Արտակարգ դեպք՝ Երևանում. կրակոցներ են արձակվել 18-ամյա հղի կնոջ «Chrysler»-ի ուղղությամբ

Հոկտեմբերի 25-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 05:40-ի սահմանում ոստիկանության Արաբկիրի բաժին Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ահազանգ է ստացվել որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 25-ամյա Կառլեն Ն.-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել Ղափանցյան փողոցի իր տնից:

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 06:00-ին մեկ այլ բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվել Արաբկիրի ոստիկանություն, որ «ճակատի քերծվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է նշված բժշկական կենտրոն, որտեղ պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 18-ամյա Անգելինա Հ.-ն է: Նա ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է «Քանաքեռ ԳԷս»-ում:

Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ժամը 03:00-ի սահմանում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Ղափանցյան փողոցում փակել են Անգելինա Հ.-ի վարած Chrysler մակնիշի 50 TՏ 900 համարանիշի ավտոմեքենայի ճանապարհը, որից հետո անհայտ ավտոմեքենայի միջից ուղևորը դուրս է եկել և ողորկափող որսորդական հրացանով կրակել է Chrysler ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով էլ Կառլեն Ն.-ն ստացել է մարմնական վնասվածքներ:

Արդեն դեպքի վայր են ժամանել ոչ միայն ոստիկանության ծառայողները, այլև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Համլետ Պետրոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Միրզոյանի, Գալուստ Ղազարյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի 1 կրակված և 1 չկրակված փամփուշտներ, ավտոմեքենայի մեջ էլ՝ արնանման հետքեր:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Գ. Ղազարյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Դեպքի վայրում աշխատել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

դիտվել է 2093 անգամ
Լրահոս
Կանադայից եկել եմ՝ Սրբազանի հետ փողոց փակեմ. Շարժման մասնակից (video) Տո դու սկի չես կարողանում քայլես քո երկրում, ուր մնաց իմ հետ հանդիպես․ Սրբազանը` Փաշինյանին (video) Ես ձեզ ասում եմ՝ սփյուռքը Նիկոլին չի աջակցում․ սփյուռքահայը եկել է Հայաստան՝ աջակցելու Սրբազանին (video) Աննան ասեց՝ 4 դիա՞կ, ի՞նչ ա եղել որ, մի հատ փարթի կանենք․ քաղաքացի (video) Սպառնու՞մ եք, դե ուժ կիրառեք, սա՞ եք ուզում. Սրբազանը` ոստիկաններին (video) Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է (video) Սկանդալային մանրամասներ ոստիկանների և նրանց կողմից կազմվող խմբերի մասին (video) Ինչպես է Փաշինյանն արդարացնում կնոջը՝ Լոռիում և Տավուշում աղետի օրերին «սև-սպիտակ փարթի» կազմակերպելու համար «Ամո՛թ, ամո՛թ»․ժողովուրդը խլացնում է ոստիկաններին (video) Սարդարապատում խայտառակ միջադեպի համար Փաշինյանը պարտավոր է անձամբ ներողություն խնդրել Վեհափառից. Վազգեն Մանուկյան Շատ կարևոր է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը բորբոքվի և դառնա իրական համաժողովրդական. Դավիթ Անանյան Էն մեկը տղամարդկությունը թողել է ուրիշ տեղ, Վահե Ղազարյան, պիտի բացատրություն տաք․ Բագրատ Սրբազան (video) Դագաղ դնողները լակոտ չե՞ն․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկանապետին Երևանում բախվել են «Toyota Corolla»-ն ու «Honda»-ն «Տականք դավաճան, բա ո՞վ ա ողբալու, եթե դու գունավոր շոր ես հագել»․ Փաշինյան (video) Ուրեմն հստակ ասում եմ՝ Ալիևը ոչ մի կերպով իշխանություն չունի այստեղ: Իրա միակ լծակը իր գործընկերն է, որի հետ թաքուն խոսում են, բանակցում են, քննարկում են. Բագրատ սրբազան Ալիև՛, քեզ խելո՛ք պահի, դու այստեղ մի գերի ու ստրուկ ունես․ Բագրատ Սրբազան (vidoe) Նիկոլը շուտով ներողություն է խնդրելու․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Արգելափակված 6 բնակավայրերում չկա սննդամթերքով, դեղորայքով սնուցման խնդիր․ Արեն Մկրտչյան Փաշինյանին փոխելու շարժումը ոչ թե մարում է, այլ նոր թափ հավաքում․ Հարութ Սասունյան Ավագանու ընդդիմադիր խմբակցությունը դատի էր տվել Ավինյանին․ դատական նիստը կկայանա այսօր Փաշինյանը կնոջ մասնակցությամբ «փարթիի» մեղքը «բարդեց» զոհված զինվորների ծնողների վրա (video) Իշխանությունն իր անպատվաբեր գործունեության մեջ դաշնակից է ընտրել Թուրքիային և Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան Փաշինյանն արձագանքել է Սրբազանի հանդիպման առաջարկին Լարված իրավիճակ․ Քաղաքացիները փակեցին Նալբանդյան փողոցը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am