Քանի գրոշ արժեն Փաշինյանի նշած «միջազգային մեխանիզմները», եթե անգամ դրանք լինեն

Ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի 68-ամյա բնակիչ, առողջական խնդիրներ ունեցող և այդ պատճառով Ստեփանակերտից ԿԽՄԿ մեքենայով ու այդ կազմակերպության պաշտպանության տակ գտնվելով Երևան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի առևանգումը չափազանց բնութագրական եղելություն է: Բացառիկ ցինիզմով ու անմարդկայնության, եթե չասվի՝ վայրագության դրսևորմամբ տարեց, առողջական խնդիրներ ունեցող մարդու առևանգումը ավելին է, քան պարզապես ադրբեջանական հերթական սրիկայությունը հայերի, Արցախի հայության դեմ:

Վագիֆ Խաչատրյանի առևանգումը միանգամից մի շարք հարցերի պատասխանների ակնբախ ցուցադրություն է:

Նախ, Ալիևը, ադրբեջանական իշխանությունները ևս մեկ անգամ, ի տես բոլորի, ցույց տվեցին, որ խորապես թքած ունեն ցանկացած միջազգային կառույցի ու կազմակերպության, անգամ՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության, այդ թվում իրենց իսկ վավերացրած միջազգային պարտավորությունների վրա:

Բայց այստեղ հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանը, Ալիևը ոգևորվել, թևավորվել են Նիկոլ Փաշինյանի ու նրա քպ-ական իշխանության հայտարարություններից, որով Արցախը ճանաչել են ադրբեջանական տարածք: Ալիևն էլ ասում է՝ «իմ տարածքն է, ինչ ուզեմ, այն էլ կանեմ, դուք ընդհանրապես ո՞վ եք, հլա շնորհակալություն ասեք, որ միանգամից չեմ մտնում ու մեծումանուկ մորթում»:

Երկրորդ, Բաքուն ցույց տվեց, թե ինչպես է պետք իրականում հասկանալ Ալիևի հայտարարությունները, թե պատրաստ են երաշխավորել Արցախի հայերի համար նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիներն ունեն՝ իրենց երկրի սահմանադրությամբ: Հուլիսի 29-ին իրականացված առևանգումը ակնհայտ ցուցադրությունն էր բուն իրականության, այսինքն այն բանի, որ Ալիևի այդ հայտարարությունները ոչինչ չարժեն:

Երրորդ ցուցադրվեց այն, թե Ադրբեջանն ինչ է հասկանում՝ խոսելով Արցախի հայության «ինտեգրման» մասին:

Բացի այդ, թշնամին ու Նիկոլ Փաշինյանը այս առևանգմամբ փորձարկեցին նաև, թե ինչ հանրային արձագանք կլինի նման դեպքում: Մի քանի նման «փորձարկումից» հետո, կարելի է չկասկածել, Նիկոլ Փաշինյանը կսկսի կալանավորել ու իր սիրելի Ալիևին հանձնել Արցախյան ազատամարտի հայտնի մասնակիցներին, հրամանատարներին, գեներալներին, ՀՀ նախկին ղեկավարներին:

Սա հեգնանք չէ: Նիկոլ Փաշինյանը դա կանի, իսկ եթե ինչ-որ մեկը ինչ-որ հարց էլ տա, նա միշտ ունի պատրաստի պատասխան՝ «տանք, որ պատերազմ չլինի...» կամ ավելի ագրեսիվ, օրինակ, կճվճվա, ինչպես վերջին ասուլիսում՝ «Հայաստանն ուզում եք մատա՞ղ անել...»:

Ամենից կարևորը՝ տեղի ունեցածը ակնհայտ ցուցադրությունն էր այն բանի, որ ոչ մի գրոշ, անգամ ժանգոտած ու ծռված մետաղադրամ չարժեն այսպես կոչված՝ «միջազգային երաշխիքների», «միջազգային մեխանիզմների» մասին հայտարարությունները: Այն «կախարդական» բառերը, որոնք Նիկոլ Փաշինյանը մշտապես գործածում է՝ իր մահաբեր ու մարդակուլ «խաղաղության օրակարգի», «խաղաղության պայմանագրի», Արցախը ու Արցախի հայությանը թշնամուն հանձնելու մասին անդադար խոսելիս:

Հետևությունները այնքան պարզ ու ակնհայտ են, որ նույնիսկ անհարմար է կրկնել: Միայն իշխանափոխության է հնարավորություն առաջանում իրավիճակը փոխել: Մնացածը դատարկախոսություն է:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 440 անգամ
Լրահոս
Բաղրամյան պողոտայից ձերբակալված Տեր Սամվել վարդապետն ազատ է արձակվել. փաստաբան․ news.am Քրեական հեղինակություն Գրիգորյանին՝ «Ֆազ»-ին, կյանքից զրկել են 2 հոգի, նրանց վարձել են. ArmLur Երևանում գողը տանիքից փորձել է պարանով մտնել տուն, սակայն վայր է ընկել․ նա հոսպիտալացվել է Տեղի համայնքապետը 378 մլն դրամի պայմանագրեր է կնքել եղբոր ԱՁ-ի հետ․ Հետք Երևանում «Land Rover Sport»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք Քենիայից ժամանած Սարգսյան եղբայրներն ազատ արձակվեցին․ պաշտպան Սյունիքում բախվել են «Opel Zafira»-ն ու «Mitsubishi Fuso»-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր «Փորձեցի օգնել, բայց երկուսով էինք խեղդվելու, ջուրը քաշում էր»․ Ինչ է պատմում մահացած տղայի ընկերը Նիկոլը չկարողացավ uադրել ՌԴ-ին, հիմա փորձում է Լուկաշենկոյին uադրել, թեպետ Լուկաշենկոյին հասնում է. Աշոտյան Իմաստազրկված է խորհրդարանում մնալը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Խավարած հոգու դրսևորում է, երբ մարդ, անգամ իշխանությունը ձեռքին, կրկին թշնամի է փնտրում յուր տան մեջ․ Տարոն Սիմոնյան Մասիսի ՁՊՎ-ում պահվում է Բաղրամյան պողոտայից տարված 3 անձ. Նրանց «կարել են» անկարգության մասնակցի հոդված Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Զավեշտ է. այ' մեռելների հետ սելֆի լինող, դաշնամուր չալող խղճուկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժածներից ևս 7-ը դուրս են գրվել հիվանդանոցից. ԱՆ Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ. ՀԱՊԿ Սուրեն Պետրոսյանը վերադարձել է տուն Քաղաքացին ընկել և վնասել էր ոտքը․ փրկարարներն օգնել են Այս իշխանությունը տեղ չունի Հայաստանի ղեկին և օր առաջ պետք է հեռանա կամ հեռացվի. «Որդիների կանչ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Գորիսում անձրև է և կարկուտ. Սուրենյան Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին Բելառուսը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով Փակված Հայկական ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա»-ն երկու ամսվա աշխատավարձը չի վճարել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am