Ստահակ է, բայց մեր ստահակն է

Նիկոլ Փաշինյանը այսօր Կառավարության նիստում մեկ անգամ ևս արձանագրել է՝ «Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության բանակ չկա»: «Լեռնային Ղարաբաղում գործում է ԼՂ Պաշտպանության բանակը, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է», - նշել է նա՝ հակադարձելով պաշտոնական Բաքվի անհիմն մեղադրանքներին և Արցախից Հայաստանի բանակի ստորաբաժանումները դուրս բերելու պահանջին:

«Ըստ էության, այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք այսօր տեսնում Լեռնային Ղարաբաղում», - նշեց Փաշինյանը: «Էթնիկ զտման ադրբեջանական այդ քաղաքականության մաս է նաև այն միջազգային կազմակերպությունների և երկրների թիրախավորումը, ովքեր օբյեկտիվ գնահատական են տալիս Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Ադրբեջանի գործողություններին: Այս առումով, Ադրբեջանը ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի նկատմամբ, որի թե՛ պաշտոնական, թե՛ հանրային հարթակներում հնչում են հասցեական գնահատականներ և ահազանգեր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրագործվող ապօրինի քայլերի մասին», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Ֆրանսիայի դեմ ուղղված քարոզչությունը այլ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամին հասցեական հնարավոր գնահատականները կանխելն է»: «Հայաստանն, իր հերթին, շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային, պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որ ավելի ու ավելի շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ հասցեական գնահատականներով հանդես գան Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Այս ողջ իրավիճակին մեր արձագանքը պետք է լինի շարունակական դիվանագիտական աշխատանքը: Որքան էլ ծանր լինի թե՛ բարոյապես, թե՛ քաղաքական, թե՛ էմոցիոնալ առումով, մենք որևէ պարագայում ինքնատիրապետումը չպետք է կորցնենք», - ընդգծեց Հայաստանի վարչապետը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել իր տարածքով տրանսպորտային կապի ապահովման պարտականությունները չկատարելու մեջ՝ միջանցքային ինչ-որ երկիմաստ մեկնաբանություններով. «Ստիպված եմ կրկնել․ Հայաստանը, ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր, որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել ու նման որևէ մեկնաբանություն երբևէ չի ընդունի»։ Որպես ասվածի ապացույց, Փաշինյանը հիշատակեց 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը. «Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո ապաշրջափակմանը, բազմիցս հայտարարել և հայտարարում ենք, որ պատրաստ ենք դրան։ Արդեն վաղուց Հայաստանի կառավարության որոշման նախագիծ է՝ դրված պաշտոնական շրջանառության, որով նախատեսված է Հայաստան-Ադրբեջան սահմանին երեք հսկիչ անցակետի հիմնում մեր կողմից։

Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դեստրուկտիվ մոտեցման պատճառով, որը նմանատիպ գործընթաց անգամ չի նախատեսել և չի ցանկանում ճանապարհ տրամադրել Հայաստանին»,- շեշտեց նա։ Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը նման մոտեցում է ցուցաբերում, քանի որ չի հրաժարվել Հայաստանը շրջափակման ենթարկելու՝ 30-ամյա քաղաքականությունից։

Փաշինյանի ելույթը պատասխան է նախորդ օրը Ալիևի կողմից հնչեցված մի շարք մեղադրանքներին...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացը։ Բաքվում այսօր կայացած երկկողմ հանդիպմանը Ալիևը ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու, Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովելու գործընթացը։

Հասան Ֆիդանը Ադրբեջան է ժամանել «Չմիացած երկրների շարժման» բյուրոյի արտգործնախարարների հանդիպման առիթով։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան այդ շարժման մեջ չի մտնում, բայց Ադրբեջանի արտգործնախարարը նրան հրավիրել է հյուրի կարգավիճակով մասնակցել հավաքին։

Հիշեցնենք, որ «Չմիացած երկրների շարժմանը» շուրջ 120 երկիր է անդամակցում, այն ձևավորվել է անցած դարի սառը պատերազմի ժամանակ, հիմնական նպատակը չմիանալ ռազմական դաշինքներին, ՆԱՏՕ-ին կամ Վարշավյան պայմանագրին, որն այն ժամանակ ստեղծել էր նախկին Խորհրդային միության կոմունիստական ռեժիմը։

Վերջին տասնամյակում Ադրբեջանը այդ կազմակերպությունում ակտիվ դիվանագիտության, քարոզչություն է տանում, նաև նախագահել է կազմակերպությունը:
Ահա, արտգործնախարարների հանդիպմանը Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել և Արցախին ու Հայաստանին վերաբերող երկու հիմնական շեշտադրում է կատարել, որոնք վերաբերում են Արցախի պաշտպանության բանակին և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։

Ալիևն ասել է, որ թեպետ Հայաստանը ստիպված Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, բայց Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահներ, դեռ մնում են հայկական զինված ուժերի մնացորդներ։ Նրա խոսքերով՝ եթե Հայաստանը իսկապես հետաքրքրված է հասնելու տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն Ադրբեջանի ղարաբաղյան շրջանը, հայկական զինվորականները և կիսառազմական կազմավորումները տեղերում պետք է զինաթափվեն, հայտարարել է նա։
Ինչ վերաբերում է ճանապարհին, Ալիևն ասել է, որ Հայաստանը խոչընդոտում է «զանգեզուրյան միջանցքի բացմանը», որը նրա խոսքերով՝ 3 տարի առաջ ստորագրված կապիտուլյացիայի ակտի պարտավորություններից մեկն է՝ Ադրբեջանի հիմնական մասը կապել Նախիջևանին։

Իր ելույթում Ալիևը Հայաստանի հասցեին հնչեցրել է բոլոր հնարավոր մեղադրանքները։ Ադրբեջանին դասել է աշխարհում ամենաականապատված երկրների շարքում, ասել է, թե գրավյալ տարածքում Հայաստանը էկոլոգիական ու մշակութային աղետներ է իրականացրել։ «67 մզկիթներից 65-ը ոչնչացվել են, իսկ կանգուն մնացածներում խոզ ու անասուն են պահել, ինչը վիրավորանք է աշխարհի բոլոր մահմեդականներին», - հայտարարել է նա։

Ալիևը չի մոռացել քննադատել Երասխում մետաղաձուլարանի կառուցումը, ասելով, թե Հայաստանը շարունակում է անդրսահմանային բնապահպանական աղետներ ստեղծել Նախիջևանի հետ սահմանին։ Նրա խոսքերով՝ խախտվում է 1991թ. կոնվենցիայի պարտավորությունը, ուր նշված է, որ համապատասխան երկրները պետք է միմյանց հետ խորհրդակցեն՝ խուսափելու համար անդրսահմանային անբարենպաստ ազդեցությունից։
Ալիևը Հայաստանի գործընկերներից քննադատել է Ֆրանսիային, ասելով, թե Փարիզը Ղարաբաղում պաշտպանում է հայկական անջատողականությանը։

Այսպես, Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, թե միջանցքի տրամաբանությունը բացակայում է նաև եռակողմ հայտարարությունում։ Խոսքը ճանապարհի, հաղորդակցության ուղիների մասին է, որոնք պետք է գտնվեն իրենց տարածքով անցնող երկրների վերահսկողության և իրավասության ներքո։

Ալիևն էլ, այսպես ասած` իր անփոփոխ գիծն է առաջ տանում` կեղծ ու անհիմն մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի ուղղությամբ: Ու Փաշինյանի կառավարությանն ի՞նչ է մնում... Ալիևի քննադատություններին հրապարակավ երբեմն արձագանքել ու անվերջ կրկնել, որ հայկական կողմը պատրաստ է ընդունել այդ նույն Ալիևի կողմից պարտադրվող խաղաղության ծրագիրը:

Եթե Փաշինյանի կառավարությունը չի ընդունում Ալիևի այս քաղաքականությունը, որը ոտքից գլուխ Հայաստանին պահանջներ ներկայացնելու ու այժմ էլ Հայաստանի կապիտուլյացիայի քաղաքականություն է` ինչո՞ւ Փաշինյանը գնում-բանակցում այդ զեղծարարի հետ:

Փաշինյանի այս զարմանալի մարտավարությունն ապացուցում է, որ նա գիտե, որ Ալիևը ստահակ է, բայց Փաշինյանը շարունակում է նրա հետ բանակցել, քանի որ առաջնորդվում է հետևյալ սկզբունքով` Ալիևը, ճիշտ է, ստահակ է, բայց` մեր ստահակն է...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2194 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ Գավառ-Վարդենիս ճանապարհին․ Ոստիկանները բռնությամբ փորձում են բացել ճանապարհը ԿԳՄՍ փոխնախարա՛ր, ի՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ հոգևորականի զգեստը անվանես «դերյա» ու ականջին հայհոյես. Թաթոյան Իջևանում BMW-ն բախվել է կայանված 3 «VAZ» մակնիշի ավտոմեքենաներին Վաղը ՔԿ կգնանք, Քյարամյա'ն, կտեսնենք` կկալանավորե՞ս, թե՞ ոչ. Սրբազան Կիրանցի հայտնի Արծվի արձանն ապամոնտաժել են (լուսանկարներ) ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբ Այսպես մարդկանց ուղեղներն ատելությամբ են լցնում, այդ կինն էլ դրա տակ է մնացել. Բագրատ Սրբազան Զինված անձը վնասազերծվել է. ոստիկանների բացահայտումը 3 ժամից ավելի է Սևանա լճում որոնվում է ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորը «Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ը Սրբապիղծնե՛ր,խաչը պոկելով եկաք իշխանության, հիմա էլ խաչ եք պոկում, որ․․․ուսուցիչ (video) 5000-7000 դրամով հենասյուներ են վարձակալել և 300 հազար դրամով վաճառել Դուք ձեր ձեռքով էս երեխեքին քաղաքականացրեցիք․ Բագրատ Սրբազան (video) Նիկոլը իր հաջորդ ծնունդը կանցկացնի ԱԱԾ մեկուսարանում՝ նզովելով իր անիծյալ ծնունդը. Զաքարյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են իրականացրել «Մայր Հայաստան»-ի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին (video) «Հողատու Էդոյին» իր հարազատ լեզվով ասում եմ՝ «ս**տիր» եղիր, քո հարազատ Ադրբեջանում ծառայիր․Համբարյան (video) Դուք ձեր ձեռքով էս երեխեքին քաղաքականացրեցիք․ Բագրատ Սրբազան Ես ասել եմ, որ ինքը անշնորհք է և հավելել եմ անդաստիարակ բառը․ Թովմաս Առաքելյանը՝ փոխնախարարի մասին Տականքնե՛ր, վերջին պահին երեխաների համերգը չեղարկել են. Բագրատ Սրբազան (video) ԱԳ փոխնախարարների նկարները՝ պատերին ԿԳՄՍ փոխնախարարը հայհոյել ու վիրավորել է հոգևորականին (video) Բագրատ սրբազանին թե՛ դեպի Գյումրի ճանապարհին եղած բնակավայրերում, թե՛ Գյումրիում մարդիկ դիմավորել են ջերմորեն, աղուհեցով, սրտանց Ա՛յ կիսագրագետ, ներողություն ես խնդրելու․ Բագրատ Սրբազան (video) Սրբազանի հորդորով Աշոտ Հարությունյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am