Ամերիկյան ռազմաբազան հարձակման է ենթարկվել․ ԶԼՄ
Սիրիայի արևելքում գտնվող Օմար նավթային հանքավայրի մոտ տեղակայված ամերիկյան ռազմաբազան հարձակման է ենթարկվել երեք անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կողմից։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նշելով, որ ամերիկյան բազայի տարածքում մի քանի պայթյուն է տեղի ունեցել։