Փաշինյանական իշխանությունն անհոգնել «կոկորդիլոսի արցունքներ» է թափում

Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը, հասկանալի է, իր ղեկավարության ցուցումով, մի երկարաշունչ հայտարարությամբ հանդես եկավ, ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության: Հիշեցնենք. Մարիա Զախարովային հիմնական հայտարարություններից մեկն այն էր, որ ստեղծված իրավիճակը հետևանք է Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու: Ու դա այդպես է, ըստ որում, նման գնահատական կամ ավելի ճիշտ՝ մեղադրանք Նիկոլ Փաշինյանին ուղղում էին նրա քաղաքական հակառակորդները, դրա մասին խոսում էին և խոսում են փորձագետները, մեկնաբանները: Այսինքն, այնպես չէ, թե Մարիա Զախարովան ինչ-որ մի նոր կամ անհայտ բան էր ասել: Առավել ևս, որ Ռուսաստանի ԱԳՆ-ից էլ նա առաջին ներկայացուցիչը չէ, որ նման գնահատական է տալիս: Ավելի վաղ հենց Լավրովն է նման հայտարարություն արել, մասնավորապես, որ Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը արմատապես փոխեց իրավիճակը:

Հիմա, Մարիա Զախարովայի վերջին հայտարարությունից հետո, Նիկոլ Փաշինյանը երևի որոշել է, որ Ռուսաստանի «պորտը տեղը դնելու ժամանակն է:

Եվ, եթե հակիրճ ամփոփելու լինեք Փաշինյանի ԱԳՆ պատասխան հայտարարությունը, ապա այն հանգում է այն բանին, թե որքան վատն է, որքան անհուսալի գործընկեր ու դավաճան դաշնակից է Ռուսաստանը, որ Ռուսաստանը հետամուտ չի եղել Արցախի կարգավիճակի հարցի լուծումը առժամանակ հետաձգելու մասին իր՝ Ադրբեջանի կողմից մերժված առաջարկությունը պնդելուն, որ Ռուսաստանը այս, որ Ռուսաստանը այն:

Կարճ ասած, այն ամենի համար, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման հետևանքով Հայաստանն այս ողորմելի վիճակին է հասել, Արցախն էլ՝ ցեղասպանության առավել քան իրական սպառնալիքի տակ, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, մեղավոր է Ռուսաստանը: Ու այնպես է ՀՀ ԱԳՆ-ն ներկայացնում, որ Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանին մենակ է թողել Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, որից հետո նրան այլ բան չի մնում, քան ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Մի խոսքով՝ «բա ինչ աներ խեղճ Նիկոլը...» գեղջկամիտ ինքնարդարացումների շարան՝ փաթեթավորված ոչ այնքան դիվանագիտական բառամթերքով ու ձևակերպումներով:

Մյուս կողմից, Փաշինյանի ԱԳՆ-ի մեղադրական պատասխան հայտարարության մեջ անընդհատ շեշտվում է Ալմա-Աթայի՝ 1991 թվականի հռչակագիրը: Այս հռչակագրով, ի դեպ, փաշինյանական իշխանություններն արդեն իսկապես լսելիք են կոշտուկում:

Ամենից առաջ, այդ հռչակագրին Հայաստանն ու Ադրբեջանը միացել են տարբեր ժամանակներում: Երկրորդ, Հայաստանը միանալիս արել է վերապահումներ, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հետ կապված: Երրորդ, այնպես չէ, որ 1991-ին գրված հռչակագրի մասին 1994-2018 թվականներին ոչ ոք ոչինչ չգիտեր, բայց Նիկոլ Փաշինյանն եկավ ու այն «հանկարծ» հայտնաբերեց:

Այդ հռչակագիրը կար այդ ամբողջ ընթացքում, բայց երբեք ու երբեք ոչ մի միջնորդի, ոչ մի գերտերության, այդ թվում՝ հռչակագրի նախաձեռնող Ռուսաստանի մտքով չանցավ մեկ անգամ, օրինակի համար, Արցախի խնդրի կարգավորման գործընթացը փոխկապակցել դրա հետ: Առավել ևս՝ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահները երբեք չհիշատակեցին կամ չվկայակոչեցին այդ հռչակագիրը՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման ամենատարբեր նախագծեր ու տարբերակներ ներկայացնելիս:

Այդ հռչակագիրը մի երկու անգամ թույլ փորձեր է արել հիշատակել ադրբեջանական կողմը, բայց շատ արագ էլ հասկացել են, որ այն խիստ խոցելի է: Այսինքն, դա այնքան «անպետք» փաստաթուղթ է, որ նույնիսկ մեր թշնամին չի փորձել այն կռվան դարձնել:

Բայց մեկ էլ, հո՛պ, առաջ է գալիս Նիկոլ Փաշինյանի նման մեկը, ու կաշվից դուրս է գալիս, որպեսզի «բավարարի ադրբեջանական ժողովրդին»: Եվ այդ ամենից հետո դեռ մի բան էլ համարձակվում է ընդհանրապես որևէ մեկի հասցեին ինչ-որ բան ասել, փրփրաբերան մեղադրել, այս, այն:

Ի դեպ, կառավարության նիստում էլի Արցախի վիճակին անդրադարձավ ու հայտարարեց. «Պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը, որովհետև հատկապես հիմա դա բացարձակ անհրաժեշտություն է»:

Այսինքն, դու ելնես ու անամոթաբար հայտարարես, թե հազարամյակներով հայկական ու հայաբնակ Արցախը «ադրբեջանական տարածքային ամբողջականության մեջ» է, դու ամեն ինչ անես, որ թշնամին շրջափակի ու պաշարի Արցախը, որ թշնամին Արցախի հայությանը ցեղասպանության մատնելու հնարավորություն ստանա, հետո դրա համար մեղադրես, օրինակ, Ռուսաստանին, մի բան էլ՝ Արցախի վիճակի վրա «կոկորդիլոսի արցունքնե՞ր» թափես:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 902 անգամ
Լրահոս
Աղետի գոտում չեն պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները. Պետք չէ սպասել, որ մարդիկ ինչ-ինչ կլինիկական նշաններով գան ու հետո որոշենք թե ինչ է՝ խոլերիա՞ է, սո՞ւնկ, թե մեկ այլ վտանգավոր բան Մայիսի 28-ին Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ Տղե՛րք, շրջադարձային պահ է, հայրենիքի հարցն է. փաստաբանը մի վերջին անգամ դիմեց ջարդող իրավապահներին (video) Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն Թուրքագետ Վարուժան Գեղամյանը բացահայտեց թուրքական ամենասարսափելի ծրագրերը (video) Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է Բացի Դանիել սարկավագին ծեծելը՝ նաև պատառոտել նրա սքեմը՝ ասելով՝ «խփի, հայր սուրբ ա». փաստաբան Ու՞ր եք, եկեք այստեղ․ ձեր զրույցների մասին չեմ լսելու․ Սրբազանի կոշտ խոսքն ուղղված քաղաքական ուժերին (video) Թուրքիայի պաշտպանության նախարարը ողջունել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ դրանք որակելով իրատեսական Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով Կարմիր ու սև բերետավորներն ունեն քաղաքական ակնհայտ հովանավորություն՝ տեսախցիկների առաջ հանցանքներ են գործում ու մնում անպատիժ. Թաթոյան Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ ԶՊՄԿ-ում կայացել է երկօրյա աշխատաժողով (video) Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին միջազգային դերակատարները. Տիգրան Աբրահամյան Գյումրիի ճանապարհին տուֆով բարձված բեռնատար է շրջվել. վարորդի դին դուրս բերելու համար հատուկ տեխնիկա է բերվել Երբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե Հակոբյան Բերետները ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվել Նիկոլը հեռանալու է, բայց մինչ այդ փորձելու Է մահացու հարվածներ հասցնել ժողովրդին. քաղաքագետ Ձերբակալել են «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանին Բերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցում (video) Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը արդարացվել են հենց Փաշինյանի իշխանության տարիներին. Սուրեն Սուրենյանց Դա ծուղակ է, ի՞նչ սահմանազատում, եթե պայմանագիր չկա. Տարասով «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am