Ում համար է Արայիկ Հարությունյանի նստացույցային շոուն

Արցախի նախագահի պաշտոնն զբաղեցնող Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թե «ծայրահեղ քայլի» է դիմում և… նստացույց հայտարարեց, միացավ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող շարունակական հավաքին:

Բացի նստացույց հայտարարելը, Արայիկ Հարությունյանը մի երկարաշունչ ճառ ասաց, որտեղ բացարձակապես ոչինչ չասաց Նիկոլ Փաշինյանի և նրա՝ Արցախն ուրանալու քաղաքականության և հայտարարությունների մասին: Հիմնական «մեսիջները» այսպես կոչված՝ «միջազգային հանրությանն» էին ուղղված:

Այս ամենի առնչությամբ ծագում են մի շարք հարցեր: Առաջինը, թերևս, այն հարցն է, որ պրոֆեսոր Ստրավինսկին ուղղեց պոետ Իվան Անապաստանին. «Եվ այսպես. դուք նորմա՞լ եք»:

Չէ, բայց լուրջ, ստեղծված իրավիճակում ԼՂՀ նախագահի պաշտոնն զբաղեցնողի կողմից նստացույց հայտարարելը նորմա՞լ է: Ավելի ճիշտ՝ դա ընդհանրապես իրավիճակին համարժեք արձագանքող անձնավորությա՞ն պահվածք է, ադեկվա՞տ է:

Պատերազմի օրերին, օպերատիվ կառավարման համար նախատեսված բունկերում նստած որոշումներ ընդունելու փոխարեն, Արայիկ Հարությունյանն ավելի շատ զբաղված էր Նիկոլ Փաշինյանի՝ ստախոսության ու հայությանը մոլորության մեջ գցելու ծրագիրն սպասարկելով: Կհիշեք, առաջնագծում սուրճ էր խմում, ինչ-որ ցուցադրական բաներ էր անում, հաղթանակից էր խոսում, մինչդեռ հրաշալի գիտեր՝ ինչպիսին է իրական պատկերը ու 44 օրվա մեջ մի անգամ ճիշտ խոսք չասաց ժողովրդին:

Հիմա էլ՝ այս նստացույցի թատրոնը: Որ ի՞նչ: Որ մարդկանց անիմաստ մոլորեցնե՞ն: Թե՝ տեսեք-տեսեք՝ նստացույց էլ արեցի՞նք:

Ո՞վ, եթե ոչ Արայիկ Հարությունյանն է անմիջական պատասխանատվություն կրում այն բանի համար, որ պատերազմի սկզբից իսկ քննարկումների, որոշումներ ընդունելու գործընթացներից «բլոկ արվեցին» ճգնաժամային իրավիճակներում կառավարման, պատերազմական մեծ փորձ ունեցող քաղաքական ու ռազմական գործիչները: Դա էլ, հասկանում եք, Նիկոլ Փաշինյանի հրահանգն էր, որն Արայիկ Հարությունյանը լիովին կատարեց:

Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի դեմ, Արցախն ուրանալու, Արցախը ադրբեջանական հռչակելու մասին հայտարարություններից հետո թշնամին անցել է տոտալ պաշարման, Արայիկ Հարությունյանը շարունակում է շոու անել, թատրոն է խաղում: Թե՝ «նստացույց եմ անում»:

Գիտե՞ք ինչ, եթե միակ բանը, ինչ կարող է անել ԼՂՀ նախագահի պաշտոնն զբաղեցնող անձնավորությունը, նստացույցն է, ավելի լավ է առնվազն հրաժարական տա: Որովհետև նման իրավիճակում նրա նստացույցը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական անզորության ու, որպես պետական բարձրաստիճան պաշտոնյա՝ անպետքության ուղիղ խոստովանություն:

Արայիկ Հարությունյանը դիմում է «միջազգային հանրությանը»: Իսկ «միջազգային հանրությունն» ասում է. Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչել է ադրբեջանական, իսկ եթե հումանիտար ճգնաժամից եք խոսում, ապա խնդրեմ, գնացեք, Ադրբեջանը Աղդամով պատրաստ է հումանիտար բեռների համար ճանապարհ տալ: Սա «միջազգային հանրությունն» է ասում: Ու ասում է, որովհետև Արայիկ Հարությունյանի պաշտած Նիկոլ Փաշինյանը (ում նախընտրական շտաբում, ի դեպ, նա 2021-ին վազվզում ու «ծառայություններ էր մատուցում») Արցախը ճանաչել է ադրբեջանական:

Ու հիմա, առանց դրա մասին խոսելու, առանց դիրքորոշում հայտնելու, Արայիկ Հարությունյանի կողմից «միջազգային հանրությանը» դիմելը հենց թատրոն է ու շոու: Մնում է, որ մի հատ էլ, օրինակ, Արարատ Միրզոյանը հացադուլ հայտարարի՝ ի համերաշխություն Արայիկ Հարությունյանի նստացույցի:

Եվ հետո, ի՞նչ է նշանակում նստացույց է անում՝ որպես «ծայրահեղ քայլ»:

Պետության ղեկավարի նստացույցը «ծայրահեղ քայլ» չի, այլ հուսահատ: «Ծայրահեղ քայլ» անողը չի գնում հայկական գյուղերը հայաթափում, որ թշնամին գա՝ դիրքավորվի: Ծայրահեղ քայլ անողը դնում է ու վերացնում է շրջափակումը ու բոլորին կանգնեցնում փաստի առաջ: Արայիկ Հարությունյանը միակ օգտակար բանը, որ կարող է անել, այն է, որ հեռանա, ցանկալի է՝ Նիկոլ Փաշինյանին գրկախառնված:

Հ.Գ. Որքան փորձեցի պատկերացնել Արցախի ղեկավարներին՝ 1992 թվականի օգոստոսին կամ սեպտեմբերին նստացույց անելիս, ոչ մի կերպ չստացվեց: Այն ժամանակ մարդիկ, որ իրական առաջնորդներ էին, այլ ոչ թե սրանց նման շոումեններ, նստացույց չէին անում, պատերազմ ու պայքար էին գլխավորում, բանակ էին ստեղծում ու հաղթանակի հիմքերն էին դնում:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1529 անգամ
Լրահոս
Իրենց ողորմելիության վրա եմ զարմանում, իրենց մանրության, փոքրության, փոքրհոգության. արքիեպիսկոպոս Աջապահյան Ո՛չ հողատվությանը, ո՛չ ոստիկանապետությանը, ո՛չ թրքահպատակությանը Նիկոլը իր առջև դրել է հայ ինքնության խեղման, ազգի ֆունդամենտը քանդելու նպատակ. Աշոտյան Դանիե՛լ Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար. Բագրատ Սրբազան Թուրքերը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձը (տեսանյութ) Առաջիկա օրերին կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին. Բագրատ Սրբազան Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների բոլոր թեզերը մեկին մեկ համապատասխանում են Հայաստանի չիշխանությունների թեզերին Լարված իրավիճակ Գավառ-Վարդենիս ճանապարհին․ Ոստիկանները բռնությամբ փորձում են բացել ճանապարհը ԿԳՄՍ փոխնախարա՛ր, ի՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ հոգևորականի զգեստը անվանես «դերյա» ու ականջին հայհոյես. Թաթոյան Իջևանում BMW-ն բախվել է կայանված 3 «VAZ» մակնիշի ավտոմեքենաներին Վաղը ՔԿ կգնանք, Քյարամյա'ն, կտեսնենք` կկալանավորե՞ս, թե՞ ոչ. Սրբազան Կիրանցի հայտնի Արծվի արձանն ապամոնտաժել են (լուսանկարներ) ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբ Այսպես մարդկանց ուղեղներն ատելությամբ են լցնում, այդ կինն էլ դրա տակ է մնացել. Բագրատ Սրբազան Զինված անձը վնասազերծվել է. ոստիկանների բացահայտումը 3 ժամից ավելի է Սևանա լճում որոնվում է ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորը «Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ը Սրբապիղծնե՛ր,խաչը պոկելով եկաք իշխանության, հիմա էլ խաչ եք պոկում, որ․․․ուսուցիչ (video) 5000-7000 դրամով հենասյուներ են վարձակալել և 300 հազար դրամով վաճառել Դուք ձեր ձեռքով էս երեխեքին քաղաքականացրեցիք․ Բագրատ Սրբազան (video) Նիկոլը իր հաջորդ ծնունդը կանցկացնի ԱԱԾ մեկուսարանում՝ նզովելով իր անիծյալ ծնունդը. Զաքարյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են իրականացրել «Մայր Հայաստան»-ի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին (video) «Հողատու Էդոյին» իր հարազատ լեզվով ասում եմ՝ «ս**տիր» եղիր, քո հարազատ Ադրբեջանում ծառայիր․Համբարյան (video) Դուք ձեր ձեռքով էս երեխեքին քաղաքականացրեցիք․ Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am