Փաշինյանն ու Ալիևը ժամանակից շուտ կհանդիպեն. Հայ-ադրբեջանական սահմանին այսօր 4-րդ անգամ հանդիպեցին

Հայկական կողմն այսօր արդեն երկու վիրավորի մասին է հայտնել։ Երկուսի կյանքին էլ, Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, վտանգ չի սպառնում։ Երկու զինվորն էլ վիրավորվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում տարբեր ժամերի։ Նույն հատվածում նախօրեին ևս կրակում էին։ Բաքուն երեկ հաղորդեց, թե ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։

Երևանը այս միջադեպերի համար ադրբեջանական կողմին է մեղադրում, Բաքուն իր հերթին պնդում է, թե հայկական ուժերն են սկսկել գնդակոծությունը, իսկ իրենք «պատասխան միջոցներ» են ձեռնարկել։

Նույն վիճակն է Արցախում։ Ստեփանակերտը հայտնում է, որ Շուշիի շրջանում ադրբեջանական ուժերը ականանետ են կիրառել։ Վիրավորների մասին չի հաղորդվում։
Ալիևը խաղաղություն է պարտադրում հայկական կողմին, անգամ Փաշինյանի իշխանության զիջողական, պարտվողական կեցվածքի պայմաններում:

Ավելին, Ալիևին խաղաղություն պետք չէ. Նա ձգտում է պոկել Արցախից ու Հայաստանից ամեն ինչ, որովհետև տեսնում է, որ Հայաստանում իշխում է քաղաքական ուժ, որը պատրաստ է խաղաղության ցանկացած գնով, բոլոր ադրբեջանական պահանջներին գրեթե համաձայն է, ավելին` ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ Լեռնային Ղարաբաղը` դրա կազմում:

Իսկ ինչո՞ւ Ալիևը չպետք է ավելի մաքսիմալիստական պահանջներ ներկայացնի Հայաստանին... Ուղիղ 7 ամիս է Արցախը Ադրբեջանը շրջափակված է պահում, ու գոնե սա առիթ չդարձավ, որպեսզի Փաշինյանի վերանայի իր «խաղաղության օրակարգը», վերափոխեր պաշտոնական Երևանի պահանջները:

Լաչինի միջանցքն ապաշրջափակելու պահանջով բազմաթիվ արցախցիներ այսօր Ստեփանակերտի փողոցներ էին դուրս եկել, նրանք պաշտոնյաներից ավելի կոնկրետ քայլեր են ակնկալում։

Իսկ Ադրբեջանի նախագահը պնդում է՝ ժամանակն է, որ Երևանը թղթի վրա վերահաստատի իր հայտարարությունները, թղթին հանձնելուց հետո էլ՝ ստորագրի դրա տակ։ Ալիևն այս մասին հայտարարել է նախօրեին՝ Ադրբեջանի սոցիալ-տնտեսական հարցերին նվիրված կառավարության նիստին։ Ադրբեջանի ղեկավարը, ինչպես խոստովանել է, «դրական» է գնահատում հայկական կողմի դիրքորոշման փոփոխությունը. նա հիշեցրել է հայկական կողմի քայլերի հաջորդականությունը՝ անցած տարվա հոկտեմբերին Հայաստանի իշխանությունն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, ընդամենը մի քանի ամսից ավելի հեռուն է գնացել՝ մայիսին արդեն պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի պարամետրերը՝ ներառյալ Ղարաբաղը և անկլավները։ «Սա պետք է դիտարկել որպես դրական պահ։ Հիմա եկել է ժամանակը, որ այդ նույն խոսքերն ամրագրվեն թղթի վրա, ստորագրություններ դրվեն, հարաբերություններ հաստատվեն», - պնդել է Ադրբեջանի առաջնորդը՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին նախատեսված են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցություններ, և դրանց նպատակը մեկն է՝ «կողմերին մոտեցնել խաղաղության համաձայնագրին»։ «Մենք դա ցանկանում ենք, մենք դա առաջ ենք մղում որպես նախաձեռնություն», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ի դեպ, ըստ «Ազատության», խաղաղության մասին խոսող Ալիևը, ինչպես պատմել է, զուգահեռաբար ջանք չի խնայում բանակը հզորացնելու, արդիականացնելու, բարեփոխելու հարցում։ Իր ծավալուն ելույթի զգալի մասը նվիրելով ռազմական ներուժի հզորացման անհրաժեշտությանը, Ադրբեջանի առաջնորդը նշել է՝ պետք է քիչ խոսել այդ մասին, բայց շատ գործել։

Որոշ մանրամասներ, այդուհանդերձ, նախընտրել է պատմել՝ հավաստիացնելու հայրենակիցներին, որ «իրենց անվտանգությունը հուսալի ձեռքում է, այսուհետ կարող են հանգիստ ապրել»։ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մեր զինված ուժերում իրականացված բարեփոխումները՝ այդ թվում կառուցվածքային, դեռ չեն ավարտվել։ Մենք մեր զինված ուժերը պետք է հասցնենք ամենաառաջադեմ բանակների մակարդակին, այսինքն , բնականաբար, հաշվի առնելով Ադրբեջանի մասշտաբները։ Կառուցվածքային բարեփոխումների, կառավարման և ինքնապաշտպանության տեսանկյունից մենք այնպիսի ուժ ենք կառուցում, որպեսզի վստահ զգանք այն աշխարհագրության մեջ, որտեղ գտնվում ենք», -ասել է Ադրբեջանի նախագահը և ընդգծել՝ ժամանակակից աշխարհում կարևորը ուժի գործոնն է, և պետք չէ հույս դնել միջազգային իրավունքի, միջազգային կառույցների բանաձևերի և որոշումների վրա։

Իսկ այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի չորրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Համաձայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի: Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման օրն ու վայրը»:

Ավելին, «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Հայաստանը նաև գործնականում ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ու թեև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ բանակցությունները նախատեսված էին հուլիսի 21-ին, սակայն Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել է, որ Փաշինյան - Ալիև հանդիպումը հնարավոր է ավելի շուտ տեղի ունենա։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1095 անգամ
Լրահոս
Սրբապիղծնե՛ր,խաչը պոկելով եկաք իշխանության, հիմա էլ խաչ եք պոկում, որ․․․ուսուցիչ (video) 5000-7000 դրամով հենասյուներ են վարձակալել և 300 հազար դրամով վաճառել Դուք ձեր ձեռքով էս երեխեքին քաղաքականացրեցիք․ Բագրատ Սրբազան (video) Նիկոլը իր հաջորդ ծնունդը կանցկացնի ԱԱԾ մեկուսարանում՝ նզովելով իր անիծյալ ծնունդը. Զաքարյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են իրականացրել «Մայր Հայաստան»-ի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին (video) «Հողատու Էդոյին» իր հարազատ լեզվով ասում եմ՝ «ս**տիր» եղիր, քո հարազատ Ադրբեջանում ծառայիր․Համբարյան (video) Դուք ձեր ձեռքով էս երեխեքին քաղաքականացրեցիք․ Բագրատ Սրբազան Ես ասել եմ, որ ինքը անշնորհք է և հավելել եմ անդաստիարակ բառը․ Թովմաս Առաքելյանը՝ փոխնախարարի մասին Տականքնե՛ր, վերջին պահին երեխաների համերգը չեղարկել են. Բագրատ Սրբազան (video) ԱԳ փոխնախարարների նկարները՝ պատերին ԿԳՄՍ փոխնախարարը հայհոյել ու վիրավորել է հոգևորականին (video) Բագրատ սրբազանին թե՛ դեպի Գյումրի ճանապարհին եղած բնակավայրերում, թե՛ Գյումրիում մարդիկ դիմավորել են ջերմորեն, աղուհեցով, սրտանց Ա՛յ կիսագրագետ, ներողություն ես խնդրելու․ Բագրատ Սրբազան (video) Սրբազանի հորդորով Աշոտ Հարությունյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Բաբայան Սամո կա, էն «արնախումը», էդ ցուցակում դու էլ կաս, գալու են հետևիցդ․ ազատամարտիկ Չիլինգարյան (video) Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպված մշակութային միջոցառմանը ժամը փոխել են, որպեսզի Սրբազանը չկարողանա մասնակցել դրան Փաշինյա՛ն, քո ծննդյան օրով մի մեծ նվեր արա մեզ՝ հանկարծամահ եղիր. Գագիկ Համբարյան (video) Արմավիրում զինված անձը տան վրա հարձակում է գործել․ մանրամասներ «Երազ իմ երկիր Հայրենի» երգը Տավուշի մանկական երգչախմբի կատարմամբ (video) Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են իրականացրել Նիկո՛լ, էս ծնունդդ թող վերջինը լինի․ Մանկավարժ (video) Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղածին Հետաքրքիր օր է սպասվում. ՔՊ-ականները Գյումրիում հավաքվել են՝ դիմավորելու Աննա Հակոբյանին Դանիել Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am