Իսկ ո՞ւր մնացին Նիկոլի «ցլերը»...

Վերջին օրերին, տարբեր մարզաձևերում Հայաստանը ներկայացնող մարզիկները բավականին տպավորիչ հաղթանակներ են տանում միջազգային մրցաշարերում, լինի՝ Եվրոպայի առաջնություն, Աշխարհի գավաթ:

Այստեղ ի՞նչն է հետաքրքիր: Իսկ այստեղ հետաքրքիր է այն, որ պարտությամբ հպարտացող Նիկոլ Փաշինյանն ու, առհասարակ, նրա՝ «պարտությամբ հպարտացողների», Արցախն ուրացողների իշխանությունն ու նրանց քարոզչությունը ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի հանրային ընկալման մեջ արմատավորեն թունավոր կաղապար, թե՝ Հայաստանը թույլ է, հայությունը խեղճ է, հայը չունի պատմություն, հայի պետականությունը դրվագներ են, այս, այն: Իրենք, թերևս, խեղճուկրակության ջատագով լինելով (հիշեք՝ «խեղճ, միամիտ, հարիֆն ինչ աներ»-ի կարգի կաղապարների տարածումը), այդ որոմն ուզում են ամեն գնով արմատավորել հանրության մեջ: Պարտությամբ հպարտացողին իրեն նման պարտությամբ հպարտացողների բազմություն է պետք, որպեսզի ավելի հեշտ արդարացնի իր կործանարար գործունեությունը:

Բայց մեկ էլ, մրցասպարեզ են ելնում ըմբշամարտիկներ, մարմնամարզիկներ, ծանրամարտիկներ ու տանում են հաղթանակ՝ հաղթանակի ետևից, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչների նկատմամբ:

Հասկանո՞ւմ եք, այդպես չի լինում, որ ժողովուրդն ու երկիրը խեղճուկրակ լինեն, իսկ նրանց ծոցից ելած, նրանց ներկայացնող մարզիկներն աջուձախ հաղթեն: Ուրեմն այստեղ մի բան այն չէ: Եվ հանրահայտ է, թե մեր երկրում ինչը այն չէ ու իր տեղում չէ:

Հարկավ, առաջին անգամը չէ, որ մեր մարզիկները միջազգային մրցումներում հաղթում են կամ մեդալներ նվաճում: Ոչ էլ, վստահ ենք, վերջին անգամն է: Այստեղ հարցն այն է, որ դա տեղի է ունենում այն բանի խորապատկերում, երբ փաշինյնական իշխանությունը երկիրը տանում է շարունակական պարտությունների, քիչ չի, դեռ մի բան էլ անընդհատ այն է քարոզում, թե՝ խեղճ ենք, թույլ ենք, վայ, բա ցլերը մեզ կտրորեն:

Իսկ ո՞ւր մնացին Նիկոլի «ցլերը»...

Ու թեպետ սա հռետորական հարց է, բայց արժե, որ այն յուրաքանչյուրը տա ինքն՝ իրեն:

Արտաշես Արամյան
Zham.am 

դիտվել է 650 անգամ
Լրահոս
Փաշինյանը լավ գիտի, թե ինչ է արել․ Արցախի նախագահ (video) Արցախի նախագահները պատանդ մնացին, որ ժողովուրդն Արցախից դուրս գա․ Արցախի նախագահ (video) Փաշինյանը ջնջում է պատմական նվաճումների մասին հիշողությունը ռազմական և դիվանագիտական դաշտում Բնակարան չհասած տղամարդը վերակենդանացման բաժանմունքում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կազմակերպել է արյունատվության 4 ակցիա Ադրբեջանը փորձելու է հնարավորինս արագ Հայաստանից հերթական զիջումները կորզել Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառվեց 2 ամիս ժամկետով տնային կալանք Խոշոր ավտովթար․ ավտոմեքենան կողաշրջվել է․ կա վիրավոր Իշխանությունները նման քայլերով հաստատում են իրենց տագնապն ու անհաղթահարելի վախերը ՔՊ-ն, Փաշինյանի գլխավորությամբ, 4-րդ քաղաքական ժողովը կանի Ստալինյան բռնաճնշումնե՞ր, թե՞ ժողովրդավարության բաստիոն․ Ռումանիոյ հայոց թեմի հայտարարությունը Երեկ ուժեղացված հսկողություն էր Սերգեյ Գրիգորյանի` «Ֆազի» հոգեհանգստին. սպանությունը դեռևս չի բացահայտվել Չի բացառվում, որ ապատեղեկատվությամբ Ադրբեջանը շտապեցնում է ՀՀ իշխանությանը դելիմիտացիայի հարցով. Աբրահամյան Փաշինյանը վարձահատույց եղավ Ռուբիկ Մխիթարյանին, ով «փուռը» տվեց իր 3 գործընկերներին Ռուբեն Վարդանյանին խոշտանգել են բանտում. ահազանգում են ընտանիքի անդամները Աբրահամ Գասպարյանը քնի մեջ անընդհատ ասում էր՝ «Խոջավենդ չի, Մարտունի ա», վեր թռնում կողոսկրերի ցավից Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել Ոչ մի հարցում իրենք չեն որոշում Փաշինյանը չի՞ վստահում իր ձեւավորած ՊՊԾ-ին Ռուսաստանը դեսպանի փոփոխություն է իրականացնում ․ լուրջ ֆիգուր են գործուղելու Երեւան ԱԺ աշխատակազմը խայտառակ որոշում է ընդունել Երեկ ուժեղացված հսկողություն էր Սերգեյ Գրիգորյանի` «Ֆազի» հոգեհանգստին. սպանությունը դեռևս չի բացահայտվել Իշխանության ներկայացուցիչները ծրագրում են ամառային արձակուրդները. նշում են, որ Սրբազան պայքարն արդեն մարել է Բոլորս համոզվելու ենք, որ Աշոտյանի դեմ գործը ոտից գլուխ շինծու է. պաշտպան Ազգուրաց ռեժիմն այս անգամ ևս խեղաթյուրեց իրականությունը՝ Արցախն ու արցախցիներին ներկայացնելով որպես բեռ. ՀՅԴ Արցախի ԿԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am