Աննա Հակոբյան-Փաշինյանի հակառուսական դեմարշը՝ «ուկրաինացի երեխաներին օգնելու» կեղծավոր շղարշով

Հենց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմի ներկայացուցիչները զբաղված էին Ռուսաստանի հետ հարաբերությունները խորապես փչացնելով, Աննա Հակոբյանը մեկնեց Կիև՝ մասնակցելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կնոջ նախաձեռնած «Առաջին տիկնանց ու ամուսինների 3-րդ գագաթնաժողովին»: Բացի այդ «բարձրաշխարհիկ» միջոցառմանը մասնակցելուց, Աննա Հակոբյանը նաև «հումանիտար օգնություն» էր տարել Ուկրաինա: Դա լրահոսերում արձանագրվեց «Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինա» վերնագրերով: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ խոսքը ուկրաինացի երեխաներին, դպրոցականներին որպես օգնություն տարած 1050 գաջեթների մասին է:

Չնայած Աննա Հակոբյանի ուկրաինական գործուղումը մատուցվում է «պատերազմից տուժած ուկրաինացի երեխաներին օգնելու» շղարշով, դա ամենաիսկական դեմարշ է, և բոլորին էլ հասկանալի է, որ ուղիղ գծով հակառուսական քայլ է՝ հայ-ռուսական հարաբերությունները խորապես փչացնելու հստակ նպատակով:

Երբ հայտնի դարձավ, որ Աննա Հակոբյանը «հումանիտար օգնություն» է տանում Ուկրաինա, հանրությունը, հիմնականում սոցցանցերում, կտրուկ ու բացասական արձագանքեց, հիշեցնելով, որ նախ՝ Ուկրաինան ու այդ երկրի ներկայիս ղեկավարությունը շնորհավորել են Ադրբեջանին՝ Արցախի ու Հայաստանի դեմ 2020թ. ագրեսիայի ու դրա հետևանքների առիթով, բացի այդ՝ հենց Ուկրաինան էր Ադրբեջանին այսպես ասած՝ «սպիտակ ֆոսֆոր» պարունակող ռազմամթերք մատակարարել, որը կիրառվել է Արցախի հայության դեմ:

Նման կտրուկ արձագանքներից հետո քրոջը պաշտպանելու նետվեց ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը (տնով-տեղով, ամբողջ ցեղով՝ իշխանություն են), ու թե՝ «...բայց Ուկրաինան չի այդ զենքով հարվածել մեր երեխաներին, Ադրբեջանն է հարվածել... Եթե դեմ եք, որ ՀՀ-ն օգնություն ուղարկի մի երկրի երեխաների, որոնք զրկանքների մեջ են, և այդ երկիրը մեզ թշնամի երկիր չէ, ձեր դիրքորոշումն է: Այո, բեռները տարել է տիկին Հակոբյանը, քանի որ միջոցառման էր մասնակցում»:

Դե, իհարկե, Հրաչյա ու Աննա Հակոբյանների համար Ուկրաինան Հայաստանին «թշնամի երկիր չէ», պարզապես սրտանց շնորհավորում է Ադրբեջանին՝ հազարավոր հայերի սպանելու համար: Իսկ Հրաչյա ու Աննա Հակոբյանները ցնծում են դրանից, քանի որ նրանք խորապես ատում են հայերիս: Սրանց համար ուկրաինացի երեխաները շատ ավելի կարևոր են, քան Արցախում սովահարության մատնված հայ երեխաները:

Աննա Հակոբյանը, ի դեպ, կարող է «հումանիտար օգնության» մի խմբաքանակ էլ իր սիրելի Մեհրիբան Ալիևայի մոտ տանել՝ պատերազմից տուժած խեղճ ադրբեջանցի երեխաներին բաժանելու համար: Ի վերջո, հո այդ երեխաները չե՞ն հայերի վրա կրակել:

Բայց, եթե Աննա Հակոբյանը այդքան «երեխայասեր» է, ինչո՞ւ «հումանիտար օգնության» մի խմբաքանակ էլ ուկրաինական զինուժի գործողություններից տուժած ռուս երեխաներին չի տանում: Թե՞ մյուս երեխաները երեխա չեն և օգնության կարիք չունեն:

Իրականում դա ընդամենը կեղտոտ ու վտանգավոր խաղ է՝ ցույց տալու համար, որ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը թշնամի են Ռուսաստանին, և Հայաստանի վրա սպասվող ադրբեջանաթուրքական լայնածավալ ռազմական ագրեսիայի նախօրեին խնդիր ունեն հնարավորինս չեզոքացնել Ռուսաստանը, այն աստիճան փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որ վերջինս ընդհանրապես ոչ մի կերպ չխանգարի թուրքերին՝ ծվատել և ոչնչացնել Հայաստանը, մորթել հայ երեխաներին, ծնողներով հանդերձ:

Ստեփան Հասրաթյան

zham.am

դիտվել է 680 անգամ
Լրահոս
Ոստիկանները հրում էին, հայհոյում, բախում եղավ, ունեցանք վիրավորներ․ Շարժման աջակից (video) Ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Գեղամ Հովհաննիսյանը Քաղաքացիների ակցիան՝ Երևանի փողոցներում Կարմիրբերետավորի կոշիկի հետքը՝ ակցիայի մասնակցի դեմքին (լուսանկար) Աղետի գոտում չեն պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները. Պետք չէ սպասել, որ մարդիկ ինչ-ինչ կլինիկական նշաններով գան ու հետո որոշենք թե ինչ է՝ խոլերիա՞ է, սո՞ւնկ, թե մեկ այլ վտանգավոր բան Մայիսի 28-ին Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ Տղե՛րք, շրջադարձային պահ է, հայրենիքի հարցն է. փաստաբանը մի վերջին անգամ դիմեց ջարդող իրավապահներին (video) Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն Թուրքագետ Վարուժան Գեղամյանը բացահայտեց թուրքական ամենասարսափելի ծրագրերը (video) Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է Բացի Դանիել սարկավագին ծեծելը՝ նաև պատառոտել նրա սքեմը՝ ասելով՝ «խփի, հայր սուրբ ա». փաստաբան Ու՞ր եք, եկեք այստեղ․ ձեր զրույցների մասին չեմ լսելու․ Սրբազանի կոշտ խոսքն ուղղված քաղաքական ուժերին (video) Թուրքիայի պաշտպանության նախարարը ողջունել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ դրանք որակելով իրատեսական Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով Կարմիր ու սև բերետավորներն ունեն քաղաքական ակնհայտ հովանավորություն՝ տեսախցիկների առաջ հանցանքներ են գործում ու մնում անպատիժ. Թաթոյան Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ ԶՊՄԿ-ում կայացել է երկօրյա աշխատաժողով (video) Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին միջազգային դերակատարները. Տիգրան Աբրահամյան Գյումրիի ճանապարհին տուֆով բարձված բեռնատար է շրջվել. վարորդի դին դուրս բերելու համար հատուկ տեխնիկա է բերվել Երբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե Հակոբյան Բերետները ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվել Նիկոլը հեռանալու է, բայց մինչ այդ փորձելու Է մահացու հարվածներ հասցնել ժողովրդին. քաղաքագետ Ձերբակալել են «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am