Ինչպես է Ալիևը պատրաստվում «խաղաղության»

Այն, որ Նիկոլ Փաշինյանը, որտեղ նստում-ելնում է, «խաղաղության օրակարգից», կոմունիկացիաներ բացելուց, Արցախն ադրբեջանական հռչակելուց է խոսում և իր գործած ոճիրներն այլոց վրա «նաղդելու» «մուղամներ» է զլում, հայտնի և առօրյա իրականությունն է: Այն օրն էլ, կառավարության նիստում համ ասում է, թե Ադրբեջանը ճամփան փակել է և չի թողնում Արցախ ոչ մի բեռ մտնի, համ էլ խոսում է Հայաստանի ու հայության այդ երդվյալ թշնամու հետ հաշտություն ու խաղաղություն կնքելուց:

Հետաքրքիր է, իսկ Ալիևն ինչպե՞ս է պատրաստվում «խաղաղության»:

Լրահոսը գրեթե ամեն օր բերում է նաև այդ հարցի պատասխանները: Ահավասիկ, այսօրն էլ բացառություն չէր:

Օրինակ, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Արցախի հայերին անվտանգության երաշխիքներ տրամադրելու կարիք չկա, իսկ նման «պահանջը հավասարազոր է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու»: Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպ-ականների սիրելի Բայրամովը հրաժարվել է Արցախի հայերին անվտանգության երաշխիքներ տրամադրելուց:

Եթե Բայրամովի ասածները «թարգմանենք», ապա նա բացեիբաց ասում է, որ իրենք պատրաստվում են բնաջնջել Արցախի հայերին՝ մեծից փոքր: Առնվազն՝ հայաթափել Արցախը: Իսկ ադրբեջանական թուրքերը ե՞րբ են թաքցրել իրենց այդ նպատակները ու ե՞րբ են դրանցից հրաժարվել:

Ինչ վերաբերում է կոնկրետ Ալիևին, ապա նա էլ հայտարարել է, որ Ադրբեջանը նոր պայմանագրեր է ստորագրել սպառազինությունների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և հեռահար հրթիռների ձեռքբերման համար․

«Պատերազմից հետո շարունակվում է նոր սպառազինությունների գնման գործընթացը և արդեն կնքվել են բազմաթիվ պայմանագրեր՝ ինչպես մեր երկիր նոր անօդաչու թռչող սարքերի մատակարարման, այնպես էլ՝ ավերիչ հզորություն ունեցող և բարձր ճշգրտության մեծ հեռահարության հրթիռների վերաբերյալ»:

Զարմանալի է, տեսնես այդ ո՞ւմ, այդ ո՞ր երկրի դեմ է Ադրբեջանը պատրաստվում ավերիչ ու ճշգրիտ հարվածող հեռահար հրթիռներ կիրառել: Չլինի՞ Թուրքիային են հարվածելու կամ, ասենք, Թուրքմենիային:

Դառը սարկազմ է, իհարկե: Չնայած, ոչ պակաս դառը հարց ծագում է: Մասնավորապես, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի նման տեմպերով Ադրբեջանին զիջել Հայաստանի Հանրապետության տարածքները, ադրբեջանական կողմի ինչի՞ն են պետք հեռահար հրթիռներ, անգամ պարսատիկներով կարող են հարվածել:

Էլ չենք խոսում այն հայտարարությունների մասին, որոնք Ալիևն արել է՝ կապված Հայաստանի ու սահմաններն իր ուզածով գծելու մասին: Իսկ Ալիևի ուզածը, ինչպես հայտնի է, Հայաստանի չգոյությունն է և այն «Արևմտյան Ազերբայջան» հռչակելը:

Սա՛ է Նիկոլ Փաշինյանի նախանշած «ապագան»: Ու երբ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ասում է՝ «խաղաղություն», դա ընդամենը նշանակում է, որ նա մի քայլ էլ է մոտեցրել Հայաստանի վախճանը: Կարելի է չկասկածել, որ երբ իր սատանայական ու թրքահոտ ծրագիրը Փաշինյանն արդեն իրագործած լինի, իր ֆիրմային քմծիծաղով կնայի ոչնչացած Հայաստանին ու կնետի. «Արա, ես ասում էի՝ խաղաղություն, բայց էս հարիֆ ու հիմար հայերը էդպես էլ չհասկացան, որ ես գերեզմանային խաղաղության մասին էի ասում...»:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 256 անգամ
Լրահոս
Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը gg ընկերության նկատմամբ իրականացվողը քաղաքական պատճառ ունի եւ միտված է խոշոր ընկերության սնանկացմանը. Բաբայան Չեռնոգորիայի հավաքականի դարպասապահը հանկարծամահ է եղել 26 տարեկանում ԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար ԱԱԾ-ն առավել ակտիվ արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և տեղում հորդորում, իսկ ոմանց՝ նաև պահանջում ընդհանրապես չմասնակցել Հայաստանում կազմակերպվող հավաքներին. Ռոման Երիցյան Ի՞նչ է հայտարարագրել ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը Առաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն. ՔԿ Խոշոր ավտովթար` Արմավիրի մարզում. 4 մարդ վիրավոր է Աղետի գոտում տուժածները դեռ փոխհատուցում չեն ստացել. Armlur Իշխանությունն իր առաջ Արմենին հնարավորինս երկար ազատությունից զրկելու խնդիր է դրել. 37թիվ․ Աբրահամյան Նույն ժամին ԱԺ-ում իշխող վարչախմբի և նրա պարագլխի անհավասարակշիռ և սադրիչ ելույթները նպատակաուղղված էին էլ ավելի բորբոքել իրավիճակը փողոցում Աննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար» ԵՄ-ն Ադրբեջանից գազ է աղերսում՝ ռուսական գազը փոխարինելու համար․ Ամերիկյան Politico գործակալության անդրադարձը Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին. Գառնիկ Դանիելյան Արցախցիներս ոչ միայն տուն ենք կորցրել, այլ ամենաթանկը՝ հայրենիք, մարդկային կյանքեր. դրանք որևէ կերպ չեն կարող փոխհատուցվել Ռուսաստանն ու Եգիպտոսը համատեղ զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովում Հիմարությունը սրանց սարքել է պոռնիկ․ վատ բառ չի, ուղղակի ուրիշը չեմ գտնում․ Գեղամ Մանուկյան «Աշոտյանի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում է, որ Փաշինյանի իշխանությունը ճաքեր է տվել». Էդուարդ Շարմազանով. ArmLur.am Բաղրամյան պողոտայից ձերբակալված 73-ամյա քաղաքացուն խմբակային խուլիգանության մեղադրանք են ներկայացրել. փաստաբան Գերասիմ Վարդանյանը ձերբակալվեց Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը լինելու է շրջանակային փաստաթուղթ, ոչ ավելին. Այվազյան «Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է»․ Գերասիմ Վարդանյանին տեղափոխեցին ՔԿ ՀՅԴ անդամ Վահե Դանիելյանը 2 ամսով կալանավորվեց Երիտասարդները վիճել են, երբ մեկը մյուսին հայհոյելու համար նկատողություն էր արել․ նոր մանրամասներ Մաշտոցի պողոտայում 18-ամյա երիտասարդի սպանությունից (տեսանյութ) Հունիսի 17-ին, ժամը 18։30-ին հավաք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում․ հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am