Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և BOGG PLC-ն («ԲիՕՋիՋի» բաց բաժնետիրական ընկերությունը, այսուհետ` Խումբ) համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում (ՄԹ) գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում Ամերիաբանկի ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ: Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ)։

ՄԹ գործող ընթացակարգի համաձայն՝ ՄԹ Ֆինանսական ծառայությունների վերահսկող մարմինը (Financial Conduct Authority, FCA) հաստատել է ֆինանսական գործարքի շրջաբերականը։ Որպես հաջորդ քայլ` գործարքը պետք է հաստատվի կողմերի ընդհանուր բաժնետերերի ժողովների, ինչպես նաև հավանության արժանանա կարգավորող մարմինների՝ ներառյալ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Խումբը Միացյալ Թագավորությունում գրանցված միջազգային ֆինանսական ընկերություն է, որի բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բորսայի հիմնական շուկայի պրեմիում հարթակում: Այն ներառված է FTSE-250 ինդեքսի ցանկում: Խմբի բաժնետերերի ցանկում են աշխարհի խոշորագույն ֆինանսական ընկերություններից JP Morgan-ը, BlackRock-ը, Vanguard Group-ը, Schroders-ը, Norges Bank Investment Management-ը և այլն:

Գործարքի վերջնական հաստատումից հետո Ամերիաբանկը` որպես Խմբի ինքնուրույն լիիրավ և լիարժեք իրավունակությամբ ընկերություն, կշարունակի բիզնեսի ընդլայնումն իր բրենդի ներքո և գործող ղեկավար թիմի առաջնորդությամբ` հավատարիմ իր որդեգրած ռազմավարական նպատակներին, հռչակած արժեքներին, առաքելությանն ու տեսլականին։

Վերջին տարիների տեխնոլոգիական զարգացման և գրանցած նշանակալի հաջողությունների այս փուլում Ամերիաբանկը Խմբի հետ բանակցություններն ու դրանց արդյունքում հնարավոր գործարքը դիտարկում է որպես իր երկարաժամկետ զարգացման ուղիներից մեկը։ Գործընթացի բարեհաջող ավարտից հետո Ամերիաբանկը կդառնա միջազգային շուկայում ցուցակված ֆինանսական խմբի անդամ և այսպիսով կստանա հասանելիություն համաշխարհային ֆինանսական շուկաներին՝ կապիտալի ներգրավման ու ներդրումների համար, և կշարունակի առաջարկել իր հաճախորդներին ամենաարդիական ֆինանսական պրոդուկտներն ու տեխնոլոգիական նոր լուծումները:

Նշենք նաև, որ գործարքի կապակցությամբ Խումբը նախաձեռնելու է վերաբրենդավորման և վերանվանման գործընթաց, որն ընդգծելու է իր միջազգային գործունեության ընդլայնման այս նոր փուլը:

Ամերիաբանկ ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը։ Հանդիսանալով դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ՝ Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթր՝ թվային պրոդուկտների և էկոհամակարգերի հստակ շեշտադրմամբ։ Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ ապահովելով սպասարկման բարձր որակ և ժամանակակից բանկային փորձառություն զարգացող թվային միջավայրում։

Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականություն՝ նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

դիտվել է 402 անգամ
Լրահոս
Փաշինյանը վարձահատույց եղավ Ռուբիկ Մխիթարյանին, ով «փուռը» տվեց իր 3 գործընկերներին Ռուբեն Վարդանյանին խոշտանգել են բանտում. ահազանգում են ընտանիքի անդամները Աբրահամ Գասպարյանը քնի մեջ անընդհատ ասում էր՝ «Խոջավենդ չի, Մարտունի ա», վեր թռնում կողոսկրերի ցավից Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել Ոչ մի հարցում իրենք չեն որոշում Փաշինյանը չի՞ վստահում իր ձեւավորած ՊՊԾ-ին Ռուսաստանը դեսպանի փոփոխություն է իրականացնում ․ լուրջ ֆիգուր են գործուղելու Երեւան ԱԺ աշխատակազմը խայտառակ որոշում է ընդունել Երեկ ուժեղացված հսկողություն էր Սերգեյ Գրիգորյանի` «Ֆազի» հոգեհանգստին. սպանությունը դեռևս չի բացահայտվել Իշխանության ներկայացուցիչները ծրագրում են ամառային արձակուրդները. նշում են, որ Սրբազան պայքարն արդեն մարել է Բոլորս համոզվելու ենք, որ Աշոտյանի դեմ գործը ոտից գլուխ շինծու է. պաշտպան Ազգուրաց ռեժիմն այս անգամ ևս խեղաթյուրեց իրականությունը՝ Արցախն ու արցախցիներին ներկայացնելով որպես բեռ. ՀՅԴ Արցախի ԿԿ ՀՀ-ն վերածվել է հակապետության․ Բելառուսի մասին հայտարարությունը դրա վառ դրսևորումներից է․ փորձագետ Հիմա սա պատերա՞զմ է սեփական ժողովրդի դեմ, թե՞ ոչ. Բագրատ Սրբազան Իշխանությունն իր համար «պատեհ» առիթներ է փնտրում Մայր Աթոռի վարկաբեկման համար Երևան-Սևան ճանապարհի պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել Բաքվում գտնվող Արցախի ղեկավարությունը կենդանի պшտանդ է մնացել և ապահովել բնակչության դուրս բերումը. Շահրամանյանը՝ Փաշինյանին Փաշինյանը լավ գիտի, որ Արցախի ՊԲ-ն մինչև վերջին օրը ենթարկվել է ՀՀ Կառավարությանը․ մենք մենակ էինք մնացել․ Արցախի նախագահ Ինչո՞ւ են «անվերջ աղմուկ» բարձրացնում ՀԱՊԿ-ից դուրս գալու շուրջ իրենց հայտարարություններով․ Զախարովան՝ Փաշինյանին Փաշինյանը և նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնությունը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը և պետք է անհապաղ հրաժարական տան․ «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցություններ Արցախցիները իրավունք ունեն մասնակցելու ցանկացած շարժման, որը որ նախընտրում են. Սամվել Շահրամանյան Բաղրամյան պողոտայից ձերբակալված Տեր Սամվել վարդապետն ազատ է արձակվել. փաստաբան․ news.am Քրեական հեղինակություն Գրիգորյանին՝ «Ֆազ»-ին, կյանքից զրկել են 2 հոգի, նրանց վարձել են. ArmLur Երևանում գողը տանիքից փորձել է պարանով մտնել տուն, սակայն վայր է ընկել․ նա հոսպիտալացվել է Տեղի համայնքապետը 378 մլն դրամի պայմանագրեր է կնքել եղբոր ԱՁ-ի հետ․ Հետք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am