Պենտագոնի ղեկավարը ժամանել է Իսրայել
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ժամանել է Իսրայել՝ հանդիպելու վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ, հայտնում է AP-ն։
Պենտագոնի ղեկավարը Իսրայելի պաշտոնյաների հետ բանակցություններում աջակցություն կհայտնի Իսրայելին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո:
Սա Օսթինի երրորդ այցն է Իսրայել՝ որպես Պենտագոնի ղեկավար: