Էրդողանի շռայլ ժեստերը ՆԱՏՕ-ին ու Արևմուտքին

Էրդողանը համաձայնեց սեղմ ժամկետներում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը

Վերջին մի քանի օրերը կարելի է նշանավորել որպես Էրդողանի կողմից դեպի Արևմուտք իրագործած շռայլ քայլերի մի շքերթ...

Վիլնյուսում այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հաշվված ժամեր առաջ Անկարան և Ստոկհոլմը, փաստորեն, ընդհանուր հայտարարի եկան Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության խնդրի շուրջ։ Այս մասին հայտնի դարձավ, երբ Երևանում ուշ գիշեր էր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի եռակողմ բանակցությունների ավարտին։

«Ես ուրախությամբ ազդարարում եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում նախագահ Էրդողանը համաձայնել է հնարավորինս սեղմ ժամկետներում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին արձանագրությունը վավերացման նպատակով ուղարկել Թուրքիայի Ազգային մեծ ժողով։ Նա նաև համաձայնել է սերտորեն աշխատել թուրքական խորհրդարանի անդամների հետ՝ արձանագրության վավերացումն ապահովելու նպատակով», - ըստ «Ազատության» հայտնեց Ստոլտենբերգը։

«Սա լավ օր է Շվեդիայի համար», - բանակցությունների ավարտին հայտարարում էր այդ երկրի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը՝ հատուկ ընդգծելով, որ Թուրքիայի դիրքորոշման փոփոխությանը Ստոկհոլմը կարողացել է հասնել «առանց հավելյալ զիջումների»։
Ուշագրավ է, սակայն, որ երեկ ողջ օրվա ընթացքում գրեթե ոչինչ իրադարձությունների զարգացման նման սցենար չէր նախանշում։ Հակառակը` թվում էր, թե Շվեդիայի անդամակցության հարցում կողմերը վերջնականապես փակուղի են մտել։ Նման կարծիքներ էին հնչում հատկապես Էրդողանի՝ Վիլնյուս մեկնելուց առաջ արված հայտարարությունների ֆոնին։

«Նախ բացեք Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրոպական միություն, իսկ դրանից հետո մենք, մեր հերթին, կբացենք Շվեդիայի ճանապարհը դեպի ՆԱՏՕ` այնպես, ինչպես արել ենք Ֆինլանդիայի պարագայում», - Վիլնյուս մեկնելուց առաջ հայտարարել էր Էրդողանը։
Թուրքիայի նախագահի օդանավը դեռ վայրէջք չէր կատարել Լիտվայի մայրաքաղաքում, երբ հնչեցին առաջին հակադարձումները։ Առաջինը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էր։

«Ես կողմ եմ Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու ձգտմանը։ Մենք նաև ըմբռնումով ենք մոտենում իր անվտանգության վերաբերյալ Թուրքիայի մտահոգություններին։ Դրա հետ մեկտեղ, պետք է հիշել, որ Ստոկհոլմը կատարել է անցած տարի Մադրիդում ստանձնած պարտավորությունները», -նշեց Ստոլտենբերգը։

Վաշինգտոնում ևս վստահ են, որ այս երկու հարցերը հարկավոր է միմյանցից անջատ դիտարկել։ Երեքշաբթի երեկոյան կայացած ճեպազրույցի ժամանակ այդ մասին էր հայտարարեց Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Միացյալ Նահանգները տարիներ շարունակ աջակցել է Եվրամիության Թուրքիայի անդամակցության ձգտումներին, և մենք շարունակում ենք դա անել։ Դա, այդուհանդերձ, Միացյալ Նահանգների որոշելու հարցը չէ, սա խնդիր է, որի լուծումը պետք է գտնեն Եվրամիությունը և Թուրքիան։ Դրա հետ մեկտեղ, մենք չենք կարծում, որ այս հարցը պետք է խոչընդոտ հանդիսանա ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու ճանապարհին», - ասաց Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։

ԵՄ ղեկավար մարմիններից ևս հիշեցնում էին՝ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին երկու առանձին գործընթացներ են, որոնք միմյանց հետ խաչվել պարզապես չեն կարող։ «Եվրամիության ընդլայնման գործընթացը շատ հստակ կառուցվածք ունի, այն շատ հստակ քայլեր է պարունակում։ Դրանք պետք է ձեռնարկվեն բոլոր թեկնածու երկրների կողմից, և [Էրդողանի կողմից հիշատակված] երկու գործընթացները միմյանց կապել հնարավոր չէ», - հայտարարում էր Եվրահանձնաժողովի խոսնակ Դանա Սպինանտը։

Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների մատակարարումները Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործարքի մաս չեն, շեշտեց Ստոլտենբերգը

Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների մատակարարումները ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործարքի մաս չեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի հանրային ֆորումում դաշինքի ղեկավարների հանդիպումից առաջ։ «Թուրքիան պարզորոշ հասկանալ է տվել, որ F-16-երի մատակարարումների հարցը Շվեդիայի վերաբերյալ գործարքի մաս չէ: Սակայն այդ համաձայնությունների շրջանակներում վերացվել են Թուրքիային զենքի մատակարարումների սահմանափակումները», - ասել է Ստոլտենբերգը։

«Բացեք Թուրքիայի ճանապարհը ԵՄ, բացենք Շվեդիայի ճանապարհը ՆԱՏՕ», ասում էր Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն երեկ հայտարարել է, թե այսօր Վիլնյուսում ՆԱՏՕ-ի լիդերների գագաթնաժողովում եվրոպացիներին կոչ կանի Թուրքիային ընձեռել Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն, ինչից հետո Շվեդիան կստանա կարողանա միանալ ՆԱՏՕ-ին: «Նախ բացեք Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրոպական միություն, իսկ դրանից հետո մենք կբացենք Շվեդիայի ճանապարհը դեպի ՆԱՏՕ, այնպես, ինչպես մենք արել ենք Ֆինլանդիայի պարագայում»,- ասել է Էրդողանն «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում: Նա նշել էր նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի միանալու հարցը կախված է այդ երկրի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից:

Այսօրվա դրությամբ Շվեդիայի հայտը չեն վավերացրել Թուրքիան և Հունգարիան: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անցած շաբաթ ասել է, որ կփորձի նախքան հուլիսի 11-ին մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարգավորել Շվեդիայի անդամակցումը խոչընդոտող քաղաքական բարդությունները:

Թուրքիան 1999-ից է համարվում Եվրոպական միության թեկնածու, սակայն Անկարայի և Բրյուսելի բանակցությունները հայտնվել են փակուղում: Եվրոպայի ոչ բոլոր երկրներն են Թուրքիայի անդամության կողմնակիցներ: Արձագանքելով Եվրամիության մասին Էրդողանի մեկնաբանությանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր ասել է, թե լիովին սատարում է Անկարայի եվրոպական ձգտումներին, սակայն անդամակցումը ԵՄ-ին երբեք չի եղել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության պայմանների ցանկում:

Ինչ էին քննարկել Բլինքենն ու Ֆիդանը

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսով երեկ քննարկել են Վիլնյուսում մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարցը և ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքը:

Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը: Պետական քարտուղարն ընդգծել է, որ «եկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու ժամանակը», և նշել է, որ «Միացյալ Նահանգներն ու Թուրքիան հետզհետե ընդարձակում են համագործակցությունը պաշտպանական բնագավառում»: Բացի այդ, Բլինքենը խոսել է ՄԱԿ-ի գծով Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու պայմանավորվածությունն անհապաղ կարգով ևս 12 ամսով երկարաձգելու անհրաժեշտության մասին և շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ այդ խնդրում սատարելու համար:

Սպասվում է Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը

Այսօր Վիլնյուսում գումարվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի հանդիպումը: Ենթադրվում է, որ նախագահները կքննարկեն ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցման, F-16 մարտական օդանավերի գործարքի և ռուս-ուկրաինական պատերազմի թեմաները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 969 անգամ
Լրահոս
ՌԴ-ն ռեկորդային կարճ ժամանակահատվածում վերականգնել է երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանում. Օվերչուկ Քենիայից ժամանած եղբայրներից Արտակ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՄՆ դեսպան կնգա ասած՝ ժողովրդավարության փարոս Հայաստանում, նիկոլյան ռեժիմը դե ֆակտո բռնատիրությունից սահուն անցում է կատարում տոտալ ստրկատիրություն Փաշինյանի գնալն ազգի շահերից է բխում, 5 տարի է դա եմ ասում․ Արա Աբրահամյան Վայոց ձորի քննչականում պատգամավորներին ու պաշտպանին ապօրինի արգելում են տեսակցել ձերբակալվածներին. video Ամենասարսափելին «Ոսկեպարի անկլավը» տալն է․ Հայաստան ո՛չ երկաթգիծ է մտնելու, ո՛չ գազամուղ․ Հրանտ Բագրատյան Փաշինյանն ինչ խոսք տվել է` հակառակն է անում. Սա ՀՀ-ի վերջն է․ Արա Աբրահամյան. video Ողջ հանրապետությունով մեկ ժողովուրդը հրաժարվում է բարևել կամ շփվել որևէ ոստիկանի հետ․ Բագրատ Սրբազանի հորդորը մեծ արձագանք է ստացել Վեդիում «Mitsubishi»-ն վթարային իրավիճակ է ստեղծել «ՈՒԱԶ» համար, որը կողաշրջվել է «Միասնական Վարդենիս»-ը դատապարտում է իշխանությունների ու ոստիկանության ապօրինությունները. video Նիկոլի քաղաքական պանիխիդան արդեն եղել է, մնաց թաղումը․ Իշխան Սաղաթելյան. video Վայոց ձորի քննչականը ձերբակալել է մեր դաշնակցական ընկերուհիներին. Գեղամ Մանուկյան․ video GG-ի գրասենյակում խուզարկությունը ավարտվել է, առգրավվել են 26 համակարգիչ․ Սերգեյ Հարությունյան Մայրաքաղաքում և որոշ շրջաններում հնարավոր է կարճատև անձրև․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Մեր հոլդինգով սատարում ենք իշխանության թիրախավորած գործարարին և նվիրում 1 մլն դրամ. Արման Վարդանյան Գրիգոր Մինասյանը չի տիրապետում նախարարության գործունեությանը, թքած ունի․ նախկին տեղակալ․ 168.am ՀՀ ԱԱԾ-ն առավել ակտիվ արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և տեղում հորդորում չմասնակցել հավաքներին. փաստաբան Կոչ եմ անում բոլոր իրավապաշտպաններին պաշտպանել բոլոր նրանց, ովքեր ենթարկվում են բռնաճնշման․ Սրբազան Խուզարկուները GG-ի գրասենյակից դատարկաձեռն չգնացին․ Առգրավել են համակարգիչներ Գերասիմ Վարդանյանին ձերբակալելու որոշում է կայացվել Զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Տարիներ առաջ Սերժ Սարգսյանին այսպես քննադատողը հետո ամիսը մեկ կուչ եկած, սփրթնած պիտի հայտարարի, որ էս ու էն տարածքը չհանձնենք, պատերազմ է սկսվելու. «ՉԻ» Նոր մանրամասներ Երեւան-Քիշնեւ չվերթի չեղարկման մասին Բաղրամյան պողոտայում ոչ սթափ վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով անցնող կնոջն ու 11-ամյա երեխային Այսօր տեսակցեցինք ոստիկանության կողմից ապօրինի և անհամաչափ ուժի կիրառման արդյունքում տարբեր վնասվածքներ ստացած մեր հայրենակիցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am