Դուք լրի՞վ եք շողուլից ընկել․ Տեղահանված արցախցիների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց (video)

Արցախ վերադառնալը մեզ համար ինքնանպատակ չի. հիմնական նպատակը Հայաստանի ապագան է. Առանց Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման որեւէ հայ եթե խոսում է Հայաստանի անկախության ու ապագայի մասին, պարզ ստախոս է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, Հանրապետության հրապարակում տեղահանված արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուր Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը:

«Ինչ-որ իր քաղաքական շահերի համար ժողովրդի գլուխը արդուկում է: Մեզ փախստականի կարգավիճակը պետք է նրա համար, որ ստանանք միջազգային փախստականի կարգավիճակ եւ միջազգային հանրությունն ասի՝ ինչի՞ց է առաջացել այս փախստականը, առաջացել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատճառով, ուրեմն բուժելու համար պետք է գնանք պատճառի հետեւից»,-ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղության պայմանագիր կնքելուն, նա ասաց. «Արցախի ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը մի լավ խոսք ուներ: Երբ մեկի մասին խոսում էր, ասում էր՝ շողուլից ընկել է: Հիմա մենք Հայաստանում ունենք շողուլից ընկած իշխանություն, ինքն էլ չգիտի՝ ինչ է ուզում, ինչ խաղաղության պայմանագիր է կնքում: Եթե դու պատերազմ չես հայտարարել Ադրբեջանին, Ադրբեջանն էլ քեզ չի հայտարարել պատերազմ, ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը: Այդ պայմանագիրը չպետք է կնքվի, որովհետեւ դա պայմանագիր չէ, դա նույն կապիտուլյացիայի շարունակությունն է»:

Նշենք, որ Արցախից տեղահանված բնակիչներն այսօր՝ փետրվարի 18-ին, բողոքի ակցիա են իրականացրել Երևանի Հանրապետության հրապարակում և արտաքին գործերի նախարարության մոտ։ Նրանք պահանջում են իրենց վերջապես փախստականի կարգավիճակ տալ, քանի որ այլևս այլ ելք չեն տեսնում։

Արցախցիները բողոքում են ՀՀ կառավարության օրեր առաջ կայացրած որոշման դեմ, որով նախատեսվում էր 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին Հայաստանից պետական աջակցություն տալ հիփոթեքով անշարժ գույք ձեռք բերելու կամ մասնավոր բնակելի շենք կառուցելու համար, քանի որ վարկը տալիս են 12 տոկոսով, այն էլ առանձին շրջանների բնակիչների:

դիտվել է 313 անգամ
Լրահոս
Տո դու սկի չես կարողանում քայլես քո երկրում, ուր մնաց իմ հետ հանդիպես․ Սրբազանը` Փաշինյանին (video) Ես ձեզ ասում եմ՝ սփյուռքը Նիկոլին չի աջակցում․ սփյուռքահայը եկել է Հայաստան՝ աջակցելու Սրբազանին (video) Աննան ասեց՝ 4 դիա՞կ, ի՞նչ ա եղել որ, մի հատ փարթի կանենք․ քաղաքացի (video) Սպառնու՞մ եք, դե ուժ կիրառեք, սա՞ եք ուզում. Սրբազանը` ոստիկաններին (video) Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է (video) Սկանդալային մանրամասներ ոստիկանների և նրանց կողմից կազմվող խմբերի մասին (video) Ինչպես է Փաշինյանն արդարացնում կնոջը՝ Լոռիում և Տավուշում աղետի օրերին «սև-սպիտակ փարթի» կազմակերպելու համար «Ամո՛թ, ամո՛թ»․ժողովուրդը խլացնում է ոստիկաններին (video) Սարդարապատում խայտառակ միջադեպի համար Փաշինյանը պարտավոր է անձամբ ներողություն խնդրել Վեհափառից. Վազգեն Մանուկյան Շատ կարևոր է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը բորբոքվի և դառնա իրական համաժողովրդական. Դավիթ Անանյան Էն մեկը տղամարդկությունը թողել է ուրիշ տեղ, Վահե Ղազարյան, պիտի բացատրություն տաք․ Բագրատ Սրբազան (video) Դագաղ դնողները լակոտ չե՞ն․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկանապետին Երևանում բախվել են «Toyota Corolla»-ն ու «Honda»-ն «Տականք դավաճան, բա ո՞վ ա ողբալու, եթե դու գունավոր շոր ես հագել»․ Փաշինյան (video) Ուրեմն հստակ ասում եմ՝ Ալիևը ոչ մի կերպով իշխանություն չունի այստեղ: Իրա միակ լծակը իր գործընկերն է, որի հետ թաքուն խոսում են, բանակցում են, քննարկում են. Բագրատ սրբազան Ալիև՛, քեզ խելո՛ք պահի, դու այստեղ մի գերի ու ստրուկ ունես․ Բագրատ Սրբազան (vidoe) Նիկոլը շուտով ներողություն է խնդրելու․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Արգելափակված 6 բնակավայրերում չկա սննդամթերքով, դեղորայքով սնուցման խնդիր․ Արեն Մկրտչյան Փաշինյանին փոխելու շարժումը ոչ թե մարում է, այլ նոր թափ հավաքում․ Հարութ Սասունյան Ավագանու ընդդիմադիր խմբակցությունը դատի էր տվել Ավինյանին․ դատական նիստը կկայանա այսօր Փաշինյանը կնոջ մասնակցությամբ «փարթիի» մեղքը «բարդեց» զոհված զինվորների ծնողների վրա (video) Իշխանությունն իր անպատվաբեր գործունեության մեջ դաշնակից է ընտրել Թուրքիային և Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան Փաշինյանն արձագանքել է Սրբազանի հանդիպման առաջարկին Լարված իրավիճակ․ Քաղաքացիները փակեցին Նալբանդյան փողոցը (video) Փաշինյանի ցինիկ բացատրությունը՝ Վեհափառի նկատմամբ ստորության վերաբերյալ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am