Կա՜մ պետք է Փաշինյանին հրաժարական պարտադրել, կա՜մ կկորցնենք Արցախն ու Սյունիքը

Հուլիսի 25-ի Նիկոլ Փաշինյանի ասուլիսի և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մոսկովյան հանդիպման արդյունքները մեկ բան են ցույց տալիս՝ Հայաստանն ու Արցախը շատ մեծ արագությամբ են շարժվում դեպի կործանում։ Անգամ խոսելն այն մասին, թե ով է սրա գլխավոր մեղավորը, իմաստ չունի։ Նույնիսկ հայ դպրոցականները գիտեն գլխավոր մեղավորի անունն ու ազգանունը: Այստեղ կարևոր է նշել ևս մեկ բան, որ կործանման գործընթացը շատ մեծ արագությամբ է ընթանում, նույնիսկ կարելի է ասել, որ սա գահավիժման գործընթաց է։

Եվ այդ ամենը կանգնեցնելու գործընթացում ժամանակը դարձել է կարևոր գործոն՝ իսկ միակ գործոնը, որը կարող է կանգնեցնել այս ամենը, փողոցն է։ Առնվազն հարյուր հազար մարդ պետք է հավաքվի Երեւանի փողոցներում, եւ սա պետք է օրինակ դառնա Արցախի ժողովրդի համար։ Վերջիններս ավելի լավ են հասկանում ստեղծված իրավիճակը, քանի որ իրենց մաշկի վրա են զգում այս սարսափելի սցենարի սարսափելի հետեւանքները։

Հաջորդը լինելու է Սյունիքի, իսկ դրանից հետո ամբողջ Հայաստանի կորուստը։ Մեր հետագա նյութերում մենք անպայման կանդրադառնանք այն տեխնոլոգիային, որով դա արվելու է: Այս տեխնոլոգիան մշակվել է Անկարայում, դրա իրականացման գործիքը Ադրբեջանն է, իսկ կառավարման վահանակը գտնվում է Թուրքիայի Իգդիր քաղաքում, որտեղ տեղակայված են նաև ապագա «Արևմտյան Ադրբեջանի» խորհրդարանը և կառավարությունը։

21-րդ դարում Հայոց ցեղասպանության «բրոքերի» դերը տրվել է Նիկոլ Փաշինյանին: Պարզ է նաև, թե ինչ շահադիտական գին ունի այս ամենը, սակայն այս պահին դա չէ գլխավորը։ Կարեւորն այն է, որ այս ամենը կասեցնելու հնարավորություն դեռ կա՝ իշխանությունից հեռացնելով Նիկոլ Փաշիյանին ու նրա խունտային։ Սա է միակ ելքը։

Եթե ​​Հայաստանի ժողովուրդը կարճ ժամանակում սա չհասկանա, ապա հաջորդ մեկուկես տարում կհայտնվի նույն վիճակում, ինչում այսօր գտնվում է Արցախի ժողովուրդը։ Այդ մասին են վկայում նաև ազդակները, որոնք գալիս են Մոսկվայից և Թեհրանից։

Ռուսներն ու իրանցիները փորձում են Երևանի հասարակության որոշ շերտերի ներկայացուցիչներին հասկացնել, որ եթե իրենք ուշանան իրենց գործողություններում, ապա մեր տարածաշրջանում Հայոց ցեղասպանության գործընթացն անխուսափելի կդառնա։

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 1122 անգամ
Լրահոս
Ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Գեղամ Հովհաննիսյանը Քաղաքացիների ակցիան՝ Երևանի փողոցներում Կարմիրբերետավորի կոշիկի հետքը՝ ակցիայի մասնակցի դեմքին (լուսանկար) Աղետի գոտում չեն պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները. Պետք չէ սպասել, որ մարդիկ ինչ-ինչ կլինիկական նշաններով գան ու հետո որոշենք թե ինչ է՝ խոլերիա՞ է, սո՞ւնկ, թե մեկ այլ վտանգավոր բան Մայիսի 28-ին Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ Տղե՛րք, շրջադարձային պահ է, հայրենիքի հարցն է. փաստաբանը մի վերջին անգամ դիմեց ջարդող իրավապահներին (video) Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն Թուրքագետ Վարուժան Գեղամյանը բացահայտեց թուրքական ամենասարսափելի ծրագրերը (video) Գուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է Բացի Դանիել սարկավագին ծեծելը՝ նաև պատառոտել նրա սքեմը՝ ասելով՝ «խփի, հայր սուրբ ա». փաստաբան Ու՞ր եք, եկեք այստեղ․ ձեր զրույցների մասին չեմ լսելու․ Սրբազանի կոշտ խոսքն ուղղված քաղաքական ուժերին (video) Թուրքիայի պաշտպանության նախարարը ողջունել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ դրանք որակելով իրատեսական Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով Կարմիր ու սև բերետավորներն ունեն քաղաքական ակնհայտ հովանավորություն՝ տեսախցիկների առաջ հանցանքներ են գործում ու մնում անպատիժ. Թաթոյան Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ ԶՊՄԿ-ում կայացել է երկօրյա աշխատաժողով (video) Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին միջազգային դերակատարները. Տիգրան Աբրահամյան Գյումրիի ճանապարհին տուֆով բարձված բեռնատար է շրջվել. վարորդի դին դուրս բերելու համար հատուկ տեխնիկա է բերվել Երբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե Հակոբյան Բերետները ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվել Նիկոլը հեռանալու է, բայց մինչ այդ փորձելու Է մահացու հարվածներ հասցնել ժողովրդին. քաղաքագետ Ձերբակալել են «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանին Բերետավորների գործողություններից տուժած Դանիել Սարկավագը և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը` հիվանդանոցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am