Նիկոլ Փաշինյանը միտումնավոր, թե ակամայից անտեսում է առանցքային իրավական փաստերն ու փաստաթղթերն

2024թ. փետրվարի 11-ին՝ բրիտանական The Telegraph թերթին տված հարցարույցի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է հետևյալը.
• «…Ալմա-Աթայի հռչակագրում արձանագրվում է, որ այդ հանրապետություններն (հռչակագիրը ստորագրած միութենական հանրապետությունները – Ս. Հ.-Ջ.) ընդունում են գոյություն ունեցող սահմանները, այսինքն՝ այդ պահին ինչ սահման գոյություն ուներ, նրանք այդ սահմանների անձեռնմխելիությունը ճանաչում են:»:
Մեջբերվածի առնչությամբ ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման համատեքստում հարկ է նշել հետևյալը.
ԽՍՀՄ 15 հանրապետություններից 11-ի ղեկավարները Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 1991թ. դեկտեմբերի 21-ին ստորագրելով Ալմա-Աթայի հռչակագիրը, մասնավորաբար, արձանագրել են. «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը,»:
Ի՞նչ է նշանակում «գոյություն ունեցող սահմաններ» ձևակերումը: Սա նշանակում է հռչակագրի ստորագրման պահին, այսինքն՝ 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ, գոյություն ունեցող սահմաններ: Իսկ որո՞նք էին Ադրբեջանի սահմանները 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ: Ադրբեջանի սահմանները 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության սահմաններն էին: Ինչո՞ւ, որովհետև ներկայիս Ադրբեջանը հանդիսանում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:
Բանն այն է, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1991թ. օգոստոսի 30-ին ընդունել է «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ին նույն մարմինն ընդունել է նաև «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը: Թե՛ հռչակագրով և թե՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:
Հիմնվելով «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքի վրա, մասնավորապես՝ 3-րդ հոդվածի վրա, որն ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք էր վերապահում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը, արձանագրելով, որ Ադրբեջանը, դուրս գալով ԽՍՀՄ-ից, հռչակել է իր անկախությունը՝ վերականգնելով 1918-1920թթ. պետական անկախությունը, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում: Իսկ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքներով Արցախի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը:
Այսպիսով, Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին, այսինքն՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախի Հանրապետությունը հանդիսացել է դե ֆակտո ավելի քան 3 ամսվա, իսկ դե յուրե 11 օրվա անկախ պետություն:
• «Խոսել Խորհրդային Միություն մտնելու պահին եղած տարածքների մասին, գիտեք՝ ես կարծում եմ, որ Խորհրդային Միության մաս կազմելու ժամանակաշրջանի վերաբերյալ քննարկումները տվյալ կոնտեքստում ընդհանրապես պատեհ չեն: Ինչո՞ւ, որովհետև արդեն իսկ ասել եմ, որ եռակողմ և քառակողմ ֆորմատով գրավոր կերպով արձանագրվել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:»:
Մեջբերվածից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցի կարգավորման ընթացքում միտումնավոր, թե ակամայից անտեսում է առանցքային իրավական փաստերն ու փաստաթղթերը: Փաստորեն, նման կերպ նա ցանկանում է հիշյալ հարցին տալ քաղաքական լուծում:
Եթե Նիկոլ Փաշինյանը հաշվի չի առնում, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1991թ. օգոստոսի 30-ին ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրով և նույն թվականի հոկտեմբերի 18-ին նույն մարմնի կողմից ընդունված «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտով ներկայիս Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, այսինքն՝ նաև Խորհրդային Ադրբեջանի սահմաններից և իրեն հռչակել է 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը, ապա դա նշանակում է, որ նա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հարցը ցանկանում է կարգավորել ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական ճանապարհով:
Մինչդեռ նման հարցի քիչ թե շատ երաշխավորված լուծմանը կարելի է հասնել ոչ թե քաղաքական, այլ՝ իրավական ճանապարհով: Քանզի քաղաքական ճանապարհը չի կարող երաշխավորել տվյալ հարցի շուտափույթ, արդար և տևական կարգավորում: Հարցի քաղաքական լուծման պարագայում օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանն ապագայում ավելի շատ է ունենալու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ռազմական ագրեսիա իրականացնելու հնարավորություններ:

 

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

դիտվել է 327 անգամ
Լրահոս
«Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի» Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով ԱԳՆ-ի մոտ տիրող լարված իրավիճակում կարմիրբերետավորը խլել է քաղաքացու հեռախոսը, ջնջել տվյալները Պահանջում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողներին չներգրավել խաղաղ հավաքների վարչարարությանը. հայտարարություն Էսօրվա գլխավոր «չեմպիոններից» մեկը... «Ծառայելով մեկ հոգու քմահաճույքին՝ ծառայում եք այն թշնամուն, որը ձեր ընկերներին է սպանել, որի ձեռքերի վրա արյուն կա՝ ձեր ընկերների արյունը»․ Սրբազանը՝ ժողովրդի նկատմամբ ուժ կիրառող ոստիկաններին Վաղը 18:00-ին Գյումրիում հանրահավաք կլինի Աննա Հակոբյանը վաղը Գյումրի է գնում. Oragir.news Վեդին մերժել է Փաշինյանին․ ավարտական դասարանցիներին սպառնացել են՝ չգալու դեպքում ատեստատ չտալ Էս ա մեր շորեր ճղող ապերոն․ Հովհաննես Իշխանյան Ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով՝ դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը սկսել է ջրհեղեղից հետո Հայաստանի երկաթուղու վերականգման աշխատանքները Ադրբեջանի զինված ուժերը հերթական զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Աղստևի վարարումից հետո Դիլիջանում ջրամատակարարման խնդիրներն այս օրերին աստիճանաբար լուծվել են Ամենայն Հայոց Հայրապետը անձ չէ, այլ հայրապետական գաղափարի մարմնացում Ծովասար գյուղի տներից մեկին կից անասնագոմում քաղաքացին մնացել էր փլատակների տակ Ռուսաստանը միջոցներ կհատկացնի Հայաստանում երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար. ՌԴ փոխվարչապետի խոսնակ Ունենալու ենք անխուսափելի հայաթափում Կիրանցում և ամբողջ Հայաստանի պաշտպանական համակարգի թուլացում․ Վարուժան Գեղամյան Փարաքար համայնքում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազшվթման հերթական դրսևորում. դիմելու ենք դատախազություն. «Ապրելու երկիր» կուսակցություն Միրզոյանը ժամանել է խորհրդարան՝ հանդիպելու ՔՊ-ի հետ Բաքուն բուլդոզերով nչնչացնում է հայկական ժառանգությունը Ղարաբաղում. EurasiaNet Այն, ինչ կատարվեց Սարդարապատում, դուրս է բարոյականության սահմաններից. Սարգսյան «Այդպիսի դեպք, ու քրեական գործ չհարուցե՞լ․․․»․ Սերժ Սարգսյանը՝ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ ոստիկանական բիրտ ուժ կիրառելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am