Պուտին-Էրդողան հանդիպման նախաշեմին Մոսկվայի հետաքրքիր «հրավերը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սեպտեմբերի 4-ին Սոչիում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու հացահատիկի գործարքն ու Ուկրաինայի հակամարտությունը։

Երեկ մեկնարկեց Թուրքիայի արտգործնախարարի երկօրյա այցը Մոսկվա:
Մոսկվայում համոզված են՝ Անկարան կարող է դրական դերակատարություն խաղաղ Հարավային Կովկասում, մասնավորաբար Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կնքված եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման գործում։ Այս մասին այսօր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ կայացած բանակցությունների ավարտին հայտարարեց Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Մենք կողմ ենք համագործակցության խորացմանը այլ ուղղություններով ևս, այդ թվում՝ Անդրկովկասում։ Մենք շահագրգռված են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Մենք շահագրգիռ ենք նաև այն պայմանավորվածությունների կատարման մեջ, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերից սկսած, այդ թվում այն պայմանավորվածությունների, որ վերաբերում են տրանսպորտային ուղիների, հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու հետկոնֆլիկտային վերականգնմանը։ Վստահ ենք, որ Թուրքիան կարող է շատ կառուցողական և օգտակար դեր խաղալ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերում», - Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ասաց Լավրովը։

Նախարարների ասուլիսին նախորդեցին նախ ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Ֆիդանի և Լավրովի դռնփակ բանակցությունները։ Ընդլայնված ֆորմատում բանակցությունների ժամանակ արդեն պարզ էր՝ Ֆիդանի մոսկովյան այցի գլխավոր նպատակը Ռեջեպ Թայիփ Էրդողանի առաջիկա ռուսաստանյան ուղևորության օրակարգի հստակեցումն է։ Թուրքական մի շարք աղբյուրների փոխանցմամբ՝ Էրդողանը Սոչի կժամանի արդեն հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 4-ին
«Հաշվի առնելով, որ նախագահներ Պուտինն ու Էրդողանը պատրաստվում են իրենց հերթական հանդիպմանը, կարծում եմ՝ մենք այսօր կարող ենք մանրամասնորեն ուսումնասիրել այն հարցերը, որոնք քննարկվելու են առաջնորդների կողմից։ Բացի երկկողմ թեմաներից, մեր օրակարգն ու պրակտիկ համագործակցությունը շատ հագեցած են նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում։ Այդ ամենը պարբերական փոխադարձ հստակեցումների կարիք ունի, այդ իսկ պատճառով ես վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը օգտակար կլինի և թույլ կտա մեզ մեր առաջնորդների դատին որակյալ խորհուրդներ ներկայացնել», - Հաքան Ֆիդանի հետ բանակցությունների մեկնարկին նշեց Լավրովը։

Թուրքիայի արտգործնախարարն իր խոսքում ավելի հստակ էր՝ նշելով, թե հատկապես որ խնդիրներն են լինելու մոսկովյան, ըստ ամենայնի, նաև Սոչիում կայանալիք նախագահների քննարկման հիմնական թեմաներից մեկը։

«Այսօրվա մեր օրակարգը շատ հագեցած է։ Այսօր մենք անդրադառնալու ենք երկկողմ հարաբերություններին և գլոբալ խնդիրներին։ Բնական է, որ այսօրվա մեր հանդիպումը և այն հարցերը, որ մենք քննարկելու ենք միաժամանակ նախագահների՝ Սոչիում կայանալիք հանդիպման նախապատրաստումն են հանդիսանալու։ Ինչ վերաբերում է քննարկման առարկա հարցերի ցանկին, ապա դրանց թվում են հացահատիկի արտահանման «Սևծովյան նախաձեռնությունը» և պատերազմը [Ուկրաինայում]։ Օրակարգում են նաև Սիրիան ու Հարավային Կովկասը», - հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Սա Հաքան Ֆիդանի առաջին այցն էր Մոսկվա արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում։ Մինչ այդ ավելի քան տասը տարի Ֆիդանը զբաղեցնում էր Թուրքիայի ամենաազդեցիկ հատուկ ծառայության՝ Ազգային հետախուզական կազմակերպության՝ MIT-ի տնօրենի պաշտոնը։ Թերևս հենց այդ պաշտոնում Ֆիդանի գործունեությունը նկատի ունենալով էր, որ Սերգեյ Լավրովն այսօր պնդեց՝ Մոսկվայում վստահ են, որ նորանշանակ թուրք նախարարը չի ցանկանա փոխել Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների բնույթը։

«Հաշվի առնելով այն պաշտոնները, որ Դուք զբաղեցրել եք նախկինում, պարոն նախարար, մենք վստահ ենք, որ մեր հարաբերություններում արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով շարունակականությունը կպահպանվի, առավել ևս, որ դա բխում է մեր նախագահների սկզբունքային պայմանավորվածություններից», - ասել է Լավրովը։

Թուրքիայի ԱԳ նախարարը ևս հարկ համարեց հիշեցնել՝ թեև այս պաշտոնում սա իր առաջին այցն է Մոսկվա, բայց Ռուսաստանի մայրաքաղաքն իր համար այնքան էլ անծանոթ վայր չէ։ «Նախկինում ես հաճախ էի այցելում Մոսկվա, սակայն սա իմ առաջին այցն է Ռուսաստան արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։ Պարոն նախարարի հետ մենք շատ երկար տարիներ է, ինչ ծանոթ ենք», - նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Ֆիդանի այցը կշարունակվի նաև վաղը։ Այսօր Ֆիդանը Մոսկվայում հանդիպելու է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Ի դեպ, Ֆիդանը Լավրովի հետ հանդիպումից հետո ասել է, թե Թուրքիան կշարունակի ջանքերը ուկրաինական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար, նշելով, որ «հաղթողներ չեն կարող լինել»։

Երեք օրից կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ Մոսկվան ու Անկարան նախանշել են ռուս-թուրքական բանակցությունների օրակարգը, և Հարավային Կովկասում այդ օրակարգի կետերից է:

Մոսկվան մեկ անգամ ևս Թուրքիային մեր տարածաշրջանում ամրապնդվելու ուղղությամբ քայլ արեց` հստակ նշելով, որ կողմ են դրան և ըստ ռուսական կողմի` Անկարան կարող է դրական դերակատարություն խաղաղ Հարավային Կովկասում, մասնավորաբար Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կնքված եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման գործում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 208 անգամ
Լրահոս
Թուրքիայի պաշտպանության նախարարը ողջունել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ դրանք որակելով իրատեսական Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով Կարմիր ու սև բերետավորներն ունեն քաղաքական ակնհայտ հովանավորություն՝ տեսախցիկների առաջ հանցանքներ են գործում ու մնում անպատիժ. Թաթոյան Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ ԶՊՄԿ-ում կայացել է երկօրյա աշխատաժողով (video) Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին միջազգային դերակատարները. Տիգրան Աբրահամյան Գյումրիի ճանապարհին տուֆով բարձված բեռնատար է շրջվել. վարորդի դին դուրս բերելու համար հատուկ տեխնիկա է բերվել Երբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե Հակոբյան Բերետները ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվել Նիկոլը հեռանալու է, բայց մինչ այդ փորձելու Է մահացու հարվածներ հասցնել ժողովրդին. քաղաքագետ Ձերբակալել են «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանին Բերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը արդարացվել են հենց Փաշինյանի իշխանության տարիներին. Սուրեն Սուրենյանց Դա ծուղակ է, ի՞նչ սահմանազատում, եթե պայմանագիր չկա. Տարասով «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան» Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը Չհասկացա՝ երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական. Համբարձում քահանա Դանիելյանը՝ ՔՊ-ական պատգամավորին Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պետտուրքը Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի» Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am