Իրանական ԱԹՍ-ները մոտեցել են Պարսից ծոց մտնող ԱՄՆ «Դուայթ Էյզենհաուեր» ավիակիր հարվածային խմբին

Իրանը տարածել է Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմածովային ուժերի «Դուայթ Էյզենհաուեր» ավիակիր հարվածային խմբի տեսանյութը և լուսանկարները, որոնք արվել են անօդաչու թռչող սարքերի կողմից։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Tasnim գործակալության հրապարակումից։

Իրանական ԱԹՍ-ները բավական մոտեցել են ամերիկյան ավիակիր հարվածային խմբին, երբ այն անցնում էր Հորմուզի նեղուցով դեպի Պարսից ծոց։

640c7377-7c4e-41ba-b7c8-eeac63e4a3ce.jpg (82 KB)

Tasnim-ի հաղորդմամբ՝ մարդու կողմից կառավարվող, ինչպես նաև անօդաչու հետախուզական համակարգերը հետևել են ամերիկյան ավիակիր հարվածային խմբին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարները և բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ «Դուայթ Էյզենհաուեր» ավիակիր հարվածային խմբի ներկայությունը ոչ միայն չի փոխում անվտանգային իրավիճակը, այլև լարվածություն և անապահովություն է առաջացնում տարածաշրջանում։ Ըստ հաղորդագրության՝ տարածաշրջանի երկրները կարող են առանց օտարերկրացիների միջամտության ապահովել տարածաշրջանի անվտանգությունը։

image-7f433d7052.jpg (30 KB)

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, «Դուայթ Էյզենհաուեր» ավիակիր հարվածային խումբը Պարսից ծոցի ջրեր է մտել նոյեմբերի 26-ին։ Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության՝ հարվածային խումբը պարեկություն կիրականացնի՝ «ապահովելու նավարկության ազատությունն առանցքային միջազգային ջրուղիներում»։

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հակամարտության ընթացքում Եմենի ափերի մոտ և Կարմիր ծովում զինված խմբերը մի քանի անգամ գրավել են Իսրայելի հետ կապված նավեր։ Բացի այդ, Եմենի՝ հութի ապստամբների կողմից վերահսկվող հատվածներից ամերիկյան ռազմանավերի վրա են արձակվել բալիստիկ հրթիռներ։

united-states-navy-janae-chambers-857155293.jpg (116 KB)

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը բացահայտեց թուրքական ամենասարսափելի ծրագրերը (video) Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է Բացի Դանիել սարկավագին ծեծելը՝ նաև պատառոտել նրա սքեմը՝ ասելով՝ «խփի, հայր սուրբ ա». փաստաբան Ու՞ր եք, եկեք այստեղ․ ձեր զրույցների մասին չեմ լսելու․ Սրբազանի կոշտ խոսքն ուղղված քաղաքական ուժերին (video) Թուրքիայի պաշտպանության նախարարը ողջունել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ դրանք որակելով իրատեսական Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով Կարմիր ու սև բերետավորներն ունեն քաղաքական ակնհայտ հովանավորություն՝ տեսախցիկների առաջ հանցանքներ են գործում ու մնում անպատիժ. Թաթոյան Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ ԶՊՄԿ-ում կայացել է երկօրյա աշխատաժողով (video) Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին միջազգային դերակատարները. Տիգրան Աբրահամյան Գյումրիի ճանապարհին տուֆով բարձված բեռնատար է շրջվել. վարորդի դին դուրս բերելու համար հատուկ տեխնիկա է բերվել Երբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե Հակոբյան Բերետները ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվել Նիկոլը հեռանալու է, բայց մինչ այդ փորձելու Է մահացու հարվածներ հասցնել ժողովրդին. քաղաքագետ Ձերբակալել են «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանին Բերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցում (video) Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը արդարացվել են հենց Փաշինյանի իշխանության տարիներին. Սուրեն Սուրենյանց Դա ծուղակ է, ի՞նչ սահմանազատում, եթե պայմանագիր չկա. Տարասով «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան» Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը Չհասկացա՝ երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական. Համբարձում քահանա Դանիելյանը՝ ՔՊ-ական պատգամավորին Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պետտուրքը Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am