Ինչ խոսի, ինչ քայլի դիմի` Հայաստանի դեմ է աշխատելու

Ռուսաստանը, որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ և հարևան, չի պատրաստվում լքել Հարավային Կովկասը, բայց Երևանը չպետք է Արևմուտքի գործիքը դառնա Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղելու համար, ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը իտալական La Repubblica թերթին։

«Փաստորեն, նրանք փորձում են արհեստականորեն դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից՝ Երևանին օգտագործելով որպես այդ նպատակին հասնելու միջոց։ Ռուսաստանը, որպես Հայաստանի ամենամոտ հարևան և բարեկամ, մտադիր չէ հեռանալ տարածաշրջանից», - ռուսաստանյան պետական լրատվամիջոցին ասել է ռուսաստանցի անանուն պաշտոնյան։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, դիվանագիտական աղբյուրը նաև հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվտանգության և տնտեսության ոլորտներում դիտարկում է «ոչ թե որպես մի երկրի կախվածություն մյուսից, այլ որպես հավասար, փոխշահավետ և իր արդյունավետությունն ապացուցած գործընկերություն»։

Ահա, ոչ այնքան դիվանագիտական պատասխան Փաշինյանի կառավարության աշխատանքին ի պատասխան: ՀՀ իշխանությունները որոշել են, որ հրապարակավ կարող են դժգոհել Ռուսաստանից, իրենց խոսքը ներկայացնելով` անկեղծության պոռթկում, ու ըստ ամենայնի մտածում են, որ այսպես կարող է շարունակվել միշտ...

Իշխանությունները օր ու գիշեր դժգոհում են Ռուսաստանից, հիմա, երբ ռուսական կողմից այսպիսի տեղեկատվական պատասխան ստացվեց, նրանք անցնել են արդարանալու իրենք քաղաքականությանը:

Երեկվանից արդեն սկսվել է այդ արշավը...

Ընդհանրապես տրամաբանություն չկա այն պնդման մեջ, թե Հայաստանը հակառուսական գործիք է, չկա դրա մասին վկայող փաստ, «Հանրայինի» «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

Նա շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն միշտ դուրս է դրել աշխարհաքաղաքական բախումներից, դա եղել է և՛ 2018-ից առաջ, և՛ հետո: Ռուբինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր դաշնակցային պարտավորությունները միշտ կատարել է:

Նա հերքել է այն պնդումը, թե Հայաստանը ԵՄ դիտորդական առաքելությունը գերադասել է ՀԱՊԿ առաքելությունից: «Սխալ պնդում է, որովհետև ԵՄ դիտորդների ժամանելու վերաբերյալ որոշումը կայացվել է 2022-ի հոկտեմբերին Պրահայում, այդ պահի դրությամբ ՀԱՊԿ խաղաղապահների թեմա գոյություն չուներ: Դրանից առաջ կարճաժամկետ առաքելություն եկել և գնացել էր: Այսինքն՝ մեր առջև երբեք դրված չի եղել ընտրություն: ՀԱՊԿ առաքելությունը չի մերժվել: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, երբ տեղի է ունեցել Հայաստանի վրա հարձակում, Հայաստանը արդարացիորեն ակնկալել է 2 բան, որ կֆիքսվի ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակում է տեղի ունեցել, դա կդատապարտվի և լավ կլիներ, որ աջակցություն կլիներ. իմ նշած 3 կետերից ոչ մեկը տեղի չի ունեցել»:

Անդրադառնալով այն դիտարկումներին, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները խաթարված են, Ռուբինյանը հերքել է. «Ես կարող եմ պնդել, որ մենք ունենք մի շարք անհամաձայնություններ այն փաստի հետ, որ մեզ բավարար աջակցություն չի ցուցաբերվել տարբեր դրվագներում»:

Իսկ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն էլ երեկ լրագրողների հետ զրույցում նշել է` մենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ ունենում ենք շատ բաց, շատ պարզ քննարկումներ, արտահայտում ենք մեր դժգոհությունները...

Լրագրողները պաշտոնյայից հետաքրքրվել են՝ Երևանը ռուս գործընկերներին հարցրե՞լ է՝ արդյոք Ռուսաստանը ցանկանում է հեռանալ տարածաշրջանից, հեռացնել իրենց ռազմաբազան Գյումրիից։ Կոստանյանը պատասխանեց. - «Մենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ ունենում ենք շատ բաց, շատ պարզ քննարկումներ, արտահայտում ենք էն դժգոհությունները, որոնք մենք ունենք՝ կապված էն քաղաքականության հետ կամ քայլերի բացակայության հետ, որ նկատում ենք ռուսական կողմից, և ունենում ենք քննարկումներ բոլոր հարցերի շուրջ»։

Հիշեցնենք, ընդամենը 3 օր առաջ Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների փաստացի անգործությանն անդրադառնալով՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմական զուգահեռ էր անցկացրել ու հայտարարել, թե կարող է «մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանը տարածաշրջանում չէ». - «Շատ են Ռուսաստանի մեր գործընկերները խոսում այն մասին, որ արևմտյան երկրները Հայաստանի հետ աշխատում են, կամ Հայաստանի կառավարությանը դրդում են, որպեսզի Հայաստանի կառավարությունը միջոցներ ձեռնարկի, որոնց նպատակն է Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից: Բայց մենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ խոսելիս երբեմն ասում ենք, բարձրաձայնում ենք մեր կարծիքը և մեր գնահատականը, որ ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից»:

Ո՞րն է Լաչինի միջանցքի վերահսկողությունն Ադրբեջանին թողնելու Ռուսաստանի քաղաքական դրդապատճառը. Փաշինյանը նույն հարցազրույցում երկու պատճառ էր նշում՝ կա'մ Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանում պահել հսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ, կա'մ չի ուզում: Երկուսն էլ, ըստ կառավարության ղեկավարի, հայկական տեսակետից խնդրահարույց է: La Repubblica-ի լրագրողի հարցին՝ իսկ Դուք ի՞նչ եք կարծում՝ չե՞ն ցանկանում, թե՞ չեն կարողանում, Փաշինյանը պատասխանել է. - «Ես կարծում եմ՝ տեղ-տեղ չեն ուզում, տեղ-տեղ չեն կարողանում»:

Մինչդեռ Մոսկվան Երևանին է մեղադրում Լաչինի միջանցքի շրջափակման համար։ Օրերս Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։ Երևանը Զախարովայի պնդումը նույնաբովանդակ և հիասթափություն առաջացնող էր որակել, հայտնել դրա վերաբերյալ իր «տարակուսանքն ու հիասթափությունը»։

Ռուսական կողմից արձանագրումներն ու մեղադրանքների սլաքները պարզ են ու հստակ:
Փաշինյանի իշխանություններն են հասկանալով իրավիճակի բարդությունն, ըստ ամենայնի, քայլեր կձեռնարկեն մեղմելու ռուսական կողմի դժգոհությունը: Երեկ Ռուբինյանի գործուղումը «Հանրային» հեռուստաընկերություն հենց վկայում է այն մասին, որ իշխանությունները որոշակի վտանգ են զգացել:

Թեև երեկ իշխանությանը մոտ կանգնած լրատվականներն անգամ ոգևորված եվրոպացի գործչի` ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության հրավերի մասին մի լուր էին պտտում, այնուամենայնիվ, Փաշինյանը լուրջ մտորելու թեմա ունի` Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունները կառուցելու ուղղությամբ:

Փաշինյանը հասցրել է արդեն մի իրավիճակի` ինչ խոսի, ինչ քայլի դիմի` Հայաստանի դեմ է աշխատելու:

Անհեռատես քաղաքականությունը հենց այսպիսին է լինում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2228 անգամ
Լրահոս
ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված ակցիայի 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ. Ռուբեն Մելիքյան Ողջ ճանապարհին «մի լափելու տեղ չկար», խեղճ Նիկոլն ի՞նչ անի. Նաիրա Զոհրաբյան (video) Պահուստներից 1 միլիարդ դոլար են հանել․ 168․am Էսօր մի մարդու ծննունդնա ,որ ցավոք չպիտի ծնվեր․ Փաշինյանի նախկին թիմակից Անժելա Թովմասյանն ու Նաիրա Զոհրաբյանը Նիկոլի համար ծախելու նոր հողեր են գտել (video) Լավ տրամադրվածությամբ գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (video) Ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ Պողոսյան Ոստիկանները հրում էին, հայհոյում, բախում եղավ, ունեցանք վիրավորներ․ Շարժման աջակից (video) Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Գեղամ Հովհաննիսյանը Քաղաքացիների ակցիան՝ Երևանի փողոցներում Կարմիրբերետավորի կոշիկի հետքը՝ ակցիայի մասնակցի դեմքին (լուսանկար) Աղետի գոտում չեն պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները. Պետք չէ սպասել, որ մարդիկ ինչ-ինչ կլինիկական նշաններով գան ու հետո որոշենք թե ինչ է՝ խոլերիա՞ է, սո՞ւնկ, թե մեկ այլ վտանգավոր բան Մայիսի 28-ին Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ Տղե՛րք, շրջադարձային պահ է, հայրենիքի հարցն է. փաստաբանը մի վերջին անգամ դիմեց ջարդող իրավապահներին (video) Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն Թուրքագետ Վարուժան Գեղամյանը բացահայտեց թուրքական ամենասարսափելի ծրագրերը (video) Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է Բացի Դանիել սարկավագին ծեծելը՝ նաև պատառոտել նրա սքեմը՝ ասելով՝ «խփի, հայր սուրբ ա». փաստաբան Ու՞ր եք, եկեք այստեղ․ ձեր զրույցների մասին չեմ լսելու․ Սրբազանի կոշտ խոսքն ուղղված քաղաքական ուժերին (video) Թուրքիայի պաշտպանության նախարարը ողջունել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ դրանք որակելով իրատեսական Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով Կարմիր ու սև բերետավորներն ունեն քաղաքական ակնհայտ հովանավորություն՝ տեսախցիկների առաջ հանցանքներ են գործում ու մնում անպատիժ. Թաթոյան Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am