Պատային վիճակ. Նորից «նվեր» ռուս խաղաղապահների համար

Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը հայտարարել է, թե Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը բաց է հումանիտար բեռներ տեղափոխելու համար, և «այն օգտագործելուց հրաժարվելը լիովին անհասկանալի է»․ «Այստեղ միայն մեկ նպատակ կա՝ քաղաքական շոու և քաղաքական շահարկումներ», - ասել է նա։

Բաքվից պնդում են՝ Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհի օգտագործման վերաբերյալ։

Ռուս խաղաղապահները երեկվանից շարունակում են բանակցությունները, որպեսզի Հայաստանից Արցախ ուղևորված մարդասիրական օգնության բեռնատարները տեղ հասնեն: 19 բեռնատարներ կանգնած են Հաքարի կամրջի մոտ:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի փակումն անընդունելի է։ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ դրա օգտագործման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը։
«Միայն Լաչինի ճանապարհը պահանջելը, բայց Աղդամի ճանապարհից հրաժարվելը, ճանապարհը փակելը և այն քաղաքականացնելն անընդունելի է։ Միջազգային հանրությունը պետք է հստակ ուղերձ հղի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործման և Ղարաբաղի հայ բնակիչների Ադրբեջանին վերաինտեգրման մասին։ Ուրիշ ճանապարհ չկա։ Խաղն ավարտված է»,- ասել է Հաջիևը։

Գործող իշխանությունը հայտնվել է մի իրավիճակում, որ Հայաստանը հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը միջազգային հանրությանը ստել է, որ Լաչինի միջանցքը բաց է և բեռները հիմա այնտեղ են և անհնար է անցկացնել, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երեկ ասել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ Գորիսի ամբարներում շուրջ 500 տոննա հումանիտար բեռ կա, որը չի անցկացվել:

Նա նշեց, որ Բրյուսելում երկրի ղեկավարների մակարդակով Աղդամի ճանապարհով հումանիտար օգնություն տեղափոխելու պայմանավորվածություն չի եղել. «Հաջիևը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածել, այդպիսի պայմանավորվածություն չի եղել: Սա ադրբեջանական նարատիվ է: Բոլոր հարթակներում դրա պատասխանը կտրվի, քանի որ նոր է եղել այդ հայտարարությունը, հիմա ենք անդրադառնում դրան: Դա Ադրբեջանը որակել է մանիպուլացիա, քաղաքականություն: Պատկերացրեք մարդկանց գազը, էլեկտրաէներգիան կտրելը, մարդկանց սովի մատնելն իրենց համար քաղաքականություն ու մանիպուլացիա չէ, բայց որ Հայաստանը իր պարտավորություններն է կատարում, դա որակվում է մանիպուլացիա: Այդ սուտը բացահայտվելու է: Եթե ուրիշ բան էլ չէ, Միշելի հայտարարությամբ ամեն ինչ ասվում է»:
Սա պաշտոնական Երևանի արձագանքն է: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Բրյուսելում հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպման ժամանակ ինքը չի մտել քննարկման մեջ, որը կապված է Աղդամով Լեռնային Ղարաբաղին օգնություն հասցնելու Ադրբեջանի առաջարկի հետ։
Երեկ արդեն Փաշինյանը թվիթերում այսպես է արձագանքել ստեղծված անհեթեթ իրավիճակին. «Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որի հետ առերեսվում են ԼՂ հայերը։ ԼՂ ուղարկված 360 տոննա կենսական նշանակություն ունեցող բեռը բացառապես մարդասիրական նպատակներով է»:

Իսկ ահա Արցախից Փաշինյանի աջակից Սամվել Բաբայանը հորդորել է Արցախի իշխանություններին հրաժարվել միջնորդներից և բանակցել Ադրբեջանի հետ...
«Անհրաժեշտ է երկկողմ առևտուր սկսել և՛ Աղդամից, և՛ Գորիսից, ուզենք, թե չուզենք դա տեղի կունենա։ Արցախում օդապարիկով վայրէջք կատարածները կարծում են, որ ցույցով կարող են փոփոխություններ անել, բայց աշխարհում օրական երևի 200 հազար մարդ սովից է մահանում, իսկ միջազգային հանրությունը դրան ուշադրություն չի դարձնում։ Մենք չպետք է մտածենք, որ գնում ենք դեպի կախաղան։ Մենք կարող ենք գտնել ոսկե միջին առանց միջնորդների... Պարզապես ժամանակ է պետք, որպեսզի երիտասարդներն ամեն ինչ հասկանան... Ես պարզապես ուզում եմ, որ նրանք հասկանան՝ մենք պետք է բանակցենք Ադրբեջանի հետ»-, այս մասին նա հայտարարել է Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է նա:

Այս պահի դրությամբ, Հայաստանի շարասյունը սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն, թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը: «Ադրբեջանը չի կարողանում իրականացնել Միջազգային դատարանի` իրավաբանորեն պարտավորեցնող հրամանը՝ ապահովելու անարգել մուտքը։ Բացի այդ, Բաքվից հնչեցին անմարդկային և ցինիկ հայտարարություններ, թե «խաղն ավարտված է»,- գրել է նա։

Ստեղծվեց մի իրավիճակ, որ կրկին պատասխանատվությունը ռուս խաղաղապահների վրա է դրվել: Նրանցից ակնկալվում է ապահովել Հաքարի կամրջով բեռների տեղափոխումը, այն էլ նախօրեին Լավրովի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների հաջորդ օրը:

Փաշինյանն ինքն է խոստովանել, որ չի «խառնվել» Ալիևի և Միշելի հետ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկման մեջ` կապված, Աղդամով Լեռնային Ղարաբաղին օգնություն հասցնելու Ադրբեջանի առաջարկի հետ։ Հիմա Բաքուն «օգտվում» է վիճակից, մեկնաբանելով, ըստ երևույթին, որ պաշտոնական Երևանի լռությունը` համաձայնություն է:

Սակայն այս ամբողջ գործընթացում կրկին ռուս խաղաղապահները հայտնվեցին անհարմար դրության մեջ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10312 անգամ
Լրահոս
Սրբազանը կարևոր «մեսիջ» ունի, որ այս հարցը պետք է լուծել հիմա․ Հովհաննիսյան (video) ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված ակցիայի 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ. Ռուբեն Մելիքյան Ողջ ճանապարհին «մի լափելու տեղ չկար», խեղճ Նիկոլն ի՞նչ անի. Նաիրա Զոհրաբյան (video) Պահուստներից 1 միլիարդ դոլար են հանել․ 168․am Էսօր մի մարդու ծննունդնա ,որ ցավոք չպիտի ծնվեր․ Փաշինյանի նախկին թիմակից Անժելա Թովմասյանն ու Նաիրա Զոհրաբյանը Նիկոլի համար ծախելու նոր հողեր են գտել (video) Լավ տրամադրվածությամբ գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (video) Ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ Պողոսյան Ոստիկանները հրում էին, հայհոյում, բախում եղավ, ունեցանք վիրավորներ․ Շարժման աջակից (video) Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Գեղամ Հովհաննիսյանը Քաղաքացիների ակցիան՝ Երևանի փողոցներում Կարմիրբերետավորի կոշիկի հետքը՝ ակցիայի մասնակցի դեմքին (լուսանկար) Աղետի գոտում չեն պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները. Պետք չէ սպասել, որ մարդիկ ինչ-ինչ կլինիկական նշաններով գան ու հետո որոշենք թե ինչ է՝ խոլերիա՞ է, սո՞ւնկ, թե մեկ այլ վտանգավոր բան Մայիսի 28-ին Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ Տղե՛րք, շրջադարձային պահ է, հայրենիքի հարցն է. փաստաբանը մի վերջին անգամ դիմեց ջարդող իրավապահներին (video) Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն Թուրքագետ Վարուժան Գեղամյանը բացահայտեց թուրքական ամենասարսափելի ծրագրերը (video) Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է Բացի Դանիել սարկավագին ծեծելը՝ նաև պատառոտել նրա սքեմը՝ ասելով՝ «խփի, հայր սուրբ ա». փաստաբան Ու՞ր եք, եկեք այստեղ․ ձեր զրույցների մասին չեմ լսելու․ Սրբազանի կոշտ խոսքն ուղղված քաղաքական ուժերին (video) Թուրքիայի պաշտպանության նախարարը ողջունել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ դրանք որակելով իրատեսական Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով Կարմիր ու սև բերետավորներն ունեն քաղաքական ակնհայտ հովանավորություն՝ տեսախցիկների առաջ հանցանքներ են գործում ու մնում անպատիժ. Թաթոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am