«Դուք, ձեր խնդիրները... լուծեք, ինչպես ուզում եք, ում հետ ուզում եք...

Թուրքիան Հայաստանից խաղաղությանն ու բարգավաճմանն ուղղված քաղաքականություն է սպասում, այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ժողովրդին հասցեագրված ուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Եթե Հայաստանը կատարի իր խոստումները, մասնավորապես Զանգեզուրի միջանցքի բացումը, Թուրքիան պատրաստ է քայլ առ քայլ զարգացնել հարաբերությունները»,- ասել է նա։

Արցախը հանձնվեց, իսկ այժմ Թուրքիայի ու Ադրբեջանի հաջորդ «փորացավը» կոնկրետ ձևակերպվել է` «Զանգեզուրի միջանցք», հիմա Անկարան ու Բաքուն պետք է աշխատեն այս ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանն գիշեր-ցերեկ հայտարարում է, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթում միջանցք ձևակերպում չկա, բայց միևնույն է Էրդողանն ու Ալիևը անդրդվելի են:

Հիմա ինչպե՞ս է այս հարցը լուծելու Փաշինյանը, բայց այն իրավիճակից, երբ Ալիևն` Էրդողանի օգնությամբ որոշի ուժով «բացել» այդ «միջանցքը»:

Լուծե՞լ է դիվանագիտական դաշտում այդ հարցը... Ո՛չ:

Դաշնակիցներ ձեռքբերե՞լ է, որոնք ոչ մի դեպքում թույլ չեն տա Անկարային ու Բաքվին նման քայլի գնալ... Ձեռք չի բերել:

Ավելին, այսօր այնպիսի իրավիճակ է, երվ իրական դաշնակիցն արդեն որևէ կերպ Հայաստանին աջակցելու ցանկություն էլ չունի: Ռուսաստանի հետ հարաբերություններն այն աստիճանի են հասցվել, որ ռուսական կողմն արդեն հումանիտար մակարդակում Ադրբեջանին որեւէ պահանջ չի ներկայացնում, մասնավորապես Արցախի նախկին ղեկավարներին ազատ արձակելու հարցում:

Պաշտոնական Մոսկվան արդեն հասկացնում է` «դուք, ձեր խնդիրները... լուծեք, ինչպես ուզում եք, ում հետ ուզում եք... եթե, իհարկե, առանց մեզ գլուխ կհանեք»: Մոտավորապես այսպես:

Միևնույն ժամանակ, այս օրերին ռուսները կարծես հիշեցնում են Երևանին ու միջազգային հանրությանը, որ իրենք գոյություն ունեն ու կարող են հարցեր լուծել այլ կարևորագույն հարցերում:

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտը պատրաստ է օգնել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը, մինչդեռ ԱՄՆ-ն և ԵՄ-ն անկայունություն են սերմանում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ամբողջական պահպանումն ու փոխկապակցվածությունը միջազգային խաղաղության և կայունության բանալին են» հոդվածում։

Հոդվածում Լավրովը, մասնավորապես, շեշտել է, որ Բրյուսելը, «հոգալով իր աշխարհաքաղաքական հավակնությունները», իր «միջնորդական ծառայություններն» է պարտադրում Ադրբեջանին և Հայաստանին՝ «Վաշինգտոնի հետ միասին ապակայունացում բերելով Հարավային Կովկաս»։

«Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստելու դրան»,- հոդվածում գրել է Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը։

Իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը նախօրեին կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջակետ դրված չէ։ «ՌԲԿ»-ի հետ զրույցում նա հակամարտությանը պատասխանել էր այդ հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման որոշումից հետո Բաքվի և Երևանի միջև հակամարտությունում Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջակետ է դրված:

ԱԳ փոխարտգործնախարար Գալուզինի կարծիքով՝ կոնֆլիկտային իրավիճակին դեռ վերջակետ դրված չէ։ «Եվ այստեղ արդիականությունն է պահպանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։ Խոսքը այնպիսի կարևորագույն բաղադրիչների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին է, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը, խաղաղության պայմանագրի ստորագրումը և Ադրբեջանի ու Հայաստանի հասարակական գործիչների, փորձագիտական հանրությունների, խորհրդարանականների միջև շփումների հաստատումը։ Այս ամենը պետք է հանգեցնի կարգավորման փոխընդունելի պայմանների, որոնք ամրագրվելու են ապագա պայմանագրում։ Եվ Ռուսաստանը՝ որպես ազնիվ միջնորդ, որը գործընկերային և դաշնակցային հարաբերություններ ունի երկու երկրների հետ, կձգտի աջակցել, որպեսզի կայուն և հավասարակշռված պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու հարևանների միջև»,- նշել է Գալուզինը։

Ոչ դիվանագիտական լեզվով ասած` «միջանցքի» բացում Փաշինյանից ակնկալում է նաև Մոսկվան: Սա արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ: Մնում է հասկանալ, թե ինչպես է Փաշինյանի իշխանությունը այս խնդրի հանգուցալուծմանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5554 անգամ
Լրահոս
Անժելա Թովմասյանն ու Նաիրա Զոհրաբյանը Նիկոլի համար ծախելու նոր հողեր են գտել (video) Լավ տրամադրվածությամբ գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (video) Ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ Պողոսյան Ոստիկանները հրում էին, հայհոյում, բախում եղավ, ունեցանք վիրավորներ․ Շարժման աջակից (video) Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Գեղամ Հովհաննիսյանը Քաղաքացիների ակցիան՝ Երևանի փողոցներում Կարմիրբերետավորի կոշիկի հետքը՝ ակցիայի մասնակցի դեմքին (լուսանկար) Աղետի գոտում չեն պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները. Պետք չէ սպասել, որ մարդիկ ինչ-ինչ կլինիկական նշաններով գան ու հետո որոշենք թե ինչ է՝ խոլերիա՞ է, սո՞ւնկ, թե մեկ այլ վտանգավոր բան Մայիսի 28-ին Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ Տղե՛րք, շրջադարձային պահ է, հայրենիքի հարցն է. փաստաբանը մի վերջին անգամ դիմեց ջարդող իրավապահներին (video) Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն Թուրքագետ Վարուժան Գեղամյանը բացահայտեց թուրքական ամենասարսափելի ծրագրերը (video) Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է Բացի Դանիել սարկավագին ծեծելը՝ նաև պատառոտել նրա սքեմը՝ ասելով՝ «խփի, հայր սուրբ ա». փաստաբան Ու՞ր եք, եկեք այստեղ․ ձեր զրույցների մասին չեմ լսելու․ Սրբազանի կոշտ խոսքն ուղղված քաղաքական ուժերին (video) Թուրքիայի պաշտպանության նախարարը ողջունել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ դրանք որակելով իրատեսական Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով Կարմիր ու սև բերետավորներն ունեն քաղաքական ակնհայտ հովանավորություն՝ տեսախցիկների առաջ հանցանքներ են գործում ու մնում անպատիժ. Թաթոյան Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ ԶՊՄԿ-ում կայացել է երկօրյա աշխատաժողով (video) Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին միջազգային դերակատարները. Տիգրան Աբրահամյան Գյումրիի ճանապարհին տուֆով բարձված բեռնատար է շրջվել. վարորդի դին դուրս բերելու համար հատուկ տեխնիկա է բերվել Երբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am