Պատերազմի հանցագործ Ալիևին ծառայել շտապող հայ էլ կա՞

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները երեկ հաստատեցին, որ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը տեղափոխվել են Բաքու: Այնուհետև նաև հաղորդվեց, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ձերբակալվել է և նրան նույնպես տանում են Բաքու:

Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանը «Ազատությանը» փոխանցել է, որ ինքը, ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ու նախագահի աշխատակազմի ղեկավարը ադրբեջանական անցակետով երեկ հասել էին Հայաստան։ Նախկին նախագահների ու խորհրդարանի նախագահի ձերբակալությունների վերաբերյալ որևէ մեկնաբանություն չտվեց։ Միայն ասաց՝ երբ իրենք ճանապարհվում էին, նրանք դեռ Ստեփանակերտում էին։ Այլ մանրամասներ  հնարավոր չէ ճշտել, քանի որ Արցախի հետ կապն ընդհատվել է, Արցախում այս պահին գործում է «Ազերտելեկոմը»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ավելի վաղ կալանավորել է Արցախում պաշտոնավարած չորս հոգու՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Այսօր արդեն շրջանառվեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ձերբակալման լուրը:
Ադրբեջանի կողմից լկտի պահվածքն ողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև է: 10 ամսի ժողովրդին շրջափակման մեջ պահելով` Արցախի վրա հարձակում իրականացվեց, իսկ այժմ Արցախի ժողովրդի կողքին մնացածներին որպես «հանցագործ» ձերբակալում են:

Ու այս ձերբակալություններին զուգահեռ, երեկ տեղեկություն ստացվեց առաջին հայի մասին, ով պատրաստ է ծառայել Ալիևի հանցավոր ռեժիմին...

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ։ Այդ մարդը Սարգիս Գալստյանն է։ Ըստ Aravot.am-ի` Սարգիս Գալստյանը Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի տնօրենն է եղել։ Սարգիս Գալստյանը 1990-ական թվականների այն ակտիվիստներից է, ովքեր ժողովրդական դիվանագիտության ջատագովներն էին և բավական հաճախ են այցելել Բաքու։

Կայքը միաժամանակ հիշեցրել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո, տեսանյութեր տարածվեցին, որտեղ Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի աշխատակիցը հայտարարում էր, թե ինքը ազգությամբ ադրբեջանցի է, բայց 13 տարի բնակվում է Արցախում։ Միևնույն ժամանակ հայտնի է, որ Սարգիս Գալստյանն Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հորեղբոր որդին է։

Ահա, ազգային ստորացման ու նսեմացման օրեր են...

Անպատիժ Ալիևը ողջ աշխարհի աչքի առջև ձերբակալում է Արցախը պահածներին, միևնույն ժամանակ «պաշտոնի» նշանակում «ընտրյալ» հայերի, որոնք պատրաստ են ծառայել հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրագործած պատերազմական հանցագործ Ալիևի բանդային:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3691 անգամ
Լրահոս
Թալինցիները ճանապարհին միացել են Գյումրի ուղեւորվող Սրբազանի ավտոերթին Առաջիկա շաբաթներին նոր զիջումներ են պատրաստվում Տավուշի և Արարատի մարզի այլ հատվածներում. Վարուժան Գեղամյան Ինչպես են թալինցիները դիմավորում Բագրատ Սրբազանին (video) Վերականգնողական աշխատանքները Մ-6 ճանապարհին շարունակվում են (Տեսանյութ) Աշոտ Հարությունյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է և դուրս քրեադատավարական օրենսդրության շրջանակներից. «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» Երեկ Վեդիում Նիկոլի մասնակցությամբ տեղի է ունեցել խայտառակություն․ Գագիկ Համբարյան (video) Հանապազ աղոթում ենք ձեր պահպանության, երջանիկ մանկության ու սիրո համար. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները երթով ուղևորվեցին Գյումրի Արտակ Դաշյանը պաշտոնապես հեռանում է «Փյունիկ»-ից Սրբազանը կարևոր «մեսիջ» ունի, որ այս հարցը պետք է լուծել հիմա․ Հովհաննիսյան (video) ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված ակցիայի 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ. Ռուբեն Մելիքյան Ողջ ճանապարհին «մի լափելու տեղ չկար», խեղճ Նիկոլն ի՞նչ անի. Նաիրա Զոհրաբյան (video) Պահուստներից 1 միլիարդ դոլար են հանել․ 168․am Էսօր մի մարդու ծննունդնա ,որ ցավոք չպիտի ծնվեր․ Փաշինյանի նախկին թիմակից Անժելա Թովմասյանն ու Նաիրա Զոհրաբյանը Նիկոլի համար ծախելու նոր հողեր են գտել (video) Լավ տրամադրվածությամբ գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (video) Ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ Պողոսյան Ոստիկանները հրում էին, հայհոյում, բախում եղավ, ունեցանք վիրավորներ․ Շարժման աջակից (video) Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Գեղամ Հովհաննիսյանը Քաղաքացիների ակցիան՝ Երևանի փողոցներում Կարմիրբերետավորի կոշիկի հետքը՝ ակցիայի մասնակցի դեմքին (լուսանկար) Աղետի գոտում չեն պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները. Պետք չէ սպասել, որ մարդիկ ինչ-ինչ կլինիկական նշաններով գան ու հետո որոշենք թե ինչ է՝ խոլերիա՞ է, սո՞ւնկ, թե մեկ այլ վտանգավոր բան Մայիսի 28-ին Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am