Նիկոլ Փաշինյան․ պայմանական երկրի պայմանական վարչապետը

168․am-ը գրում է․ «2020թ․ պատերազմից հետո Ադրբեջանը՝ ի թիվս բազմաթիվ քարոզչական մանիպուլյացիաների, հայ-ադրբեջանական սահմանը սկսեց անվանել «ադրբեջանա-հայկական պայմանական պետական ​​սահման»։

Դա մշտական բնույթ ստացավ հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը «կադաստրի վկայական չունի», այսինքն՝ ինքն էլ իր կողմից ընդունեց, որ մինչ 2020թ․ որևէ մեկի, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից չվիճարկված հայ-ադրբեջանական սահմանը «պայմանական է»։ Եվ արդեն տևական ժամանակ Ադրբեջանը հենց այդպես է անվանում Հայաստանի հետ սահմանը։

Վերջին օրինակը՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում 4 հայ զինծառայողների սպանությունից հետո տարածված հայտարարությունն է, որում Ադրբեջանը Հայաստանի տարածքում գրաված բարձունքներից հայ զինվորների սպանության վայրը ներկայացրել է՝ որպես «ադրբեջանա-հայկական պայմանական պետական ​​սահման»։

Թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը նման քարոզչությամբ, հասկանալի է։ Բայց խնդիրն այն է, որ ադրբեջանական քարոզչությանը զուգահեռ կամ գուցե դրան հետևելով՝ Նիկոլ Փաշինյանն ինքն է Հայաստանը վերածել պայմանական երկրի, ինչը դրսևորվում է պետական ու հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։

Հայաստանի զինված ուժերը բանակի, իրական բանակի գործառույթ են իրականացնում միայն ու խիստ պայմանականորեն։ Արտաքուստ նրանք կան, բայց ֆոնկցիոնալ առումով բանակի դերակատարությունը հասցվել է պայմանական զրոյականության։ Համենայնդեպս, երբ իշխանությունը սահմանին կանգնած զինվորին սպառնում է թշնամուն կրակելու դեպքում դատել և արգելում է կրակ բացել հակառակորդի ուղղությամբ, այդ համակարգը վերածվում է պայմանական բանակի։

Հայաստանի դատական համակարգը վերածվել է իշխանության ընդդիմադիրներին պատժելու գործիքի։ Իրար հետևից դատավորները կայացնում են խայտառակ վճիռներ, իսկ ԲԴԽ-ն դարձել է իշխանության քարոզչական բանակի զինվորներից մեկը։ Այսինքն՝ դատական համակարգն արդարադատություն է իրականացնում խիստ պայմանականորեն։

Խորհրդարանը, որը սահմանադրորեն պետք է լինի գործադիր իշխանության թիվ մեկ հակակշիռն ու փոխզսպողը, դարձել է կառավարության խամաճիկը։ Հայաստանի Ազգային ժողովն անգամ պայմանականորեն չի կատարում իր գործառույթները։ Նույնը վերաբերում է իրավապահ մարմիններին, արտաքին քաղաքականությանը, մնացած գրեթե բոլոր ոլորտներին։

Այսինքն՝ ընդհանրության մեջ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է պայմանական պետության, բայց դրա գլխավոր պայմանն այն է, որպեսզի ինքը շարունակի պահպանել իշխանությունը։ Այս իրավիճակում Հայաստանի հասարակությունը գործնականում վերածվել է պայմանական ժողովրդի, որովհետև իրական լինելու դեպքում չէր հանդուրժելու պետությունը պայմանական գոյացություն դարձնող իշխանությանը։

Ավելի լայն իմաստով, հիմա ընթանում է ոչ միայն պետության, այլ ընդհանրապես հայկականության, հայկական ինքնության պայմանականացման գործընթացի վերջին արարը, որն իշխանությունը ցանկանում է նշանավորել նոր՝ իրականում կրկին պայմանական Սահմանադրության ընդունմամբ։

Եվ հասարակությունն ունի վերջին հնարավորությունը՝ ապացուցելու, որ այս երկրի ոչ թե պայմանական, այլ իրական տերն է ու իրական քաղաքացին։ Հակառակ դեպքում զրկվելու է ոչ միայն պատմական, այլ անգամ պայմանական հայրենիքից»։

դիտվել է 336 անգամ
Լրահոս
Երևանում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել. կան վիրավորներ Լուկաշենկոն օկուպացված Շուշին «դրախտ» է անվանել Սրբազանը ֆուտբոլ է խաղում Բաղրամյան պողոտայում (video) Ի՞նչ կլինի, եթե ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն մանդատները. Ստեփան Դանիելյան «ՔՊ-ի հերն էլ անիծած, շուտ բացեք, անցնեմ էլի»․ ակցիա՝ Աբովյան փողոցում (video) Իշխան Զաքարյանը կստորագրի իմպիչմենտի թղթի տակ, եթե․․․ Արծվիկ Մինասյան (video) Արամ Հովհաննիսյանն արտաշատցի է չէ՞, էս ամեն ինչը վերջացավ, մենք հանդիպելու ենք․ Գերասիմ Վարդանյան (video) Իրազեկման ակցիայի ժամանակ նիկոլական սադրիչը վրա տվեց (video) Կանայք պարալիզացրին Տերյան փողոցը (video) Ամաչու՞մ եք, որ Աննա Հակոբյանի հետ մտերիմ եք․ լրագրողը՝ զոհված զինվորի դատավոր մորը (video) Ալեն Սիմոնյանը թող գնա Բաքու, իրեն սպասում են․ քաղաքացի (video) Երասխի խաչմերուկում ստուգում են բոլոր մեքենաները ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք իրենց կենսաթոշակային խնայողությունները կկարողանան տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր Պարոն Օհանյան, մի ընդհատեք, տեղից մի խոսեք, վերջացրեք տեղից խոսելը. Ալեն Սիմոնյան Բագրատ Սրբազանի լայվը Բաղրամյան պողոտայից (video) «Մոտենում ենք խաչմերուկին, որտեղ տեղի է ունեցել հրեշավոր արարք» Ես Նիկոլ Փաշինյանին վաղուց եմ ներել, իմ Աբգարը ինձ ասել է, որ ես իրեն ներեմ. Գեղամ Նազարյան. Aravot.am Հերիք եղավ, բոլ եղավ, ինձ մի ասեք. պարոն Օհանյան, տեղից մի խոսե'ք, լռե'ք․ Ալեն Սիմոնյան (video) Մեզ թակարդի մեջ են մեզ գցում․․․ (video) Անհետ կորած համարվող ադրբեջանցի զինծառայողին մահացած են գտել Կարո՞ղ է գիտեք՝ «թայֆաբազառ է», ինչ պետք է՝ դա էլ անելու եք․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Արթուր Խաչատրյանի խոսափողն անջատեցին Կոտայքի մարզում բախվել են Սևան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «Գազել»-ն Այրվել է 11 տոննա անասնակեր Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հարցեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am