Ռուբինյանն էլի իր ստախոսական «էշը քշեց»

Հայաստանի ԱԺ փոխնախագահի պաշտոն զբաղեցնող, հայտնի ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը, բառացիորեն օրերս պնդում էր, թե հայ-ռուսական հարաբերություններն ուղղակի հրաշալի են, եթե ոչ՝ աննման: Նա դա հայտարարեց 5 օր առաջ, Հանրայինի եթերից, Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում: Ռուբեն Ռուբինյանը բառացի ասաց հետևյալը. «Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վերականգնելու կարիք չկա, որովհետև դրանք խաթարված չեն...»:

Չէ, հասկանալի է, որ երդվյալ նիկոլականների պարագայում, ինչպիսին է ԱԺ փոխնախագահի պաշտոն զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանը, սուտը, ստախոսությունը, կեղծիքն ու կեղծումը կենսակերպ են, աշխարհընկալում, միգուցե՝ կրեդո ու նույնիսկ՝ կարմա: Բայց Ռուբեն Ռուբինյանի ասածն այնպիսի՜ սուտ էր, որ նույնիսկ Պետրոս Ղազարյանը չդիմացավ ու արձագանքեց. «Ո՞նց՝ «խաթարված չեն»: Էլ խաթարվելը ո՞նց ա լինում»:

Ռուբինյանն էլի իր ստախոսական «էշը քշեց», թե՝ ինքը համաձայն չի այդ թեզի հետ, որ հայ-ռուսական հարաբերությունները խաթարված են, ընդամենը կան ինչ-ինչ «անհամաձայնություններ», բլա-բլա-բլա...:

Դե, եթե ըստ Ռուբինյանի՝ հարաբերությունները խաթարված չեն, ուրեմն՝ հրաշալի են ու աննման:

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի տվյալ ներկայացուցչի մեջբերված հայտարարությունը հետևողականորեն հերքելու եկան իր շեֆի ու այլ աստիճանավոր ՔՊ-ականների հետևողական ջանքերն ու հայտարարությունները, որոնք ուղղակիորեն միտված են հայ-ռուսական հարաբերությունները փչացնելուն, եթե ոչ՝ խզելուն: «Վերջին կաթիլը» եղավ Աննա Հակոբյանի դեմարշային այցը Կիև և Ուկրաինա անձամբ «մարդասիրական օգնություն» տանելը:

Կարճ կապենք: Դա ըստ արժանվույն գնահատվեց Ռուսաստանի կողմից: Եվ նախօրեին ՌԴ ԱԳՆ կանչվեց Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն ու նրան բողոքի նոտա է փոխանցվել, մասնավորապես առ այն, որ.

«...Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թվում՝ ՄՔԴ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Ա.Վ.Հակոբյանի Կիև մեկնելը՝ Կիևի նացիստական ​​ռեժիմին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով և ԱՄՆ-ի մասնակցությամբ Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացումը»։

Եվ սա դեռ ամենը չէ, Ալեն Սիմոնյանի կողմից Մարիա Զախարովայի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտություններն էլ են, իհարկե հիշատակել: Բայց այստեղ էականը դա չէ:

Էականը այն է, որ Ադրբեջանը, հասկանալի է, Թուրքիայի ներգրավմամբ, բացահայտորեն ռազմական լայնածավալ ագրեսիա են ձեռնարկում Հայաստանի դեմ: Այնքան բացահայտ, որ Ադրբեջանը նույնիսկ չի քողարկում զինուժի ու ռազմատեխնիկայի կուտակումները Հայաստանի սահմանների մոտ: Եվ, ահա, այդ ամենի խորապատկերում Հայաստանի իշխանություն հանդես եկող Նիկոլ Փաշինյանն ու նրա մերձավորները միտումնավոր անում են ամեն ինչ, կաշվից դուրս են գալիս ուղղակի՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները փչացնելու, գործնականում՝ Հայաստանը թշնամական սպասվող ագրեսիայի պայմաններում մենակ թողնելու համար: Անում են մի բան, որը կարող է ձեռնտու լինել միայն թուրքական ու ադրբեջանական կառավարող շրջանակներին, գործնականում՝ սպասարկում են ադրբեջանաթուրքական շահերը:

Եվ Ռուբեն Ռուբինյանն էլ այդ սպասարկու «ատամնանիվներից» մեկն է:

Ստեփան Հասրաթյան

zham.am

դիտվել է 1354 անգամ
Լրահոս
Ձեր «շները» 100 հոգով հարձակվել էին մեկ հոգու վրա, օրե՞նք էին պահում․ Արմինե Ադիբեկյան (video) Աղոթում ենք, որ Տերը ողջամտություն պարգևի մեր ոստիկաններին․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյան Ահազանգ․ Լոռու մարզպետարանը նախապես տեղյակ էր վարարումների մասին Շտապ կամավորներ են պետք տավուշցիներին օգնելու համար, որ Նիկոլ-Ալիև զույգը չցեղասպանի նրանց. ահազանգ Հարգելի տարբեր մոդիֆիկացիայի «աստղեր», սրանց պահողներից մեկն էլ դուք եք. Ռուբեն Մխիթարյան Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած մերժելի դեպքը դարձել է քաղաքականություն, որը հալածանք է հայ եկեղեցու ու նրա գահակալի հանդեպ. Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանն Ծեծկռտուք սուպերմարկետի ավտոկայանատեղիում, որՆ ավարտվել է սպանության փորձով «Բազմագույն բերետներ են», «Կոռեկտ խոսեք, գունային բաշխումներ մի՛ արեք» (video) Ոստիկանության անընդունելի և դատապարտելի պահվածքն անպատվություն է ողջ քրիստոնյա հայերի և միլիոնավոր հայ հավատացյալների համար. Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ -ն դեռեւս ապրիլին զգուշացրել էր ջրամբարից ջուր թողնելու ու Ձորագետի, Դեբետի վարարումների մասին. Լոռու մարզպետարանը կանխարգելիչ քայլեր չի արել Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, վարորդին հայրաբար ողջունեց (video) «Մատդ ծալի», «Մատդ..., ոնց ես խոսում, եկել ես խանգարե՞լ նիստը». Լարված իրավիճակ Աժ-ում Վահե Ղազարյանը չի մասնակցելու բյուջեի քննարկմանը. շուրջ 1 ժամ է նա չի կարողանում դուրս գալ նախարարությունից Հայ իրականության մեջ միշտ բաց պետք է լինեն բոլոր վայրերն ու դռները Հայոց Հայրապետի առջև. Տեր Ասողիկ աբեղա «Մատդ ծալի», «մատդ...ի՛, եկել ես խանգարես հանձնաժողովի աշխատանքները». ԱԺ-ում իրավիճակը լարվեց (video) Խստօրէն կը դատապարտենք այս մեծապէս ամօթալի երեւոյթը, որ խոտոր կը համեմատի մեր ազգի վարքագիծին եւ բարոյական ու հոգեւոր արժէքներուն․ Արամ Ա Վահե Ղազարյանը վախեցել է գա․ լարված իրավիճակ ԱԺ-ում․ ընդդիմադիրների ու ՔՊ-ականների միջև լեռզվակռիվ սկսվեց (video) Արսեն Գրիգորյանը սալջարդ է ստացել Մեղրի համայնքը նոր ղեկավար ունի Փաշինյանին թվում է՝ Վեհափառն իր պես «քուչի բոմժ է»․ Արմինե Ադիբեկյան (video) Դադարեցրեք անհարկի քննարկումները և իմ անունը քաղաքական այս կամ այն պրոցեսում շահարկելու փորձերը. Արկադի Դումիկյան Մի պոլկ էիք կառուցում, Կիրանցում PR-վում․ լրագրողը «փչացրեց» Փաշինյանին (video) Կանադայից եկել եմ՝ Սրբազանի հետ փողոց փակեմ. Շարժման մասնակից (video) Տո դու սկի չես կարողանում քայլես քո երկրում, ուր մնաց իմ հետ հանդիպես․ Սրբազանը` Փաշինյանին (video) Ես ձեզ ասում եմ՝ սփյուռքը Նիկոլին չի աջակցում․ սփյուռքահայը եկել է Հայաստան՝ աջակցելու Սրբազանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am