Որքա՞ն կմնա Տիգրան Ավինյանը քաղաքապետի պաշտոնում

Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը, ով ապօրինաբար է ստանձնել քաղաքապետի լիազորությունները (դա այլ խոսակցության թեմա է), պետք է որոշում կայացնի։

Եթե նա չի պատժում (պաշտոնանկ չի անում) ծեծկռտուքին մասնակցած վարչական շրջանի լկտի և ոհմակի վերածված ղեկավարներին, ապա դա երկու բան է նշանակում։ Կա՛մ Ավինյանը զրոյական ազդեցություն ունի նրանց վրա և չի կարող հեռացնել աշխատանքից, կա՛մ Ավինյանն իրեն բարի փերիի տեղ դրած խրախուսել է նրանց հաբռգածությունն ու բեսպրեդելը։ Այսինքն՝ կա՛մ չի կարող, կա՛մ չի ուզում։ Երկու դեպքում էլ Ավինյանը արժեզրկվում է առանց այն էլ մի կերպ (շնաբարո գործարքի միջոցով) ձեռք գցած քաղաքապետի պաշտոնում։

Եթե Ավինյանն անկեղծ է, ուզում է դիստանցավորվել հանցագործությունից և, ինչպես ինքն է հայտարարում, դատապարտում է բռնությունը, «թաղապետերի ցավը չի տանում» այնպես, ինչպես էն ««մանեթչիկի» շրթունքներով Ծերեթելու թիթեռնիկը», ապա պետք է հեռացնի քստմնելի վարքագիծ դրսևորած թաղապետերին։ Ընդ որում՝ հեռացնի անհապաղ։ Այլ հարց է, որ միգուցե Ավինյանը կուզենար գոնե ձևականորեն արբիտրի ֆունկցիա ստանձնել «Մայր Հայաստանի» ու «Քաղաքացիական պայմանագրի» բախման ժամանակ ու մնար, ինչպես ասում են, «над схваткой», սակայն չի կարողանում։ Դա նշանակում է, որ իր կշիռը զրո է որպես քաղաքապետ ու ՔՊԿ–ի ներսում նա մյուս «ուսապարկերի» նման է։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ ինքը քաղաքապետի աթոռին երկար չի ձգելու՝ ցանկացած քաղաքական զարգացման դեպքում։ Հատկապես որ Վազգեն Սարգսյանի «քույրիկի» գլխավորած կուսակցության հետ անգամ ՔՊԿ–ն ավագանիում չունի մեծամասնություն։ Ու եթե շնաբարո գործարքները չշարունակվեն, ապա Տիգրան Ավինյանը կմնա շան մազից կախված վիճակում։

Մի խոսքով, թաղապետերին աշխատանքից հեռացնել–չհեռացնելու հարցը լակմուսի թուղթ է Ավինյանի համար։ Նաև՝ իր քաղաքական կշռի հարց է։ Պարզ կդառնա, թե նա իրական կշիռ ունի՞, թե՞ Նիկոլի ոտքի տակի հերթական փալասներից է, որը չի կարողանում անգամ թաղապետ նշանակել կամ ազատել աշխատանքից։

Իսկ եթե Ավինյանը չի հեռացնում թաղապետերին, քանզի չի ցանկանում և նրանց քսի տալը իր հրահանգով կամ սրտով է եղել, ուրեմն ինքը դառնում է ձեռնամարտի կողմ՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Դառնում է հրապարակավ սրտաճմլիկ տեքստեր արտասանող դեմագոգ և շարքային խուլիգան, որի դուխը պատում է այն ժամանակ, երբ մեկի դեմ 15 հոգով են լինում։

Այն, որ Տիգրան Ավինյանը Նիկոլի դրածոն է, երկրորդ կարծիք չկա, որքան էլ նա փորձում էր քարոզարշավի ժամանակ տարանջատված ցույց տալ իրեն։ Բայց եթե Ավինյանը գոնե փոքրիկ ինքնուրույնություն ունի և իր հրապարակային խոսքին գոնե մի քիչ արժեք է ուզում տալ, ապա պետք է միանաշանակ հեռացնի «կուռաժիտ» եղած թաղապետերին։ Ընտրությունն առայժմ իրենն է։ Միևնույն է, ինքը քաղաքապետի աթոռի վրա երերում է, գոնե կարող է դեմքը փրկել։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 377 անգամ
Լրահոս
Կուզենայի իմանալ բուն ամերիկացիները կիսո՞ւմ են իրենց դեսպանի տեսակետը, իրենք ևս փափագո՞ւմ են ունենալ այսպիսի ժողովրդավարություն. Դանիելյան Այս մի ստի բուրգն էլ փլվեց ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում. Մեդվեդև Փաշինյանը խոստովանեց՝ ինքն է հասունացրել Արցախի հանձնումը (video) Փաշինյանը, փորձելով պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա, հիմա թիրախ է ընտրել Բելառուսին Հայաստանում տեղի ունեցածը Փաշինյանի իշխանության գալու հետևանքն է. Բոգդան Բեզպալկո Փաշինյանը փաստացի հաստատում է, որ 5000 զոհերը եղել են, որպեսզի իրեն չմեղադրեն Արցախը հոժարակամ հանձնելու մեջ Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ Չարենցավանի քաղաքային զբոսայգում տղամարդու մարմին են հայտնաբերել Ֆիզիկապես ծանր վնասվածքներ եմ ստացել, բայց սա էլ կանցնի. դաստակը կորցրած քաղաքացի Զախարովայի կոշտ մեկնաբանությունը՝ Փաշինյանի ՀԱՊԿ-ի մասին խոսքերին (video) Հաղթանակ թաղամասում խմբով զինված խուլիգանության վարույթով նախաքննությունը, 7 մեղադրյալի մասով, ավարտվել է Փաշինյանը բուժման կարիք ունի․ Աշոտյանի կոշտ խոսքը՝ դատարանից (video) Այդ խելագարը փչացնում է հայ ռուսական հարաբերությունները․ Զախարովա (video) ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալը կայցելի Հայաստան Աշտարակի ՁՎՊ ում պարզվել է, որ ձերբակալվածներն ունեն ծանր վնասվածքներ ու նրանց բուժօգնություն չի ցուցաբերվել Փաշինյանը լավ գիտի, թե ինչ է արել․ Արցախի նախագահ (video) Ավելի քան 15 մլն դրամ տարեկան վարձատրություն ստացող ՀՀ նախագահը 1 օր անց արձագանքել է ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությանը Արցախի նախագահները պատանդ մնացին, որ ժողովուրդն Արցախից դուրս գա․ Արցախի նախագահ (video) Փաշինյանը ջնջում է պատմական նվաճումների մասին հիշողությունը ռազմական և դիվանագիտական դաշտում Բնակարան չհասած տղամարդը վերակենդանացման բաժանմունքում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կազմակերպել է արյունատվության 4 ակցիա Ադրբեջանը փորձելու է հնարավորինս արագ Հայաստանից հերթական զիջումները կորզել Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառվեց 2 ամիս ժամկետով տնային կալանք Խոշոր ավտովթար․ ավտոմեքենան կողաշրջվել է․ կա վիրավոր Իշխանությունները նման քայլերով հաստատում են իրենց տագնապն ու անհաղթահարելի վախերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am