Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
![Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը](/timthumb.php?src=/disc/01-02-24/0a0c1dccb1e133ae5b1f9455f310efef.jpg&w=708)
Ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գեւորգյանը: Նա հիմա գտնվում է Քննչական կոմիտեում: Նրա փաստաբանն է Մուշեղ Ալեքսանյանը: Այս մասին հայտնում է aravot.am-ը:
Հարցին՝ դա ասֆալտի տենդերի հե՞տ է կապված՝ Մուշեղ Ալեքսանյանը պատասխանեց. «Չէ, ընդհանրապես ըտենց բանի հետ կապված չի: Կապված է իր նախկին աշխատավայրի հետ, որը ծրագրավորման ընկերություն է, ընդհանրապես շինարարության հետ կապ չունի»: