Բաքվի բռնապետի «խոսնակ» լինելն ամենահեշտն է

Փաշինյանը երեկ կառավարության նիստում ահազանգեց՝ Արցախում հումանիտար ճգնաժամ է. Ադրբեջանն անգամ ծանր հիվանդներին տեղափոխելու հնարավորություն չի տալիս։ «Լեռնային Ղարաբաղի բնակչությունը զրկված է բնական գազի, էլեկտրական էներգիայի արտաքին մատակարարումներից, դադարեցված են սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների արտաքին մատակարարումները Լեռնային Ղարաբաղի, դեղորայքի էական դեֆիցիտ է արձանագրված։ Այս պայմաններում նույնիսկ ծանր հիվանդներին տեղափոխելու հնարավորություն չի տրվում։ Ամեն ինչ արվում է հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու համար։ Հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը, որի մասին տարիներ շարունակ ահազանգում ենք», - կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արցախում ստեղծված ծանր իրավիճակում Փաշինյանը երկու լուծում է առաջարկում, բայց Բաքուն երկուսն էլ մերժում է... Ստեղծված ծանր դրությունը հաղթահարելու համար Փաշինյանը երկու քայլ առաջարկեց. Լաչինի միջանցքը բացելու Միջազգային դատարանի որոշման կատարումը, ինչը Ադրբեջանը հրաժարվում է անել դեռ փետրվարից, և Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումը, որի շուրջ սակայն Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ համաձայնության չեն գալիս։ Բաքուն տևական ժամանակ է մերժում է Երևանի այս գաղափարը՝ պնդելով, թե Ղարաբաղի հայերը իր քաղաքացիներն են։

«Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը պետք է կատարվի, և սա միջազգային օրակարգի հարց է։ Ներառյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարց, որովհետև հենց այս մարմինն է լիազորված ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը։ Երկրորդ, պետք է ի վերջո գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը», - ասաց Փաշինյանը։

Այսպիսով, Փաշինյանի առաջարկած երկու լուծումները Ադրբեջանը տևական ժամանակ մերժում է։ Փաշինյանն այդպես էլ չհստակեցրեց, թե ինչպես է պատկերացնում այս երկու քայլերի իրագործումը Ալիևի ագրեսիվ դիրքորոշումների պայմաններում։

Փաշինյանի խոստովանությունից կարող ենք եզրակացնել, որ նա վիճակի չէ Լաչինի միջանցքի հարցին վերաբերող երկու փաստաթղթերը՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որով Լաչինի միջանցքում վերահսկողություն պետք է իրականացնեն միայն ռուս խաղաղապահները, և Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, համաձայն որի Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի։

Ու փոխանակ ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Ադրբեջանի նպատակը Արցախի վերացումն է, հայաթափումն է, Փաշինյանը մի քանի տարի է խոսում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեխանիզմներ ստեղծելու մասին, շատ լավ իմանալով, որ Ալիևը չի համաձայնի դրան: Հետևաբար, ո՞րն է անիրագործելի նպատակների հռչակումը...

Երեկ արդեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանը մերժել է Հայաստանի պահանջը...

Ադրբեջանը մերժել է Հայաստանի պահանջը, որը ենթադրում էր խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրել։ «Reuters»-ին տված հարցազրույցում երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ նման երաշխիքն ավելորդ է, իսկ նման պահանջն էլ նշանակում է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին․ «Մենք նման նախապայման չենք ընդունում մի շարք պատճառներով։ Էթնիկ հայերը կարող են օգտագործել և կրթվել իրենց լեզվով և պահպանել իրենց մշակույթը, եթե այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նման ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը և պետական կառույցներին», – հայտարարել է Բայրամովը։

Բաքվի բռնապետի դիրքորոշումները հայ հասարակությանը ներկայացնելով` Փաշինյանն ի՞նչ խնդիր է լուծում: Ո՞ւմ համար պարզ չի, որ Ալիևը սահմանել է բարձր «ուղենիշներ» ու դրանցից հետքայլ չի անելու: Ու այս վիճակում Ալիևի «խոսնակի» դե՞ր են ստանձնել Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, շարունակ տեղեկացնելով, թե Հայաստանի այս կամ այն առաջարկը չի ընդունում Ադրբեջանը:

Իսկ ի՞նչ եք անում, որ դրդեք նրան ընդունելու ձեր առաջարկները: Կամ` ինչո՞ւ ոչինչ չեք անում, որպեսզի ընդունի: Այս հարցերին պետք է պատասխանել:

Ահա, այս մթնոլորտում, երեկ Երևանից խոսեցին հայ-ադրբեջանական վաշինգտոնյան նոր բանակցությունների մասին...

ԱՄՆ-ն ու Հայաստանը միաժամանակ հաղորդեցին հայ-ադրբեջանական վաշինգտոնյան նոր բանակցությունների մասին։ Կառավարության նիստի սկզբում Փաշինյանը հստակեցրեց՝ արտգործնախարարների հանդիպումը հաջորդ շաբաթ կանցկացվի, հայկական կողմն, ըստ նրա, տրամադրված է խաղաղության պայմանագրի կնքմանը։
Հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը Վաշինգտոնում պետք է տեղի ունենար հունիսի 12-ին, սակայն հանդիպումից 4 օր առաջ, ինչպես հաղորդեց Երևանը, ադրբեջանական կողմի խնդրանքով այն հետաձգվեց։ Բայց այդպես էլ հստակ չնշվեց՝ խնդիրը Թուրքիայի նախագահի այդ օրերի ա՞յցն էր Բաքու, թե՞ հանդիպումը հյուրընկալող պետքարտուղարի ժամանակացույցը, թե՞ խնդիրը կողմերի տարաձայնություններն էր:

Վերջին ճեպազրույցում նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարեց՝ շատ շուտով Միացյալ Նահանգները կհյուրընկալի խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների նոր փուլը: «Անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների նոր փուլին, քանի որ կողմերը շարունակում են ձգտել Հարավային Կովկասի խաղաղ ապագային: Մենք համարում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և խաղաղության հասնելու բանալին է», - նշել էր ամերիկացի պաշտոնյան։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1128 անգամ
Լրահոս
Դանիե՛լ Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար. Բագրատ Սրբազան Թուրքերը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձը (տեսանյութ) Առաջիկա օրերին կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին. Բագրատ Սրբազան Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների բոլոր թեզերը մեկին մեկ համապատասխանում են Հայաստանի չիշխանությունների թեզերին Լարված իրավիճակ Գավառ-Վարդենիս ճանապարհին․ Ոստիկանները բռնությամբ փորձում են բացել ճանապարհը ԿԳՄՍ փոխնախարա՛ր, ի՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ հոգևորականի զգեստը անվանես «դերյա» ու ականջին հայհոյես. Թաթոյան Իջևանում BMW-ն բախվել է կայանված 3 «VAZ» մակնիշի ավտոմեքենաներին Վաղը ՔԿ կգնանք, Քյարամյա'ն, կտեսնենք` կկալանավորե՞ս, թե՞ ոչ. Սրբազան Կիրանցի հայտնի Արծվի արձանն ապամոնտաժել են (լուսանկարներ) ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբ Այսպես մարդկանց ուղեղներն ատելությամբ են լցնում, այդ կինն էլ դրա տակ է մնացել. Բագրատ Սրբազան Զինված անձը վնասազերծվել է. ոստիկանների բացահայտումը 3 ժամից ավելի է Սևանա լճում որոնվում է ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորը «Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ը Սրբապիղծնե՛ր,խաչը պոկելով եկաք իշխանության, հիմա էլ խաչ եք պոկում, որ․․․ուսուցիչ (video) 5000-7000 դրամով հենասյուներ են վարձակալել և 300 հազար դրամով վաճառել Դուք ձեր ձեռքով էս երեխեքին քաղաքականացրեցիք․ Բագրատ Սրբազան (video) Նիկոլը իր հաջորդ ծնունդը կանցկացնի ԱԱԾ մեկուսարանում՝ նզովելով իր անիծյալ ծնունդը. Զաքարյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են իրականացրել «Մայր Հայաստան»-ի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին (video) «Հողատու Էդոյին» իր հարազատ լեզվով ասում եմ՝ «ս**տիր» եղիր, քո հարազատ Ադրբեջանում ծառայիր․Համբարյան (video) Դուք ձեր ձեռքով էս երեխեքին քաղաքականացրեցիք․ Բագրատ Սրբազան Ես ասել եմ, որ ինքը անշնորհք է և հավելել եմ անդաստիարակ բառը․ Թովմաս Առաքելյանը՝ փոխնախարարի մասին Տականքնե՛ր, վերջին պահին երեխաների համերգը չեղարկել են. Բագրատ Սրբազան (video) ԱԳ փոխնախարարների նկարները՝ պատերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am