Ինչպես Նիկոլը բռնաբարեց Սահմանադրությունը

7or.am-ը գրում է․

Այսօր՝ հուլիսի 5-ին, Հայաստանի Սահմանադրության օրն է: Բանից պարզվում է, Հայաստանը դեռ Սահմանադրություն ունի: Իսկ հուլիսի 5-ին է օրը նշվում, որովհետև հեռավոր 1995-ին այդ օրն է տեղի ունեցել հանրաքվեն: Ի դեպ, նույն օրը նաև ՀՀ ԱԺ (առաջին, մինչև այդ ԳԽ էր) ընտրություններն էին: Թե՛ ԱԺ ընտրությունները, թե՛ Սահմանադրության հանրաքվեն այն ժամանակվա իշխող ուժը՝ ՀՀՇ-ն, անցկացրեց խայտառակ ընտրակեղծիքներով, խախտումներով: Այսօր արդարությունից, մաքուր ընտրություններից ու նման բաներից լոփո-լոփո խոսող բազմաթիվ նիկոլականներ այն ժամանակվա ընտրախախտումների ու կեղծիքների ժամանակ երկրորդական դերերում չէին, բայց սատանան իրենց հետ:

Առհասարակ, ընդունվելուց ի վեր, Սահմանադրության տարբեր հոդվածներ, դրանցում արձանագրված տարբեր նորմեր խախտվել են: Բոլոր իշխանությունների օրոք: Ամենատարբեր հետևանքներով: Եղել է՝ անգամ, մարդիկ «վիզ են դրել» Սահմանադրական դատարանով, եղել է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանով, հասել են իրանց իրավունքների գործնական պաշտպանությանը: Եղել է՝ չեն հասել: Ի վերջո, ոչինչ կատարյալ չէ:

Բա՛յց: Ու այստեղ կարելի էր մի քանի տող գրել այդ «բա՛յց»-ը: Այն այլանդակությունները, որ վերջին 5 տարիներին Սահմանադրության ու սահմանադրական բազմաթիվ հոդվածների, նորմերի նկատմամբ թույլ են թվել Նիկոլ Փաշինյանը ու նրա ՔՊ-ն, այնքան բազմաթիվ են, որ կբավարարեին մի քանի տանյակ իշխանությունների: Իսկ փաշինյանական այլանդակությունները ՀՀ Սահմանադրության ու սահմանադրական նորմերի նկատմամբ, իրենց բովանդակային խորքով ու ավերածություններով, պարզապես անհամեմատելի են նախկիններում (ում կողմից էլ որ եղած լինի) արձանագրված ինչ-ինչ առանձին խախտումների հետ:

Սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում ու այդ կառավարման հետևանքով, ուղղակիորեն վերածվել է ոտնաշորի: Այն ոտնաշորված է:

Ավելին, Նիկոլ Փաշինյանն ու նրա քպ-ն, առանց չափազանցության, բռնաբարել են Հայաստանի Մայր օրենքը՝ Սահմանադրությունը: Հիմքից են բռնաբարել:

Ապացո՞ւյց: Ահա՛ այն: ՀՀ Սահմանադրության նախաբանում հատուկ ընդգծվում է, որ հայ ժողովուրդն այն ընդունում է՝ հիմնվելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքների և համազգային նպատակների վրա: Այսինքն՝ ուղիղ, անբեկանելի հղում է արվում Հայաստանի անկախության հռչակագրին:

Իսկ անկախության հռչակագրում, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության հիմնարար ու էլի անփոփոխելի փաստաթղթում ամրագրված է, որ այն ընդունվում է, ի մասնավորի, նաև՝ «կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»:

Նիկոլ Փաշինյանը, պաշտոնապես հայտարարելով, որ Արցախը ճանաչում է ադրբեջանական տարածք՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, դրանով իսկ կոպտորեն ոտնահարում է ՀՀ անկախության հռչակագիրը, ուղիղ գծով՝ ՀՀ Սահմանադրությունը:

Գործնականում, Արցախի ուրացումով Նիկոլ Փաշինյանը թույլ է տալիս սահմանադրազանցություն՝ ինքնաբերաբար դառնալով ոչ լեգիտիմ ու անհապաղ կալանավորման ու դատարանի առաջ կանգնեցվելու ենթակա:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը կրկնակի է բռնաբարում Սահմանադրությունն ու անկախության հռչակագիրը, քանզի Հայոց ցեղասպանության ուրացմամբ, որի վերաբերյալ նույնպես անթաքույց ակնարկներ են արվում իր և իր թիմակիցների կողմից, նա ոտնահարում է Հռչակագրի 11-րդ կետը, այն է՝ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Հիմնականը. դառնալով սահմանադրազանց, կանխամտածված ու ամենակոպիտ դրսևորումներով հիմքից բռնաբարելով ՀՀ Սահմանադրությունը՝ Նիկոլ Փաշինյանը գործնականում ազատում է իր բոլոր հակառակորդների, առհասարակ, ՀՀ բոլոր քաղաքացիների ձեռքերը՝ իրենից ու իր իշխանությունից ազատվելու հարցում: Ավելին, Նիկոլ Փաշինյանի «իշխանությունից» ազատվելը, ազգային-ազատագրականից բացի, ձեռք է բերում Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման բովանդակություն ու բնույթ:

դիտվել է 294 անգամ
Լրահոս
Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հրաժարվում է բժշկական հետազոտություն անցնել․ Մենուա Սողոմոնյան Գեղարքունիքում «Toyota»-ն հայտնվել է ճանապարհի կողնակում, բախվել չիչխանի հյութերի տաղավարին. վարորդի մայրը մահացել է Մեղմ է ասված, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, իսկ ձերբակալություններն ակնհայտորեն անհիմն են․ Փաստաբանը՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածի մասին Շատ երեխաներ դարձել են ծնողազուրկ, հայրենազուրկ, իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում. Արտակ Զաքարյան Պահուստներից 1 միլիարդ դոլար են հանել «Տականքին պետք է ճանաչել դեմքով»․ Գագիկ Համբարյան Ջրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակը Իրենց ողորմելիության վրա եմ զարմանում, իրենց մանրության, փոքրության, փոքրհոգության. արքիեպիսկոպոս Աջապահյան Ո՛չ հողատվությանը, ո՛չ ոստիկանապետությանը, ո՛չ թրքահպատակությանը Նիկոլը իր առջև դրել է հայ ինքնության խեղման, ազգի ֆունդամենտը քանդելու նպատակ. Աշոտյան Դանիե՛լ Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար. Բագրատ Սրբազան Թուրքերը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձը (տեսանյութ) Առաջիկա օրերին կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին. Բագրատ Սրբազան Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների բոլոր թեզերը մեկին մեկ համապատասխանում են Հայաստանի չիշխանությունների թեզերին Լարված իրավիճակ Գավառ-Վարդենիս ճանապարհին․ Ոստիկանները բռնությամբ փորձում են բացել ճանապարհը ԿԳՄՍ փոխնախարա՛ր, ի՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ հոգևորականի զգեստը անվանես «դերյա» ու ականջին հայհոյես. Թաթոյան Իջևանում BMW-ն բախվել է կայանված 3 «VAZ» մակնիշի ավտոմեքենաներին Վաղը ՔԿ կգնանք, Քյարամյա'ն, կտեսնենք` կկալանավորե՞ս, թե՞ ոչ. Սրբազան Կիրանցի հայտնի Արծվի արձանն ապամոնտաժել են (լուսանկարներ) ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբ Այսպես մարդկանց ուղեղներն ատելությամբ են լցնում, այդ կինն էլ դրա տակ է մնացել. Բագրատ Սրբազան Զինված անձը վնասազերծվել է. ոստիկանների բացահայտումը 3 ժամից ավելի է Սևանա լճում որոնվում է ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորը «Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ը Սրբապիղծնե՛ր,խաչը պոկելով եկաք իշխանության, հիմա էլ խաչ եք պոկում, որ․․․ուսուցիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am