Բիզնեսը կորցնում է վստահությունը

Այլևս պարզ է, որ բրիտանական հեղինակավոր HSBC բանկը Հայաստանում դադարեցնում է իր գործունեությունը։ HSBC-ին, որը հանդես էր գալիս «HSBC բանկ-Հայաստան» անվանումով, Հայաստանում վաճառում է իր ակտիվները։

Դրա համար բերվում են տարբեր պատճառաբանություններ։ Հիմնավո՞ր են այդ պատճառաբանությունները, թե՞ ոչ, այնքան էլ էական չէ։

Անկախ նրանից՝ ինչո՞վ է պայմանավորված Հայաստանից հեղինակավոր միջազգային բանկի դուրս գալը, դա բոլորովին էլ լավ բանի մասին չի խոսում։ Գրեթե 28 տարի Հայաստանում բարեհաջող գործելուց հետո բանկի հեռանալը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Հատկապես, եթե հաշվի առնենք շահութաբերության այն մակարդակը, որը վերջին տարիներին արձանագրվել է՝ ինչպես ընդհանրապես Հայաստանի բանկային համակարգում, այնպես էլ՝ HSBC-ում։

Վերջին երկու տարիներին Հայաստանը գտնվում է ֆինանսական մեծ հոսքերի ազդեցության տիրույթում, ինչը բանկերի համար բարձր շահույթներ է ապահովում։ Թվում է, թե այդ պայմաններում ֆինանսական շուկայի մասնակիցները պիտի հակված լինեին մնալու ու շարունակելու աշխատել Հայաստանում։ Բայց միջազգային հեղինակավոր բանկը որոշել է հեռանալ։ Նույնիսկ արձանագրված բարձր շահույթները պատճառ չեն եղել դրա համար։

Հիշեցնենք, որ անցած տարի բանկի շահույթները գերազանցեցին 11 մլրդ դրամը։ Նախորդ տարի էլ այն ստացել է 8 մլրդ դրամից ավելի զուտ շահույթ։ Բանկի շահութաբերությունն անցած տարի աճել է ավելի քան 37 տոկոսով։

Բանկի գործունեության համար սրանք փայլուն արդյունքներ են։ Բայց անգամ նման արդյունքների պարագայում, որոշել են հեռանալ, ինչը ոչ մի կերպ չի տեղավորվում Հայաստանի ներդրումային գրավչության վերաբերյալ իշխանությունների պարբերաբար հնչեցրած հայտարարությունների շրջանակներում։

Միջազգային հեղինակավոր բանկի հեռանալը թուլացնում է Հայաստանի տնտեսության նկատմամբ օտարերկրյա ներդրողների վստահությունը։ Հատկապես որ, այդ վստահությունը բոլորովին էլ բարձր չէ, ու դա երևում է նաև օտարերկրյա ներդրումների կառուցվածքից։ Արտաքին կապիտալն առանց այդ էլ մեծ դժկամությամբ է գալիս Հայաստան։ Եթե նույնիսկ գալիս է, գալիս է շատ սահմանափակ ոլորտներ ու սահմանափակ երկրներից։

Դրա համար, անշուշտ, բազմաթիվ պատճառներ կան՝ սկսած տնտեսական իրավիճակից, վերջացրած անվտանգային խնդիրներով, ներդրումների պաշտպանվածությամբ։ Ներդրողը Հայաստանում կարող է բախվել այլ երկրից ստացվող ուղղակի ռազմական ներգործության հետ, իսկ պետությունը՝ ի դեմս կառավարության, ոչնչով չկարողանա պաշտպանել նրան։ Չկարողանա ապահովել ներդրողի ու ներդրումների անվտանգությունը և հարկադրված լինի տեղափոխել ծրագրի իրականացման վայրը։

Սա չլսված-չտեսնված բան է, որից առավել վատ ազդակներ օտարերկրյա և ընդհանրապես ներդրողներին փոխանցել, հնարավոր չէ պատկերացնել։

Հայաստանում ներդրումների ռիսկայնությունը չափազանց բարձր է։ Դա առաջին անգամ չէ, որ տեսնում ենք։

Նախկինում ևս ներդրողները բազմիցս բախվել են նման իրավիճակների։ Հարյուրավոր միլիոն դոլարներ ներդնելուց հետո, ստիպված են եղել դադարեցնել աշխատանքները, որին նպաստել են նաև իշխանությունները։

Ամուլսարի ծրագիրը դրա վառ արտահայտությունն է։ Իշխանությունների գործուն աջակցությամբ ժամանակին այն բախվեց խնդիրների։ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հաթաթաներ էր տալիս։ Ասում էր՝ «ընկերություններ կան, գալիս են, ասում՝ կդիմենք միջազգային դատարան, ու զգում են, որ ՀՀ ներկայացուցիչները չեն ուշաթափվում, իրենք են վատանում, ո՞նց մեզանից չեք վախենում… ո՛չ, չենք վախենում, էդ դուք մեզանից պետք է վախենաք, եթե վախենալու բան կա, և ոչ մենք՝ ձեզնից»։

Այսպիսի հայտարարություններից հետո, հիմա կառավարությունը ստիպված է պետական բյուջեից հարյուր-հազարավոր դոլարներ ծախսել միջազգային դատարաններում Հայաստանի շահերը պաշտպանելու համար։

Ու դեռ հարց է, թե այս ամենն ինչո՞վ կավարտվի։

Միայն այս տարվա սկզբին շուրջ 200 հազար դոլար հատկացվեց Ամուլսարի գործով Արբիտրաժային դատարանի ծախսերը փակելու համար։

Դրանից կարճ ժամանակ առաջ էլ գրեթե նույնքան հատկացվել էր՝ «Սանիտեքն՝ ընդդեմ Հայաստանի» գործով։

Բայց սրանք դեռ ծիծեռնակներ են։ Եթե հանկարծ այնպես ստացվի, որ Միջազգային արբիտրաժային դատարանը Հայաստանի դեմ որոշում ընդունի, դա կարող է պետական բյուջեի վրա հարյուրավոր միլիոն դոլարներ նստել։ Զուտ այն պատճառով, որ կառավարությունն ու իշխանություններն, իրենց քաղաքական նպատակահարմարություններից ելնելով՝ խախտել են ներդրողների իրավունքները։

Հայաստանի ներդրումային գրավչությունը միշտ էլ չի փայլել։ Բայց վերջին տարիներին ավելի է վատացել։ Ու ինչպես վկայում է HSBC բանկի օրինակը, նույնիսկ նման խոշոր ներդրողներն են հակված հեռանալ։ Դա կպաճառաբանվի հետաքրքրությունների փոփոխություններով, կապիտալի վերաբաշխմամբ, թե այլ կերպ, նշանակություն չունի։ Պատճառներ միշտ էլ կարելի է գտնել։ Փաստը մնում է այն, որ գրեթե երեք տասնամյակ հաջողությամբ աշխատելուց և բանկային համակարգում բարձր հեղինակություն ձեռք բերելուց հետո, բանկը հեռանում է Հայաստանից։

«Որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում։ Չնայած այն հանգամանքին, որ HSBC Հայաստանի ցուցանիշները բարձր են եղել, այնուամենայնիվ, HSBC խմբի ռազմավարությունն է՝ կապիտալը վերաբաշխել կապերի ապահովման և ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններ։ Այս համատեքստում Խումբն իր բիզնեսի համար նպատակահարմար չի գտել շարունակել ներկայությունը Հայաստանում»,-այսպես էր HSBC-ն մեկնաբանել Հայաստանից իր հեռացումը։

Հատկանշական է, որ բանկը Հայաստանից հեռանում է, ինչպես իշխանություններն են հայտարարում, մեր տնտեսության բարձր աճերի, բուռն զարգացումների ու ծաղկման շրջանում, որտեղ բանկային համակարգի դերը, թվում է, թե ավելի պիտի մեծանար ու կարևորություն ստանար։

Համաշխարհային հեղինակություն ունեցող բանկի հեռանալը կարող է վատ ազդակ լինել ոչ միայն գործող, այլև պոտենցիալ ներդրողների համար։ Բայց դա այն է, ինչ այսօր ունենք։ Ու այն, ինչ տեղի է ունենում, խոսում է Հայաստանի ներդրումային դաշտի, տնտեսության, ֆինանսական համակարգի և, վերջապես, իշխանությունների նկատմամբ օտարերկրյա խոշոր բիզնեսի վստահության մասին։ Մնացածը երկրորդական է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

դիտվել է 283 անգամ
Լրահոս
Կարմիրբերետավորի կոշիկի հետքը՝ ակցիայի մասնակցի դեմքին (լուսանկար) Աղետի գոտում չեն պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները. Պետք չէ սպասել, որ մարդիկ ինչ-ինչ կլինիկական նշաններով գան ու հետո որոշենք թե ինչ է՝ խոլերիա՞ է, սո՞ւնկ, թե մեկ այլ վտանգավոր բան Մայիսի 28-ին Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ Տղե՛րք, շրջադարձային պահ է, հայրենիքի հարցն է. փաստաբանը մի վերջին անգամ դիմեց ջարդող իրավապահներին (video) Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն Թուրքագետ Վարուժան Գեղամյանը բացահայտեց թուրքական ամենասարսափելի ծրագրերը (video) Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է Բացի Դանիել սարկավագին ծեծելը՝ նաև պատառոտել նրա սքեմը՝ ասելով՝ «խփի, հայր սուրբ ա». փաստաբան Ու՞ր եք, եկեք այստեղ․ ձեր զրույցների մասին չեմ լսելու․ Սրբազանի կոշտ խոսքն ուղղված քաղաքական ուժերին (video) Թուրքիայի պաշտպանության նախարարը ողջունել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ դրանք որակելով իրատեսական Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով Կարմիր ու սև բերետավորներն ունեն քաղաքական ակնհայտ հովանավորություն՝ տեսախցիկների առաջ հանցանքներ են գործում ու մնում անպատիժ. Թաթոյան Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ ԶՊՄԿ-ում կայացել է երկօրյա աշխատաժողով (video) Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին միջազգային դերակատարները. Տիգրան Աբրահամյան Գյումրիի ճանապարհին տուֆով բարձված բեռնատար է շրջվել. վարորդի դին դուրս բերելու համար հատուկ տեխնիկա է բերվել Երբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե Հակոբյան Բերետները ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվել Նիկոլը հեռանալու է, բայց մինչ այդ փորձելու Է մահացու հարվածներ հասցնել ժողովրդին. քաղաքագետ Ձերբակալել են «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանին Բերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցում (video) Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը արդարացվել են հենց Փաշինյանի իշխանության տարիներին. Սուրեն Սուրենյանց Դա ծուղակ է, ի՞նչ սահմանազատում, եթե պայմանագիր չկա. Տարասով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am