Էրդողանն ու Ալիևը նոր հարձակման հիմքերն են «ցրցամ տալիս»

Էրդողանը` Նախիջևանում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով այսօր Նախիջևան մեկնեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Թուրքական NTV-ի տեղեկություններով՝ Թուրքիայի առաջնորդն ադրբեջանցի պաշտոնակցի հետ քննարկելու է «անջատողական հայերի զինաթափման գործընթացը», ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքը, որը կապահովի ադրբեջանական հողերի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապը»։ Թուրքական լրատվամիջոցը մեջբերում է նախագահ Էրդողանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հնչեցրած հայտարարությունը․ «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագիր կստորագրվի, և խոստումները արագ իրականություն կդառնան, հատկապես, «Զանգեզուրի միջանցքը» բացելու վերաբերյալ»։

Անկարայի առաջարկած քառակողմ հանդիպումը

Էրդողանը Նախիջևանում Ալիևի հետ բանակցությունների ժամանակ մտադիր է քննարկել Անկարայի առաջարկած, Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը, ՌԻԱ Նովոստիին է հայտնել թուրքական ղեկավարի վարչակազմի աղբյուրը։ Հիշեցնենք, որ Էրդողանը ավելի վաղ ասել էր, որ առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև, սակայն Անկարան դեռ պատասխան չի ստացել այդ առաջարկին։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է այդ հարցը քննարկել իր ադրբեջանցի գործընկեր Ալիևի հետ։

Էրդողանն ու Ալիևը կմասնակցեն Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը

Բացի երկկողմ՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունների քննարկումից, նախատեսվում է, որ տեղի կունենա նաև տարածաշրջանային և միջազգային ընթացիկ հարցերի, առաջին հերթին՝ ղարաբաղյան վերջին իրադարձությունների շուրջ քննարկումներ։ Ակնկալվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները կմասնակցեն Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը և Նախիջևանի արդիականացված ռազմական համալիրի բացմանը։ «Ակնկալվում է, որ Էրդողանն ու Ալիևը կմասնակցեն Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը, ներկա կգտնվեն Նախիջևանի արդիականացված ռազմական համալիրի բացման արարողությանը»,- տեղեկացնում է «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը։

Թուրքիան սպառնում է` «Արևմուտքի անտեղի խորհուրդները ավելի շատ քաոս ու արցունք կբերի Հայաստանին»

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մեկնաբանել է Ադրբեջանի վերջին հարձակումը Արցախի դեմ։ Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը պնդել է, թե Ադրբեջանը ստիպված է գնացել նման օպերացիայի՝ որի նպատակն է եղել՝ պաշտպանել սեփական երկրի անվտանգությունը։ Ըստ Ֆիդանի՝ Ադրբեջանի վերջին գործողությունը Հարավային Կովկասում կայունության և կարգավորման համար մի նոր հնարավության պատուհան է բացել։«Քանի դեռ ժամանակ կա, Հայաստանը թող ավելի լավ արժևորի այս հնարավորությունը»,– սպառնացել է Ֆիդանը։

Ֆիդանը նաև կոչ է արել Արևմուտքին Հայաստանին ուղղված իրենց ուղղորդումներում ավելի տեղին խորհուրդներ տան։«Հակառակ դեպքում տարածաշրջանի իրականության հետ կապ չունեցող խորհուրդները և աջակցությունը խնդրի լուծման փոխարեն Հայաստանին ավելի շատ քաոս ու արցունքներ կբերեն»,–ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

ՄԱԿ-ում Միրզոյանի ու Բայրամովի փոխադարձ մեղադրանքները

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցող Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները նախօրեին միմյանց մեղադրեցին ամենածանր հանցագործությունների մեջ։ Ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից՝ Արարատ Միրզոյանը պնդեց՝ Ադրբեջանը գնում է պատերազմի ճանապարհով` արհամարհելով միջազգային հանրության կոչերն ու սկզբունքները։ «Բառացիորեն մեկ տարի առաջ հենց այս ամբիոնից ՀՀ վարչապետը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ագրեսիայի և օկուպացիայի փաստը։ Այդ ժամանակվանից իրավիճակն է'լ ավելի է սրվել, և այսօր ես ստիպված եմ ներկայացնել հերթական լայնածավալ հարձակումը, այս անգամ Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի դեմ՝ որպես միջազգային իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում: Սա ի ցույց է դնում Ադրբեջանի անարգանքն ու արհամարհանքը այստեղ՝ Նյու Յորքում, հավաքված միջազգային հանրության նկատմամբ։ Ուղերձը հստակ է՝ «դուք կարող եք խոսել խաղաղության մասին, իսկ մենք կարող ենք գնալ պատերազմի ճանապարհով, և դուք չեք կարողանա որևէ բան փոխել»», - ասաց նա։

Ադրբեջանի ԱԳ նախարարը քսան րոպեանոց ելույթում 34 անգամ հիշատակեց Հայաստանն ու Հայաստանի իշխանություններին, բոլոր դեպքերում՝ մեղադրանքի տոնով։ Բայրամովը կրկին պնդեց, թե բանակցություններին զուգահեռ «Հայաստանը Լաչինի միջանցքով զենք -զինամթերք է տեղափոխել, մոլորեցրել միջազգային հանրությանը», թե Ղարաբաղում մարդիկ սովամահության են մատնված, «չի հանել իր զորքը Արցախից ու գնացել է ռազմական սադրանքների»։

Վերջին օրերին պաշտոնական Երևանը խոսում է ՄԱԿ-ի մանդատի ներքո Ղարաբաղում խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին: Առայժմ հայտնի չէ` կա նման ծրագիր, կամ եթե քննարկման դրվի, ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան, որն ամեն կերպ փորձում է սեփական խաղաղապահների ներկայությունը ապահովագրել: Բաքուն, իր հերթին, երեկ կրկին պնդեց՝ Ղարաբաղն իր ներքին հարցն է, որը լուծելիս ոչ միջազգային մեխանիզմի կարիք կա, ոչ էլ երաշխիքների։ «Ուզում եմ կրկին վերահաստատել, որ Ադրբեջանը հաստատակամ է վերաինտեգրել Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչներին՝ վերաբերվելով նրանց որպես իր լիարժեք քաղաքացինեի։ Ադրբեջանի սահմանադրությունը, ազգային օրենսդրությունը և մինչ օրս ստանձնած միջազգային պարտավորությունները ամուր հիմք են ստեղծում սրա համար», - շեշտեց Բայրամովը։
Պաշտոնական Երևանն ու Արևմուտքը, մինչդեռ, պնդում են՝ Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար միջազային մեխանիզմներ են անհրաժեշտ, եթե այսօր ՄԱԿ-ը գործուն քայլեր չանի, «Ղարաբաղի բնակչությունը կարող է ցեղասպանության ենթարկվել»: «Եվ դա դեռ վերջը չէ», - զգուշացրեց Հայաստանի արտգործնախարարը. - «Հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը, միջանցք, որը կանցնի Հայաստանի տարածքով, բայց դուրս կլինի մեր վերահսկողությունից։ Սա անընդունելի է Հայաստանի համար և պետք է անընդունելի լինի միջազգային հանրության համար»։

«Պատմական հնարավորություն` Ադրբեջանի և Հայաստանի համար»

Չնայած ՄԱԿ-ի ամբիոնից մեղադրանքներին, Բաքուն, միջազգային հանրությանը Բաքուն ներկայանում է որպես խաղաղության ձգտող կողմ...

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում, Հայաստանին մեղադրել է «ռևանշիզմի քաղաքականություն» վարելու մեջ, սակայն միաժամանակ, նշել է, թե «Ադրբեջանը հաստատում է իր պատրաստակամությունը» Հայաստանի հետ իրական երկխոսության և բանակցությունների՝ երկու երկրների օրինական շահերի հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա։ «Մենք շարունակում ենք խորապես հավատալ պատմական հնարավորության առկայությանը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար՝ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և խաղաղ ապրելու որպես երկու ինքնիշխան պետություններ միջազգայնորեն ճանաչված սահմաններում», - ասել է նա՝ ընդգծելով, որ եկել է այդ հնարավորությունն օգտագործելու ժամանակը։

Բայրամովն ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարության բանավոր հայտարարությունները՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը, պետք է հաստատվեն գործնական քայլերով։

«Հայազգի բնակիչների վերաինտեգրումը` պատմական փուլում է»

Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող և տարածաշրջանային հարցեր։ Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ Բայրամովը իրանցի պաշտոնակցին տեղեկացրել է Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացների մասին և նշել, որ «հայազգի բնակիչների վերաինտեգրումն այսօր պատմական փուլում է, այս ուղղությամբ խոստումնալից հնարավորություններ են ի հայտ գալիս»։ Թեհրանը հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին մանրամասներ չի հայտնել։

Բրյուսելում նախատեսված է Արմեն-Գրիգորյան- Հիքմեթ Հաջիև մասնակցությամբ հնգակողմ հանդիպում

Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խորհրդականների հետ։ Այս մասին հաղորդում է ԱԽ քարտուղարի գրասենյակը, նշելով, որ այս հանդիպումը նպատակ ունի նախապատրաստելու հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված առաջնորդների հնարավոր հանդիպումը:

Հիշեցնենք նաև, որ Արցախի վրա ադրբեջանական հարձակումից երկու օր առաջ Փաշինյանն ասել էր, որ Գրանադայի հանդիպմանը խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2583 անգամ
Լրահոս
Սրբապիղծնե՛ր,խաչը պոկելով եկաք իշխանության, հիմա էլ խաչ եք պոկում, որ․․․ուսուցիչ (video) 5000-7000 դրամով հենասյուներ են վարձակալել և 300 հազար դրամով վաճառել Դուք ձեր ձեռքով էս երեխեքին քաղաքականացրեցիք․ Բագրատ Սրբազան (video) Նիկոլը իր հաջորդ ծնունդը կանցկացնի ԱԱԾ մեկուսարանում՝ նզովելով իր անիծյալ ծնունդը. Զաքարյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են իրականացրել «Մայր Հայաստան»-ի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին (video) «Հողատու Էդոյին» իր հարազատ լեզվով ասում եմ՝ «ս**տիր» եղիր, քո հարազատ Ադրբեջանում ծառայիր․Համբարյան (video) Դուք ձեր ձեռքով էս երեխեքին քաղաքականացրեցիք․ Բագրատ Սրբազան Ես ասել եմ, որ ինքը անշնորհք է և հավելել եմ անդաստիարակ բառը․ Թովմաս Առաքելյանը՝ փոխնախարարի մասին Տականքնե՛ր, վերջին պահին երեխաների համերգը չեղարկել են. Բագրատ Սրբազան (video) ԱԳ փոխնախարարների նկարները՝ պատերին ԿԳՄՍ փոխնախարարը հայհոյել ու վիրավորել է հոգևորականին (video) Բագրատ սրբազանին թե՛ դեպի Գյումրի ճանապարհին եղած բնակավայրերում, թե՛ Գյումրիում մարդիկ դիմավորել են ջերմորեն, աղուհեցով, սրտանց Ա՛յ կիսագրագետ, ներողություն ես խնդրելու․ Բագրատ Սրբազան (video) Սրբազանի հորդորով Աշոտ Հարությունյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Բաբայան Սամո կա, էն «արնախումը», էդ ցուցակում դու էլ կաս, գալու են հետևիցդ․ ազատամարտիկ Չիլինգարյան (video) Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպված մշակութային միջոցառմանը ժամը փոխել են, որպեսզի Սրբազանը չկարողանա մասնակցել դրան Փաշինյա՛ն, քո ծննդյան օրով մի մեծ նվեր արա մեզ՝ հանկարծամահ եղիր. Գագիկ Համբարյան (video) Արմավիրում զինված անձը տան վրա հարձակում է գործել․ մանրամասներ «Երազ իմ երկիր Հայրենի» երգը Տավուշի մանկական երգչախմբի կատարմամբ (video) Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են իրականացրել Նիկո՛լ, էս ծնունդդ թող վերջինը լինի․ Մանկավարժ (video) Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղածին Հետաքրքիր օր է սպասվում. ՔՊ-ականները Գյումրիում հավաքվել են՝ դիմավորելու Աննա Հակոբյանին Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am