Նորից հանդիպում` կրակոցների ու Արցախում տոտալ ճգնաժամի պայմաններում

Շաբաթ օրը Բրյուսելում, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի կունենա Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը։ Այն թեև նախատեսված էր հուլիսի 21-ին, բայց, փաստորեն, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու նպատակով երկու երկրների ղեկավարներն ավելի շուտ կհանդիպեն։

«Հուլիսի 15-ին, Բրյուսելում նախատեսված է իմ հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ: Ես հաստատել եմ իմ մասնակցությունն այդ հանդիպմանը։ Հույս ունեմ՝ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում», - երեկ կառավարության նիստում ասաց վարչապետը։ Փաշինյանը թեև առաջընթացի հույս հայտնեց, սակայն Բրյուսելում շաբաթ օրը փաստաթուղթ, ըստ էության, չի ստորագրվի։ Այդ մասին անցած շաբաթ հենց Փաշինյանն էր հայտարարել։ «Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման: Հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը», - հայտարարել էր Հայաստանի վարչապետը։

Իսկ վաղը Բրյուսելում սպասվող բանակցություններին ընդառաջ սահմանին կրկին լարվել է իրավիճակը։ Փաշինյանը երեկ կառավարության նիստում սահմանին հնչող կրակոցներին և դրանց հետևանքով երկու հայ զինծառայողների վիրավորման փաստին որևէ կերպ չանդրադարձավ։ ՊՆ-ն մինչդեռ երեկ հայտնեց, որ ժամը 9-ից սկսած մինչև այսօր գիշերը ժամը 1-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են այս անգամ Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Նախորդ օրն էլ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում, ապա նաև Տեղ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 2 հայ զինծառայող էր վիրավորվել։ Նախօերին մեկ վիրավորի մասին հայտնած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրադադարի խախտումների համար հայկական կողմին էր մեղադրել:

Այս իրավիճակում ի՞նչ սպասումներ կարելի է ունենալ բրյուսելյան հանդիպումից։

Բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը նշում է, որ իր տեղեկություններով Բուլղարիայում Միացյալ Նահանգների միջնորդությամբ վերջերս կազմակերպված Ստեփանակերտ - Բաքու հանդիպումը ձախողվել է` Մոսկվայի ջանքերով։

Բացի դրանից, բրիտանացի վերլուծաբանի կարծիքով, Հայաստանի որևէ իշխանություն չի ստորագրի մի փաստաթուղթ, որը չի նախատեսի երաշխիքներ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների պաշտպանության համար։ Իսկ Բաքուն այս առումով զիջումների գնալ չի պատրաստվում. - «Ես չեմ տեսնում խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորություն, և իհարկե, եթե փաստաթուղթ չի ստորագրվում, Բաքվի մոտ կարող է գայթակղություն առաջանալ՝ դիմել ռազմական գործողությունների՝ հայկական կողմի վրա ճնշումներ բանեցնելու նպատակով»։

Ըստ ամենայնի, Բրյուսելում փորձ է արվելու մերձեցնել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական դիրքորոշումները սկզբունքային հարցերի, այդ թվում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու և սահմանազատման հարցերի շուրջ։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին մայիսի 14-ին, ապա հունիսի 1-ին Քիշնևում՝ արդեն հնգակողմ ձևաչափով։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 435 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ փոխնախարա՛ր, ի՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ հոգևորականի զգեստը անվանես «դերյա» ու ականջին հայհոյես. Թաթոյան Իջևանում BMW-ն բախվել է կայանված 3 «VAZ» մակնիշի ավտոմեքենաներին Վաղը ՔԿ կգնանք, Քյարամյա'ն, կտեսնենք` կկալանավորե՞ս, թե՞ ոչ. Սրբազան Կիրանցի հայտնի Արծվի արձանն ապամոնտաժել են (լուսանկարներ) ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբ Այսպես մարդկանց ուղեղներն ատելությամբ են լցնում, այդ կինն էլ դրա տակ է մնացել. Բագրատ Սրբազան Զինված անձը վնասազերծվել է. ոստիկանների բացահայտումը 3 ժամից ավելի է Սևանա լճում որոնվում է ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորը «Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ը Սրբապիղծնե՛ր,խաչը պոկելով եկաք իշխանության, հիմա էլ խաչ եք պոկում, որ․․․ուսուցիչ (video) 5000-7000 դրամով հենասյուներ են վարձակալել և 300 հազար դրամով վաճառել Դուք ձեր ձեռքով էս երեխեքին քաղաքականացրեցիք․ Բագրատ Սրբազան (video) Նիկոլը իր հաջորդ ծնունդը կանցկացնի ԱԱԾ մեկուսարանում՝ նզովելով իր անիծյալ ծնունդը. Զաքարյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են իրականացրել «Մայր Հայաստան»-ի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին (video) «Հողատու Էդոյին» իր հարազատ լեզվով ասում եմ՝ «ս**տիր» եղիր, քո հարազատ Ադրբեջանում ծառայիր․Համբարյան (video) Դուք ձեր ձեռքով էս երեխեքին քաղաքականացրեցիք․ Բագրատ Սրբազան Ես ասել եմ, որ ինքը անշնորհք է և հավելել եմ անդաստիարակ բառը․ Թովմաս Առաքելյանը՝ փոխնախարարի մասին Տականքնե՛ր, վերջին պահին երեխաների համերգը չեղարկել են. Բագրատ Սրբազան (video) ԱԳ փոխնախարարների նկարները՝ պատերին ԿԳՄՍ փոխնախարարը հայհոյել ու վիրավորել է հոգևորականին (video) Բագրատ սրբազանին թե՛ դեպի Գյումրի ճանապարհին եղած բնակավայրերում, թե՛ Գյումրիում մարդիկ դիմավորել են ջերմորեն, աղուհեցով, սրտանց Ա՛յ կիսագրագետ, ներողություն ես խնդրելու․ Բագրատ Սրբազան (video) Սրբազանի հորդորով Աշոտ Հարությունյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Բաբայան Սամո կա, էն «արնախումը», էդ ցուցակում դու էլ կաս, գալու են հետևիցդ․ ազատամարտիկ Չիլինգարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am