Ամոթալի, խայտառակ օրակարգ` այն աստիճանի, որ փակագծերն էլ չեն ուզում բացել

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, թե հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից «շատ կոնկրետ արդյունքներ չեմ կարող ներկայացնել»։ Բայցև հավելել է` այսուհանդերձ, բանակցային գործընթացը պետք է շարունակվի հնարավորինս ինտենսիվ:

Իսկ ինչո՞ւ Փաշինյանը չի կարող «շատ կոնկրետ արդյունքներ չեմ կարող ներկայացնել»... Գուցե դրանք հայկական կողմի համար, մեղմ ասած` ամոթալի՞ են...

Իսկ ահա Բաքվից պնդում են, որ անցած շաբաթ Բրյուսելում հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունների օրակարգում ընդգրկվել և քննարկվել է նաև Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը։

Փաշինյանը հարկ չի համարում մեկնաբանել Ադրբեջանի պետական լրատվամիջոցներում օրեր շարունակ շրջանառվող այս տեղեկատվությունը, բանակցությունները հյուրընկալած Շառլ Միշելը ևս հարցին որևէ կերպ չի անդրադարձել։

Ըստ «Ազատության», մինչ այդ՝ Հայաստան վերադառնալ ցանկացող ադրբեջանցիներին միավորող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը շտապել է ողջունել «պատմական» այդ իրադարձությունը և ընդգծել՝ Միշելի, Փաշինյանի և Ալիևի մակարդակով իրենց նախկին բնակավայր վերադառնալու հարցի քննարկումը ոգեշնչող է։ «Մեր վերադարձի հարցը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների օրակարգում ընդգրկելը պատմական իրադարձություն է այդ հարցի խաղաղ լուծման ուղղությամբ՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Սա ավելի է ոգեշնչում Արևմտյան Ադրբեջանի Համայնքին և Հայաստանից բռնի տեղահանված յուրաքանչյուր ադրբեջանցու՝ ձեռնարկելու իրենց վերադարձի իրավունքի իրագործմանն ուղղված քայլեր», - ասվում է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության հայտարարությունում։
Ադրբեջանի կառավարության հովանավորչությունը վայելող այս կառույցը դեռևս մարտ ամսին էր հատուկ նամակ հղել Շառլ Միշելին՝ խնդրելով աջակցել Հայաստան ադրբեջանցիների անվտանգ վերադարձին, հիշեցնում է ռադիոկայանը։ Ընդառաջե՞լ է արդյոք Միշելը ադրբեջանցիների խնդրանքին, համապատասխանո՞ւմ է իրականությանը Ադրբեջանից հնչող այս հայտարարությունը և եթե, այո, ինչպիսի՞ն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը, «Ազատությունն» այս հարցերն ուղղել է վարչապետ Փաշինյանի գրասենյակին, արձագանք առայժմ չկա։

Պաշտոնական Բաքուն, որ «Արևմտյան Ադրբեջանի» և «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» մասին խոսույթը ակտիվորեն սկսել է շրջանառել վերջին ամիսներին, այսօր կրկին կապել է այս հարցը Ղարաբաղի հայերի հետ ու պնդել՝ հայկական կողմը Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին խոսելիս պետք է հաշվի առնի նաև տեղահանված ադրբեջանցիների իրավունքներն ու անվտանգությունը։

Բաքվի քաղաքական այս նախաձեռնությունը, որը Հայաստանի տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցման պետական ծրագրի մաս է կազմում, մի քանի ամսվա պատմություն ունի։ Փախստականներ ներկայացող ադրբեջանցիները հատուկ կազմակերպություն են ստեղծել, այն անվանել «Արևմտյան Ադրբեջանի համայնք»։ Կառույցն իր գործունեության մասին պաշտոնապես հայտարարել է անցած տարվա օգոստոսին, ամիսներ անց իր հարկի տակ երկու անգամ հյուրընկալել երկրի նախագահին։

«Ներկայիս Հայաստանը մեր տարածքն է», - կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարում էր նախագահ Իլհամ Ալիևը՝ իր անվերապահ աջակցությունը հայտնելով կառույցի գործունեությանը։ Ալիևի հաշվարկներով «Հայաստանի ավելի քան 300 քաղաքներում և գյուղերում ադրբեջանցիներ են ապրել», իսկ «ավելի քան 170 գյուղերում միայն ադրբեջանցիներ են բնակվել»։ «Նրանց [ադրբեջանցիների] վերադարձը չի նշանակում այնտեղ բնակվող հայերի վտարում»,- «մեծահոգաբար» հայտարարում էր Ադրբեջանի առաջնորդը։

Ավելին, Սյունիք ու Երևան ադրբեջանցիների վերադարձի պայմանների մասին Ադրբեջանի կառավարությունը հատուկ փաստաթուղթ է մշակել՝ հարցը «պետք է արտացոլվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում», իսկ ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանի տարածքում պետք է ապահովի «ադրբեջանական կողմի համար վստահելի և բարեկամ երկրների ուժերից կազմված միջազգային առաքելություն»։ Թե որ երկրներն են դրանք՝ Բաքուն չի բարձրաձայնել։ Պաշտոնական փաստաթուղթը նաև պնդում է՝ Հայաստան պետք է վերադառնան «ոչ միայն տեղահանված ադրբեջանցիները, այլև նրանց ժառանգները»։ Կազմակերպությունը հայտարարել է, որ արդեն սկսել է Հայաստանից «տեղահանված ադրբեջանցիների հաշվառումը»։

Հիշեցնենք, որ ի պատասխան անցած ամիսներին վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում էլ Ադրբեջանից բռնագաղթածների մարդահամար է անցկացվելու։
Այս թեմանե՞րն են քննարկել Բրյուսելում: Նաև` Աղդամով արցախահայությանը «օգնելու», հա՞րցը:

Սա՞ է Հայաստանի իշխանությունների ծրագիրը, «խաղաղության օրակարգը» Ադրբեջանի հետ: Արցախի շրջափակման պայմաններում սա ուղղակի ամոթալի ու խայտառակ օրակարգ է: Այն աստիճան ամոթալի ու խայտառակ, որ անգամ Փաշինյանը չի ցանկանում կոնկրետացնել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2991 անգամ
Լրահոս
Սորոսական այս խուլիգանկայի բառամթերքին նայեք. Համբարյան Եթե մեր հայրենիքի ազատությանը հասնելու ճանապարհը անցնում է բանտերով՝ ես պատրաստ եմ անցնել դրանով․ Գերասիմ Վարդանյան «Կապիտուլյանտ Նիկոլ. «Հայտարարում եմ, որ այս պահից սկսած ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»» Նիկոլի նյարդային շարժումներն՝ Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ (video) Վախկոտ ցինիկը Առաջ գրեչկա էիք ուտում, իսկ հիմա՝ երևի սև իկրա Նիկոլի «Դըխկ» ոստիկանը նորից լկտի պահվածք դրսևորեց Բագրատ Սրբազանի նկատմամբ․ իրավիճակը լարվեց (video) Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ պետական հանցագործ է. նա վիժեցնում է քաղաքական փոփոխությունների անցնցում տարբերակը Լավ գմփացնում էին․ մտածված աժիոտաժ ստեղծեցին, որ Նիկոլը փախնի․ զոհվածի մայր Մարտաֆիլմ հիշեցնող կրակnցներով uպանություն՝ Արմավիրի մարզում. կասկածյալը դարանակալել ու դիմահար կրակել է զոhի վրա Ձեր սլաքները հեռո՛ւ տարք Հայոց Եկեղեցուց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից. Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ իշխանությանը Կրակոցներ են հնչել Երևանում՝ Նորագավիթ 1-ին փողոցում. կա զոհ Կառավարության այսօրվա նիստը հետաձգել են Հատուկ միջոցների կիրառման հետևանքով տուժել են ԶԼՄ-ների մոտ 10 ներկայացուցիչներ Ոստիկանության փոխարեն Հայաստանում սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ. ՀայաՔվե Պատռել են Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի կապան, նրան ձերբակալել են Ամոթը ձեզ քիչ է, դուք ապրելու եք նվոզքի տակ. Բագրատ Սրբազան Կողերի կոտրվածքներով, գլխուղեղի ցնցումով, գլխի պատռվածքով և բազմաթիվ սալջարդերով հոսպիատալացվեց. Աբրահամ Գասպայանի կինը լուսանկարներ է հրապարակել Տարիների իրենց ցանկություններն ու նպատակները հստակ, հետևողականորեն, ծրագրավորված իրականացրել են Բաղրամյան պողոտայում երեկվա իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը մտահոգվելու բան չի տեսնում Այս մարդիկ արյունով ու ստով են թաթախված։ Օրը կգա ու այդ ամենի մասին կիմացվի.Բագրատ Սրբազան Սարսափի «աչքերը». Նիկոլ Փաշինյանին նորից հաջողվեց հայի արյուն թափել Եթե նա չի գիտակցում, թե ինչ է արել, ապա պետք է հոգեբույժ գտնել, որ ստուգի նրա մեղսունակությունը Հայրենիք պղծելը՝ ընտանեկան բիզնես. Ոստիկանապետ «Նիկոլի Արամը» որդիներին վարակել է նիկոլիզմով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am