Ալիևը կրկին գմփացրեց Փաշինյանի քարոզչական փուչիկը. «Զանգեզուրի միջանցքն» ադրբեջանցիների օրակարգում է

Ալիևի վերջին հայտարարությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն առնվազն անմեղսունակ է եղել, իսկ իրականում՝ հակապետական-դավաճանական:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերի 6-ից սկսած ինտենսիվորեն տարածում էր այն թեզը, որ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելով՝ հնարավորություն կա ՀՀ 29.800 քառակուսի կիլոմետրի համար «կադաստրի թուղթ» ստանալ Ադրբեջանից ու խաղաղ ապրել:

«Արցախը հանձնենք Ադրբեջանին, որ խաղաղ ապրենք» ծրագիրն, անշու՛շտ, անբարոյական էր ու սպառնում էր ՀՀ անվտանգությանը, բայց նիկոլենք համոզում էին, թե, իբր, դա խաղաղության է բերելու և Հայաստանը վերածվելու է «Խաղաղության խաչմերուկի»: Թեև պաշտոնական Բաքուն որևէ խոստում չէր տալիս ու չէր հաստատում Նիկոլի թեզերը, բայց, այդուհանդերձ, Նիկոլն իր ասածն էր առաջ տանում:

Նիկոլը հայ ժողովրդին նաև բացատրում էր, թե ինչու է Արցախը հանձնում: Ասում էր՝ Ալիևը Լաչինի միջանցքին զուգահեռ Զանգեզուրի միջանցք է պահանջում, ինքը չի տալիս ու Զանգեզուրի միջանցքը չտալու գինը Լաչինի միջանցքն ու ամբողջ Արցախը հանձնելն է:

Ալիևն իր հայտարարություններով պայթեցրեց Նիկոլի քարոզչափուչիկը՝ հայտարարելով, որ

-Ադրբեջանը Զանգեզուրի միջանցք է պահանջում,

-Ադրբեջանը մեկ միլիմետր անգամ հետ չի գնալու ՀՀ-ի՝ իր գրաված տարածքներից,

-Ադրբեջանը 4 գյուղ ու «անկլավներ» է պահանջում,

-Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ 29.800-ը (դա այն դեպքում, երբ Նիկոլը քառակուսի կիլոմետրերով ճանաչել է Ադրբեջանի տարածքը, որի մեջ ներառել է նաև Արցախը),

-Ադրբեջանը չի համաձայնում 1970 թվականից հետո եղած քարտեզներին ու սահմանագծումն իրականացնելու է իր ուզած քարտեզով, որը մինչև 1970 թվականի պետք է լինի,

-Ադրբեջանը հանցագործներ է համարում Արցախի ռազմաքաղաքական այն գործիչներին, որոնց գերեվարել է,

-Ադրբեջանը համաձայն չէ, որ հայ-ադրբեջանական պայմանագրին միջազգային երաշխավորներ են պետք:

Եվ ընդհանրապես, Ալիևը հաշվել է Նիկոլ Փաշինյանի ատամներն ու գործնականում ՀՀ կապիտուլյացիա է պահանջում:

Նիկոլն այս վիճակին բերել է հիմարությա՞ն, թե՞ դիտավորության արդյունքում, արդեն այլ խոսակցության թեմա է: Փաստն այն է, որ նա կատաստրոֆայի առաջ է կանգնեցրել մեր երկիրը:

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 862 անգամ
Լրահոս
Ֆիզիկապես ծանր վնասվածքներ եմ ստացել, բայց սա էլ կանցնի. դաստակը կորցրած քաղաքացի Զախարովայի կոշտ մեկնաբանությունը՝ Փաշինյանի ՀԱՊԿ-ի մասին խոսքերին (video) Հաղթանակ թաղամասում խմբով զինված խուլիգանության վարույթով նախաքննությունը, 7 մեղադրյալի մասով, ավարտվել է Փաշինյանը բուժման կարիք ունի․ Աշոտյանի կոշտ խոսքը՝ դատարանից (video) Այդ խելագարը փչացնում է հայ ռուսական հարաբերությունները․ Զախարովա (video) Աշտարակի ՁՎՊ ում պարզվել է, որ ձերբակալվածներն ունեն ծանր վնասվածքներ ու նրանց բուժօգնություն չի ցուցաբերվել Փաշինյանը լավ գիտի, թե ինչ է արել․ Արցախի նախագահ (video) Ավելի քան 15 մլն դրամ տարեկան վարձատրություն ստացող ՀՀ նախագահը 1 օր անց արձագանքել է ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությանը Արցախի նախագահները պատանդ մնացին, որ ժողովուրդն Արցախից դուրս գա․ Արցախի նախագահ (video) Փաշինյանը ջնջում է պատմական նվաճումների մասին հիշողությունը ռազմական և դիվանագիտական դաշտում Բնակարան չհասած տղամարդը վերակենդանացման բաժանմունքում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կազմակերպել է արյունատվության 4 ակցիա Ադրբեջանը փորձելու է հնարավորինս արագ Հայաստանից հերթական զիջումները կորզել Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառվեց 2 ամիս ժամկետով տնային կալանք Խոշոր ավտովթար․ ավտոմեքենան կողաշրջվել է․ կա վիրավոր Իշխանությունները նման քայլերով հաստատում են իրենց տագնապն ու անհաղթահարելի վախերը ՔՊ-ն, Փաշինյանի գլխավորությամբ, 4-րդ քաղաքական ժողովը կանի Ստալինյան բռնաճնշումնե՞ր, թե՞ ժողովրդավարության բաստիոն․ Ռումանիոյ հայոց թեմի հայտարարությունը Երեկ ուժեղացված հսկողություն էր Սերգեյ Գրիգորյանի` «Ֆազի» հոգեհանգստին. սպանությունը դեռևս չի բացահայտվել Չի բացառվում, որ ապատեղեկատվությամբ Ադրբեջանը շտապեցնում է ՀՀ իշխանությանը դելիմիտացիայի հարցով. Աբրահամյան Փաշինյանը վարձահատույց եղավ Ռուբիկ Մխիթարյանին, ով «փուռը» տվեց իր 3 գործընկերներին Ռուբեն Վարդանյանին խոշտանգել են բանտում. ահազանգում են ընտանիքի անդամները Աբրահամ Գասպարյանը քնի մեջ անընդհատ ասում էր՝ «Խոջավենդ չի, Մարտունի ա», վեր թռնում կողոսկրերի ցավից Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել Ոչ մի հարցում իրենք չեն որոշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am